Գլխավոր տեղեկություն
Համար
N 598
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.02.1998-14.12.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 1997 թվականի N 598

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 28-ի «Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» N 111 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհուրդ հետևյալ կազմով`

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (խորհրդի նախագահ)

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական քաղաքականության վարչության պետ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության

երիտասարդության հարցերի վարչության պետ (խորհրդի քարտուղար):

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել միջգերատեսչական խորհրդի մշակած` երիտասարդության շրջանում կատարվող աշխատանքների, այդ բնագավառում պետական քաղաքականության իրականացման, երիտասարդության միջազգային համագործակցության ապահովման համալիր ծրագիրը:

(2-րդ կետը փոփ. 11.02.98 թիվ 92)

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մարզպետարանի աշխատողների հաստատված թվի սահմաններում նախատեսել երիտասարդության հարցերով մասնագետի հաստիք:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.11.2000, N 734 07.11.2000, N 598
14.12.1998, N 798 14.12.1998, N 598
11.02.1998, թիվ 92 11.02.1998, N 598
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան