Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-232-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.21/52(786) Հոդ.1202
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2008 թվականի հոկտեմբերի 10-ին Բիշքեկում ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին» համաձայնագիրը (կից առարկությամբ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի մայիսի 25-ի ՍԴՈ-886 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան


5 հոկտեմբերի 2010 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-232-Ն

 

 

Հայաստանի Հանրապետության առարկությունն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության վերապահման

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխհամագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Ադրբեջանի Հանրապետության վերապահումը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ, քանի որ այն անհամատեղելի է նշված փաստաթղթի առարկայի և նպատակների հետ, ինչպես նաև խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը հակամարտության այն իրական պատճառների և հետևանքների հարցում, որոնք ծագել են ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտման դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական ուժի կիրառման և ԼՂՀ դեմ կատարված ագրեսիայի հետևանքով։

Նշված վերապահման հետ կապված` Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության հանդեպ նույնպես չի կիրառելու Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության մասին Համաձայնագրի դրույթները։