Գլխավոր տեղեկություն
Համար
N 1068-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2010-29.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1068-Ա

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 528-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

 2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վ. Սիմոնյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար.

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» 528-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

 

 Հավելված 
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 2-ի N 1068-Ա
 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

 

- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

 

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային

  անվտանգության ծառայություն

 

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական

  եկամուտների կոմիտե

 

 - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

 

 - Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ

  (համաձայնությամբ)

 

- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

 (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան