Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2010-02.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.15/27(379) Հոդ.336
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.10.2010
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.06.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 նոյեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010424

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 հոկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

N 562-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի N 8 հավելվածի`

1) N 1 աղյուսակի 4-րդ կետի դ) ենթակետում «GSM ցանցեր`» բառերը փոխարինել «Բջջային կապի ցանցեր (շարժական կապի գլոբալ համակարգ` GSM, համընդհանուր շարժական հեռահաղորդակցության համակարգ (լայնաշերտ կոդի բաժանման բազմակի մուտք)` UMTS (WCDMA), երկարաժամկետ էվոլյուցիա` LTE)`» բառերով:

2) N 2 աղյուսակի 4-րդ կետի ե) ենթակետում «GSM ցանցեր`» բառերը փոխարինել «Բջջային կապի ցանցեր (շարժական կապի գլոբալ համակարգ` GSM, համընդհանուր շարժական հեռահաղորդակցության համակարգ (լայնաշերտ կոդի բաժանման բազմակի մուտք)` UMTS (WCDMA), երկարաժամկետ էվոլյուցիա` LTE)`» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան