040.0417.10.06.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 1999 թվականի N 417
քաղ. Երևան
«ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տնաշինական կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության NN 2, 3, 4, 5, 7, 9 և ավտոտրանսպորտային դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորել բաց բաժնետիրական ընկերությունների` վերջիններիս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման իրավունքը վերապահելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 28.09.99 N 603)
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` սույն որոշման համաձայն վերակազմավորված ընկերությունների պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել դրանց գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |