Գլխավոր տեղեկություն
Համար
N 1539-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.08/61(795) Հոդ.1436
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2010 թվականի N 1539-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող, հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների վիճակահանության անցկացման և վիճակահանության արդյունքում շահող կտրոնների տիրապետող ֆիզիկական անձանց պարգևավճարների և բոնուսների տրամադրման կարգը:».

2) 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) պարգևավճարների հիմնադրամ` յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված գումար, որից կամ որի հաշվին սույն կարգին համապատասխան տրամադրվելու են վիճակահանության արդյունքներով շահող կտրոններ տիրապետողների պարգևավճարները և բոնուսները.».

3) 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) պարգևավճար և բոնուս` վիճակահանության արդյունքներով` սույն կարգին համապատասխան պարգևավճարների հիմնադրամից շահող կտրոններին բաժին ընկնող գումար և (կամ) ավտոմեքենա.».

4) 2-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

5) 9-րդ կետից հանել «, սույն կարգով սահմանված պարգևավճարներ տրամադրող մարմնի ներկայացրած տեղեկությունների հիման վրա,» բառերը.

6) 10-րդ կետից հանել «(բազային պարգևավճարների և բոնուսների)» բառերը.

8) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների համար տրամադրվում է`

 

1) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր ութ թվերը համընկնելու դեպքում`
 

մեկ ավտոմեքենա և մեկ միլիոն դրամ

2) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր յոթ թվերը
համընկնելու դեպքում`
 

մեկ ավտոմեքենա և հարյուր հազար դրամ

3) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր վեց թվերը
համընկնելու դեպքում`
 

հիսուն հազար դրամ

4) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր հինգ թվերը
համընկնելու դեպքում`
 

քսան հազար դրամ

5) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր չորս թվերը
համընկնելու դեպքում`
 

հինգ հազար դրամ

6) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր երեք թվերը
համընկնելու դեպքում`
 

երկու հազար դրամ

7) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած`
հաջորդական հերթականությամբ բոլոր երկու թվերը
համընկնելու դեպքում`

հինգ հարյուր դրամ».

 

9) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Յուրաքանչյուր վիճակահանության համար որպես պարգևավճար և (կամ) բոնուս տրամադրվում է 10 ավտոմեքենա, բացառությամբ վիճակահանության արդյունքներով սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված շահող կտրոնների թիվը տասից ավելի լինելու դեպքի, երբ յուրաքանչյուր շահող կտրոնի տիրապետողին պարտադիր տրամադրվում է մեկ ավտոմեքենա և դրամական պարգևավճար: Վիճակահանության արդյունքներով սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված շահող կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց որպես պարգևավճար ավտոմեքենաների տրամադրումից հետո մնացած ավտոմեքենաները`

 1) որպես բոնուս տրամադրվում են շահող կտրոնի վրա արտացոլված գործարքի առավելագույն արժեք ունեցող` սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում նշված շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված կարգով ավտոմեքենաների քանակը չսպառվելու դեպքում մնացած ավտոմեքենաները որպես բոնուս տրամադրվում են շահող կտրոնի վրա արտացոլված գործարքի առավելագույն արժեք ունեցող` սույն կարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետում նշված շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան գործարքի նույն արժեք ունեցող և մեքենաների քանակը գերազանցող շահող կտրոններ տիրապետող անձանց որպես բոնուս ավտոմեքենաները տրամադրվում են հաջորդ վիճակահանության ընթացքում հանձնաժողովի սահմանած կարգով սույն ենթակետում նշված կտրոնների միջև իրականացված լրացուցիչ վիճակահանության արդյունքներով:».

10) 12.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12.1. Յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով սույն կարգի 11-րդ կետում նշված դրամական պարգևավճարները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ պարգևավճար տրամադրելու նպատակով պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպության (այսուհետ` պարգևավճար վճարող մարմին) կողմից սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետում դիմումը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային oրվա ընթացքում: Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված դեպքերում որպես պարգևավճար կամ բոնուս ավտոմեքենաների տրամադրումը յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող ամսվա ընթացքում ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, պարգևավճար վճարող մարմնի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկատվության հիման վրա յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող վիճակահանության ընթացքում հրապարակելու համար հանձնաժողովին ներկայացնելով շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ: Սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում որպես բոնուս ավտոմեքենաների տրամադրման համար լրացուցիչ վիճակահանության արդյունքները հանձնաժողովը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:».

11) 13-րդ կետում`

ա. հանել «բազային» և «բոնուսների» բառերը, իսկ «բոնուսներ տրամադրող» բառերը փոխարինել «պագևավճար վճարող» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից սույն կարգով նախատեսված որպես պարգևավճար և բոնուս տրամադրվող ավտոմեքենաների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:».

12) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Պարգևավճար ստանալու համար վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը սույն կարգի 11-րդ կետում նշված շահած կտրոններ տիրապետող ֆիզիկական անձինք պարգևավճար վճարող մարմին են ներկայանում անձնագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված` անձը հաստատող այլ փաստաթղթով (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ)` ներկայացնելով դիմում, որին կցվում են վիճակահանության արդյունքում շահող թվեր (դրանց համակցություն) պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի (կտրոնների) բնօրինակը (բնօրինակները), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Անչափահաս ֆիզիկական անձանց պարգևավճարը տրամադրվում է նրանց oրինական ներկայացուցիչներին` սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո պարգևավճար ստանալու համար դիմումներ չեն ընդունվում:».

13) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

14) 16-րդ կետում «Բանկի» բառը փոխարինել «Պարգևավճար վճարող մարմնի» բառերով.

15) 17-րդ կետը «միաժամանակ» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև առաջին և վերջին երկու նիշերը» բառերով.

16) 18-րդ կետում «բազային» բառը փոխարինել «բոնուսի և» բառերով.

17) 18.1-ին, 18.2-րդ, 18.3-րդ, 18.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

18) 19-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(բոնուս ստանալու նպատակով նախորդ եռամսյակին)» բառերը.

19) 19-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին կետի 11-րդ ենթակետի «բ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 2011 թվականի հունվար ամսվա վիճակահանությանը մասնակցում են 2010 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարները, որոնց դիմաց պարգևավճարներ և բոնուսներ են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 11-րդ, 12-րդ և 12.1-ին կետերին համապատասխան: 2011 թվականի հունվար ամսվա վիճակահանությանը որպես պարգևավճար և (կամ) բոնուս տրամադրվում է 30 ավտոմեքենա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 1
Երևան