Գլխավոր տեղեկություն
Համար
N 1449-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1334
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2010 թվականի N 1449-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 487-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 նոյեմբերի 11-ի N 1449-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2006 թվականի

 հուլիսի 6-ի N 1008-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
   
Վ. Ներսիսյանց - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
   
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
   
Գ. Ալավերդյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
   
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
   
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
   
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
   
Մ. Ատովմյան - Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
   
Գ. Բալայան - «Վառվող աստղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
   
Պ. Բարսեղյան - «Հասարակության համախմբում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
   
Վ. Ենգիբարյան - «Հայաստանի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
   
Մ. Զադոյան - Գյումրու «Մաշտոցի դպրոց» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան