040.0491.03.08.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 1999 թվականի N 490
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթության սահմանադրական իրավունքն իրացնելու հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 4-րդ կետի պահանջից, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 20.05.02 N 589)
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1 որոշման մեջ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ ուսումը շարունակելու մրցութային կարգը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետագա զարգացման մասին» N 365 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետում «իր քոլեջի ընդունելության պետական պատվերի ոչ ավելի, քան 30 տոկոսի սահմաններում քոլեջի առավել առաջադեմ ուսանողներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քոլեջի առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներով» բառերով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության 105-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 3-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.05.2002, N 589 | 20.05.2002, N 490 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|