Գլխավոր տեղեկություն
Համար
N 1412-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.17/29(381).1 Հոդ.1298
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1122-Ն որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմիններում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mսlberry» համակարգի կիրառումը հասանելի դարձնելու նպատակով տեխնիկական միջոցների» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mսlberry» համակարգը զարգացնելու նպատակով համապատասխան սարքավորումների» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 9
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 նոյեմբերի 4-ի N 1412-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Անվանումը

Չափի միավորը

Քա-նակը

Գումարը (հազ. դրամ)

Գնման ձևը

Պայմանագրերի

կնքման ժամկետը

կատարման վերջնա-ժամկետը

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

           

Բաժին N 11,
Խումբ N 01,
Դաս N 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

           

Համակարգիչ

լրակազմ

(120)

(24616.8)

ՊՄ

սեպտեմբեր

դեկտեմբեր

Տպիչ սարք

հատ

(30)

(1950.0)

ՊՄ

սեպտեմբեր

դեկտեմբեր

Համակարգիչ

հատ

120

13680.0

ՊՄ

սեպտեմբեր

դեկտեմբեր

Մոնիթոր

հատ

120

5880.0

ՊՄ

սեպտեմբեր

դեկտեմբեր

Մկնիկ

հատ

120

216.0

ՊՄ

սեպտեմբեր

դեկտեմբեր

Ստեղնաշար

հատ

120

259.0

ՊՄ

սեպտեմբեր

դեկտեմբեր

Տպիչ սարք

հատ

30

1560.0

ՊՄ

սեպտեմբեր

դեկտեմբեր

Նոութբուք

հատ

4

1650.0

ԳՀ

նոյեմբեր

դեկտեմբեր

Անխափան սնուցման սարք

հատ

20

600.0

ԳՀ

նոյեմբեր

դեկտեմբեր

Համակարգիչ

լրակազմ

10

1871.8

ԳՀ

նոյեմբեր

դեկտեմբեր

Պատճենահանման մեքենա

հատ

1

350.0

ԳՀ

նոյեմբեր

դեկտեմբեր

Բազմաֆունկցիոնալ գունավոր տպիչ սարք

հատ

2

500.0

ԳՀ

նոյեմբեր

դեկտեմբեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան