Basic information
Number
N 140-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (01.05.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
25.02.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.02.2014
Effective date
26.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 25 փետրվարի 2014 թվականի N 140-Ա

 

 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎՐԱԶԵՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը միանալու գործընթացի հետ կապված համապատասխան օրենսդրական դաշտի նախապատրաստման նպատակով 2014 թվականի ընթացքում Երևան ժամանող Եվրազեսի պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկման, հյուրասիրության և այլ ծախսերը` 15,000.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

(որոշումը փոփ. 30.04.14 N 372-Ա) 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  25

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
30.04.2014, N 372-Ա 01.05.2014, N 140-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation