Գլխավոր տեղեկություն
Համար
N 782-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2010-12.10.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2010 թվականի N 782-Ա

 

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2010 թվականի սեպտեմբերի 24-26-ը գործուղել Մակեդոնիայի Հանրապետություն` Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սամուելյանի՝ Մակեդոնիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրախորհրդի և հյուրընկալող երկրի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մակեդոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 28
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.10.2010, N 840-Ա 12.10.2010, N 782-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան