Գլխավոր տեղեկություն
Համար
N 1411-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.17/29(381).1 Հոդ.1297
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1411-Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (պետական գրանցման վկայական` N 2647793, տրված` 02.09.2010 թ.), որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված, Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի N 4/8 հասցեում գտնվող` 8.793318 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) նվիրել Գյումրու քաղաքային համայնքին` նվիրատվության պայմանագրում սահմանելով, որ սույն կետից բխող գույքի հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվելու են Գյումրու քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

2. Գյումրի քաղաքի «Մուշ-2» բնակելի թաղամասի տարածքն առանձնացնել՝ որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշման N 10 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «

1.

քաղ. Գյումրի

Ներառում է՝

1.2.3-«Կումայրի» արգելոցի պահպանման գոտիները

4.5.6-համաքաղաքային
կանաչ գոտիները

7-տեխնոպարկի գոտին

8-ազատ տնտեսական գոտին

9-շրջանցող ավտոմայրուղու գոտին

10-«Մուշ-2» բնակելի թաղամասը

7888.0
որից՝

բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում, պահպանում և զարգացում

գոտևորման ու կառուցապատման նախագծեր և քաղաքաշինական հայեցակարգեր, քաղա-քաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր


3894.0


2976.0


50.0

548.0


420.0


49.3

 »:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 9
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 նոյեմբերի 4-ի N 1411-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման»

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան