Գլխավոր տեղեկություն
Համար
N 15
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

17 ապրիլի 2014 թվականի N 15

 

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ՆԻՍՏԻ N 46 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1.1-ին կետի`

ա. 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Տարիքային տարբեր խմբերի համար երաժշտության և կերպարվեստի պարապմունքների ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում»,

բ. 6-րդ սյունակում «2013 թ. ընթացքում» բառերը փոխարինել «2014-2015 թթ. ընթացքում» բառերով.

2) 1.2-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ներառել «Համաշխարհային մշակույթի պատմություն» առարկան»,

բ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 4-րդ ենթակետի 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2015» թվով.

3) 2.1-ին կետի 3-րդ ենթակետի 6-րդ սյունակում «2013 թ. ընթացքում» բառերը փոխարինել «2014 թ. 4-րդ եռամսյակ» բառերով.

4) 3.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2015» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 29

Երևան