ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2010 թվականի N 1437-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի հոկտեմբերի 25-ը:
2. Հավանություն տալ «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 16 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Մոդելը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Ներմուծման ժամկետը | |
տարին |
եռամսյակը |
|||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1 |
8421 |
Ջրի մաքրման սարքավորում, այդ թվում` | ||||||||
1.1 |
Չմշակված ջրի քլորացման համակարգ |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
2410801 |
2010 |
4 | |
1.2 |
Չմշակված ջրի տարողության աքսեսուարներ |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
5030603 |
2010 |
4 | |
1.3 |
Չմշակված ջրի պոմպ |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
2367056 |
2010 |
4 | |
1.4 |
Ուլտրաֆիլտրման ցանց |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
437444 |
2010 |
4 | |
1.5 |
Ուլտրաֆիլտրման համակարգ |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
25882086 |
2010 |
4 | |
1.6 |
Ուլտրաֆիլտրման և հակառակ լվացման տարողություն |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
3640504 |
2010 |
4 | |
1.7 |
Ուլտրաֆիլտրման հակառակ լվացման պոմպ |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
2765616 |
2010 |
4 | |
1.8 |
ՌՕ մուտքի պոմպ |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
2780198 |
2010 |
4 | |
1.9 |
Ուլտրաֆիլտրման մաքրման կայան |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
3475247 |
2010 |
4 | |
1.10 |
Ածխե ֆիլտր |
- |
հատ |
2 |
Գերմանիա |
Գերմանիա |
48390993 |
2010 |
4 | |
1.11 |
Ֆիլտր 5 μm |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
1866426 |
2010 |
4 | |
1.12 |
Ուլտրամանուշակագույն համակարգ մինչև ՌՕ |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
6999099 |
2010 |
4 | |
1.13 |
Անտիսկալանտի դոզավորման կայան |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
938074 |
2010 |
4 | |
1.14 |
Բիսորլֆիտի դոզավորման կայան |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
1001260 |
2010 |
4 | |
1.15 |
Ռեվերս Օսմոս |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
37450042 |
2010 |
4 | |
1.16 |
Արտադրական ջրի տարողություն |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
11985958 |
2010 |
4 | |
1.17 |
Արտադրական ջրի պոմպակայան |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
2969757 |
2010 |
4 | |
1.18 |
Ուլտրամանուշակագույն ստերիլիզացնող սարք |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
5035463 |
2010 |
4 | |
1.19 |
Հսկիչ սարքեր |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
15636182 |
2010 |
4 | |
1.20 |
Ջրերի մշակման կայանի համար նախատեսված միացման խողովակներ |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
10411160 |
2010 |
4 | |
1.21 |
Ջրերի մշակման կայանի համար նախատեսված միացման կաբելներ |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
4481368 |
2010 |
4 | |
1.22 |
Ջրերի մշակման կայանի պահեստային մասեր և քիմիկատներ |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
8024662 |
2010 |
4 | |
2 |
8422 |
Պլաստիկ շշերով շշալցման սարքավորում, այդ թվում` | ||||||||
2.1 |
Շիշ փչող մեքենա |
Blomax 6 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
336191000 |
2010 |
4 | |
2.2 |
Բարձր ճնշման օդի կոմպրեսոր |
CE 46 B |
հատ |
1 |
Բելգիա |
Գերմանիա |
81310000 |
2010 |
4 | |
2.3 |
Դատարկ շշերի օդի կոնվեյորներ |
Air conveyor |
հատ |
1 |
Իտալիա |
Գերմանիա |
32618000 |
2010 |
4 | |
2.4 |
Դատարկ շշերը ցայող մեքենա |
EM 45_40 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
65377000 |
2010 |
4 | |
2.5 |
Շշալցնող և խցանավորող մեքենա |
DRV 72_12 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
243413000 |
2010 |
4 | |
2.6 |
Պնևմատիկ խցաններ մատակարարող մեքենա |
Cap Feeder |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
8648000 |
2010 |
4 | |
2.7 |
Ըմպելիքի խառնման մեքենա |
Paramix C 21 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
6392000 |
2010 |
4 | |
2.8 |
Լցման բարձրությունն ստուգող սարք |
P 2000 FHK |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
76234000 |
2010 |
4 | |
2.9 |
Մինչև պիտակավորող մեքենան փչող սարք |
TF 02 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
9588000 |
2010 |
4 | |
2.10 |
Պիտակավորող մեքենա |
360_145 GT |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
108382000 |
2010 |
4 | |
2.11 |
Կոդավորող մեքենա |
FBI 10 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
7191000 |
2010 |
4 | |
2.12 |
Կոնվեյորներ շշերի համար |
BTR |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
54332000 |
2010 |
4 | |
2.13 |
Շղթաների լուբրիկացիոն համակարգ |
Time driven |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
8178000 |
2010 |
4 | |
2.14 |
Փաթեթավորող մեքենա |
SP 035 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
86292000 |
2010 |
4 | |
2.15 |
Արկղերի կոնվեյորներ |
GTR |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
8789000 |
2010 |
4 | |
2.16 |
Պալետների փաթեթավորող մեքենա |
107 FRD |
հատ |
1 |
Իտալիա |
Գերմանիա |
2491000 |
2010 |
4 | |
2.17 |
Հիմնական բաշխիչ |
EL-HV |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
4935000 |
2010 |
4 | |
2.18 |
Մալուխ/ էլեկտրական սարքավորումներ |
Cables |
հավաքածու |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
14523000 |
2010 |
4 | |
2.19 |
Սանիտարական մշակման համակարգ |
3 - 4.000 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
74119000 |
2010 |
4 | |
2.20 |
խողովակներ |
Piping Material |
հավաքածու |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
28059000 |
2010 |
4 | |
2.21 |
Պլատֆորմ |
Platforms |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
3290000 |
2010 |
4 | |
2.22 |
Շաքարի լուծման համակարգ |
624-304/303 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
30080000 |
2010 |
4 | |
2.23 |
Շաքարի ֆիլտրման և սառեցման համակարգ |
624-306 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
36237000 |
2010 |
4 | |
2.24 |
Սպիտակ օշարակի պահման տարողություն, աքսեսուարներ |
722-612 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
14382000 |
2010 |
4 | |
2.25 |
Խտանյութի կայան |
722-611 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
12361000 |
2010 |
4 | |
2.26 |
Վերջնական օշարակի պահման տարողություն, աքսեսուարներ |
722-613 |
հատ |
4 |
Գերմանիա |
Գերմանիա |
157356000 |
2010 |
4 | |
2.27 |
Գործընթացի վերահսկման համակարգ |
S1 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
20445000 |
2010 |
4 | |
3 |
8422 |
Ապակե շշերով շշալցման սարքավորում, այդ թվում` | ||||||||
3.1 |
Անփակեր (շշերն արկղերից կոնվեյորի վրա տեղափոխող մեքենա) |
SP-A 1-1-1400 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
50290000 |
2010 |
4 | |
3.2 |
Փակեր (շշերը կոնվեյորից արկղերի մեջ տեղափոխող մեքենա) |
SP-E 1-1-1401 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
53580000 |
2010 |
4 | |
3.3 |
Արկղերի լվացման մեքենա |
KW 1-2 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
14570000 |
2010 |
4 | |
3.4 |
շշերի լվացման մեքենա |
SEC 19/87 31 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
253800000 |
2010 |
4 | |
3.5 |
կաուստիկ սոդայի լուծման տարողություն |
Hormes 3000 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
8742000 |
2010 |
4 | |
3.6 |
Դատարկ շշերի ստուգման մեքենա |
David |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
32900000 |
2010 |
4 | |
3.7 |
Դատարկ շշերի ցայման մեքենա |
EM 40_36 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
79900000 |
2010 |
4 | |
3.8 |
Շշալցնող և խցանավորող մեքենա |
DMG 50_10 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
202100000 |
2010 |
4 | |
3.9 |
Խցաններ մատակարարող մեքենա |
Corkmaster |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
11045000 |
2010 |
4 | |
3.10 |
Ըմպելիքի խառնման մեքենա |
CMX 4 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
66740000 |
2010 |
4 | |
3.11 |
Օդային վարագույր |
Air curtains |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
4465000 |
2010 |
4 | |
3.12 |
Կոնվեյորներ շշերի համար |
BTR |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
96585000 |
2010 |
4 | |
3.13 |
Արկղերի կոնվեյորներ |
GTR |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
52640000 |
2010 |
4 | |
3.14 |
Հիմնական բաշխիչ |
EL-HV |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
6110000 |
2010 |
4 | |
3.15 |
Մալուխ/ էլեկտրական սարքավորումներ |
Cable material |
հավաքածու |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
22560000 |
2010 |
4 | |
3.16 |
Խողովակներ |
Piping materials |
հավաքածու |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
11750000 |
2010 |
4 | |
3.17 |
Կոդավորող մեքենա |
FBI 10 |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
7191000 |
2010 |
4 | |
3.18 |
Շղթաների լուբրիկացիոն համակարգ |
Wet Lubrication |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
4935000 |
2010 |
4 | |
4 |
Օժանդակ սարքավորումներ | |||||||||
5 |
8716 31 000 |
CO2 տեղափոխման կցորդ-ցիստեռն |
- |
հատ |
1 |
Թուրքիա |
Թուրքիա |
28905000 |
2010 |
4 |
6 |
7311 00 990 |
CO2 պահման տարողություն |
- |
հատ |
1 |
Թուրքիա |
Թուրքիա |
20210000 |
2010 |
4 |
7 |
2402 90 000 |
560 կգ/ժ հզորությամբ գոլորշիացուցիչ |
- |
հատ |
1 |
Թուրքիա |
Թուրքիա |
1339500 |
2010 |
4 |
8 |
8481 10 190 |
Ճնշման իջեցման փական |
- |
հատ |
1 |
Թուրքիա |
Թուրքիա |
305500 |
2010 |
4 |
9 |
8403 10 900 |
600.000 Կկալ/ժ հզորությամբ տաք ջրի բոյլեր |
- |
հատ |
1 |
Թուրքիա |
Թուրքիա |
9071000 |
2010 |
4 |
10 |
8403 10 900 |
3.000 կգ/ժ հզորությամբ գոլորշու բոյլեր |
- |
հատ |
1 |
Թուրքիա |
Թուրքիա |
22325000 |
2010 |
4 |
11 |
8422 30 000 |
CO2 լցման սարքավորում |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Թուրքիա |
4817500 |
2010 |
4 |
12 |
8413 50 200 |
CO2 բարձր ճնշման պոմպակայան |
- |
հատ |
1 |
Գերմանիա |
Թուրքիա |
1938750 |
2010 |
4 |
13 |
8403 10 900 |
3.000 կգ/ժ հզորությամբ գոլորշու բոյլեր |
- |
հատ |
1 |
Թուրքիա |
Թուրքիա |
25145000 |
2010 |
4 |
14 |
Ընդամենը |
2829153249 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երևան |
«_____».......................... 2010թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Ներսես Երիցյանի, մի կողմից, և «Ջերմուկ ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս Նարինե Բադանյանի (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1437-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2011 թվականի հունիսի 1-ը ավարտել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված ներդրումային ծրագրում նշված` զովացուցիչ ըմպելիքների և բնական հյութերի արտադրության կազմակերպումը.
2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 120 նոր աշխատատեղ` ապահովելով վերջինների մոտ 120 հազ. դրամ միջին աշխատավարձով.
2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվաքանակի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1437-Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|