ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2010 թվականի N 1026-Ա
Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին 2010 թվականի նոյեմբերի 29-30-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորման մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններին և վերջինիս ստորագրման գործընթացին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Տ.Դավթյանի` Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Տ. Դավթյանի` Հռոմ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|