ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2010 թվականի N 1018-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Փ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարի ժամկետով` մինչև 2014 թվականի նոյեմբերի 25-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի նոյեմբերի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 25 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|