Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2024

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) տեքստում՝

համապատասխան հոլովով «Մաքսային միության հանձնաժողով» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Եվրասիական տնտեսական հանձնաժողով» բառերով՝ բացառությամբ նախաբանի երկրորդ պարբերության և եզրափակիչ մասի.

համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով՝ բացառությամբ նախաբանի.

2) 1-ին հոդվածում՝

1-ին կետում՝

1-ին ենթակետում «Մաքսային միության անդամ պետության տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն)» բառերով.

3-րդ ենթակետից հանել «(մաքսային)» բառը.

4-րդ ենթակետում «մասնակից» բառից հետո լրացնել «, սուբյեկտ» բառը.

2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3-րդ կետում ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անբաժանելի մաս կազմող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Մաքսային միության մաքսային օրենսգիրք)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ` Միության մաքսային օրենսգիրք)» բառերով.

3) 3-րդ հոդվածի անվանման մեջ «Մաքսային միության մաքսային տարածքում» բառերը փոխարինել «անդամ պետությունների տարածքներում» բառերով.

4) 5-րդ հոդվածում՝

երկրորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.

երրորդ պարբերության մեջ «տարածքում» բառը փոխարինել «տարածքներում» բառով.

5) 6-րդ հոդվածում՝

անվանումը «մասնակիցների» բառից հետո լրացնել «, սուբյեկտների» բառով.

1-ին կետում՝

առաջին պարբերությունը «մասնակցի» բառից հետո լրացնել «, սուբյեկտի» բառով.

երկրորդ պարբերության մեջ «մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը» բառերը փոխարինել «նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտի պարտականությունների կատարման ապահովման տրամադրումը, ինչպես նաև կարող են սահմանվել դրա տրամադրման և կիրառման չափն ու կարգը» բառերով.

3-րդ կետի երրորդ պարբերության մեջ «պարբերաբար հրապարակումը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ» բառերը փոխարինել «տեղադրումը Միության պաշտոնական կայքում» բառերով.

6) 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերության մեջ «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին)» բառերը փոխարինել «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին (պայմանագրին) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին, ձեռնարկատիրական ծրագրին)» բառերով.

7) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 9

 

ԱՏԳ-ի տարածքը և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումն այդ տարածքում

 

1. ԱՏԳ-ի տարածքը համարվում է Միության մաքսային տարածքի մի մասը:

2. Նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի սահմանները Միության մաքսային սահմանն են:

3. ԱՏԳ-ի տարածքը (ամբողջությամբ կամ դրա մի մասը), որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, որոշվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն։

4. Այն ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, կարող են գտնվել (տեղադրվել) և (կամ) օգտագործվել Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքները և Միության ապրանքները, ինչպես նաև այլ օտարերկրյա ապրանքներ և Միության ապրանքներ՝ բացառությամբ օտարերկրյա ապրանքների և (կամ) Միության ապրանքների և (կամ) ապրանքների այն կատեգորիաների, որոնք, այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն, արգելված են գտնվելու (տեղադրվելու) այն ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը։

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքին համապատասխան:».

8) 10-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած.

9) 25-րդ և 26-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 25

 

Փոփոխություններ կատարելը

 

Սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

 

Հոդված 26

 

Վեճերի լուծումը

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։»։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան