Գլխավոր տեղեկություն
Համար
N 1398-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.17/58(792) Հոդ.1287
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1398-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 983-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) 2-րդ կետը «մարմինը» բառից հետո լրացնել «, իսկ Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարը:» բառերով.

2) 4-րդ և 7-րդ կետերը «տեղական ինքնակառավարման մարմին» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջան)» բառերով, 5-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմինը» բառերից հետո` «(Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանը)» բառերով, 9-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո` «(Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի)» բառերով, 12-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերից հետո` «(Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջաններում)», իսկ «տեղական ինքնակառավարման մարմնում» բառերից հետո` «(Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանում)» բառերով և 13-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմիններից» բառերից հետո` «(Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջաններից)» բառերով.

3) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ և չորրորդ պարբերություններով.

 «Սույն կետում նշված ժամկետներում Երևան քաղաքում հաշվառման վերցնելու մասին դիմումները քննարկվում են համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կողմից: Քննարկումներին մասնակցում են վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհրդի (հանձնաժողովի) անդամները, ինչպես նաև Երևանի քաղաքապետի կողմից նշանակված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչներ, որոնց եզրակացության հիման վրա վարչական շրջանի ղեկավարը կայացնում է բնակարանի կարիք ունեցող անձանց հաշվառման վերցնելու մասին որոշում:

Վարչական շրջանի ղեկավարի` հաշվառման վերցնելու դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով:».

4) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.

 «Երևան քաղաքում բնակարանի կարիք ունեցող անձին հաշվառումից հանելու հարցի քննարկման, որոշման ընդունման և բողոքարկման դեպքում կիրառվում են սույն կարգի 8-րդ կետով սահմանված կանոնները:».

5) 12-րդ կետը «համայնքի ղեկավարի» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարի)» բառերով.

6) որոշման հավելվածի N 1 ձևը «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում` վարչական շրջանի)» բառերով.

7) որոշման հավելվածի N 3 ձևը «Համայնքի ղեկավար» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավար)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 9
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան