ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2010 թվականի N 1500-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի կազմակերպման գործառույթների իրականացման նպատակով բացել արտաբյուջետային հաշիվ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն Իտալիայի կառավարության կողմից որպես դրամաշնորհ տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար:
2. Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը սահմանել մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 25 |