ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2010 թվականի N 943-Ա
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանին 2010 թվականի նոյեմբերի 9-10-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ալավերդյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|