ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2014 թվականի N 507-Ա
2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել 2014 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հետևյալ 5 հասարակական միավորումների (այսուհետ՝ ՀԿ) ներկայացուցիչների թեկնածությունները՝
| Գուրգեն Պողոսյան |
- «Բնակչության զբաղվածություն» սոցիալական, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն» ՀԿ (համաձայնությամբ) | |
| Արգիշտի Մելոյան |
- «Մենուա և Արգիշտի եղբայրներ» բարեգործական ՀԿ (համաձայնությամբ) | |
| Թադևոս Աբգարյան |
- «Տարածքային գիտակրթական կենտրոնների միավորում» ՀԿ (համաձայնությամբ) | |
| Արման Դանիելյան |
- «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ (համաձայնությամբ) | |
| Նելլի Մինասյան |
- «Զինվորի մայր» հանրապետական բարեգործական կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. մայիսի 15 Երևան |