Գլխավոր տեղեկություն
Համար
N 1463-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1344
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1463-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշման հավելվածի` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում կատարել հետևյալ լրացումները`

1) ցանկը 032500 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 032600 և 032700 տողերով.

 

«

032600

Եկեղեցաբանություն

62

Եկեղեցաբանության բակալավր

68

Եկեղեցաբանության մագիստրոս

032700

Եվրոպագիտություն

68

Եվրոպագիտության մագիստրոս

»

 

2) ցանկը «300000 Ռազմական կրթություն» մասնագիտությունների խմբից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 310000 և 310100 տողերով.

 

«

310000

Ոստիկանական կրթություն

310100

Ոստիկանական գործ

62

ոստիկանության բակալավր

68

ոստիկանության մագիստրոս

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 18
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան