ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1416-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 382-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում պետական ոչ առևտրային կազմակերպություններին տրվող սուբսիդիաների հիմքում դրվող ծախսերը տարբերակելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 382-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 426600 սինթետիկ հաշվում ընդգրկված հաշիվներն ու» բառերը, իսկ ենթակետի վերջում «հաշիվները.» բառը փոխարինել «հաշիվը.» բառով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 426600 սինթետիկ հաշվում ու» բառերը, իսկ ենթակետի վերջում «հաշիվների:» բառը փոխարինել «հաշվի:» բառով.
3) 9-րդ կետում «ժամանակահատվածի» բառը փոխարինել «տարվա» բառով.
4) 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|