Գլխավոր տեղեկություն
Համար
N 1354-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.03/56(790) Հոդ.1233
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2010 թվականի N 1354-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1930-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետում «փոխադրվող» բառը փոխարինել «տեղափոխող» բառով.

2) 5-րդ կետում «փոխադրող» բառը փոխարինել «տեղափոխող միևնույն» բառերով.

3) 6-րդ կետում «փոխադրող անձի» բառերը փոխարինել «տեղափոխող անձին» բառերով.

4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրման ընդունած` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն փոխադրող հանդիսացող անձն ազատվում է սույն կարգի 9-րդ կետում նշված պարտավորությունից` սկսած այն պահից, երբ ապրանքներ փոխադրող անձը նշանակման վայրի մաքսային մարմին է ներկայացնում փոխադրման ամփոփագրում նշված ապրանքները և փաստաթղթերը:».

5) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը փոխադրման ամփոփագրի վրա նշում է կատարում մաքսային ապահովման միջոցների առկայության վերաբերյալ` հաստատելով անձնական կնիքով:».

 6) 16-րդ կետի «բ» ենթակետը «հայտարարագրումը» բառից հետո լրացնել «և մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը փոխադրման ամփոփագրի վրա նշում է կատարում մաքսային ապահովման միջոցների առկայության, դրանց վնասված կամ անվնաս լինելու վերաբերյալ` հաստատելով անձնական կնիքով:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 27
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան