Գլխավոր տեղեկություն
Համար
N 948-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2010 թվականի N 948-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն Հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սահմանված կարգով մեկամսյա ժամկետում ներկայացնել “Heritage Foundation”-ի կողմից հրապարակվող “Index of economic freedom”, “World Economic Forum”-ի կողմից հրապարակվող “Networked Readiness”, “Global Competitiveness” և “Transparency International” հակակոռուպցիոն կազմակերպության կողմից հրապարակվող “Corruption Perceptions” ինդեքսների բարելավման ուղղությամբ միջոցառումների ծրագիր` համաձայն հավելվածի.

2) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում ներկայացնել նշված ինդեքսների բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ.

3) յուրաքանչյուր անգամ ինդեքսների փոփոխության վերաբերյալ 7-օրյա ժամկետում ներկայացնել վերլուծություն:

4) սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում նշանակել համապատասխան ստորաբաժանում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 նոյեմբերի 8-ի N 948-Ա
 որոշման

 

մ ի ջ ո ց ա ռ ո ւ մ ն ե ր ի  ծ ր ա գ ի ր

 

“Heritage Foundation”-ի կողմից հրապարակվող “Index of economic freedom”, “World Economic ForUm”-ի կողմից հրապարակվող “Networked Readiness”, “Global Competitiveness” ԵՎ “Transparency International” հակակոռուպցիոն կազմակերպության կողմից հրապարակվող “CorrUption Perceptions” ինդեքսների բարելավման ուղղությամբ

 

Ինդեքսների բարելավման ուղղությամբ միջոցառումների ծրագրով և տեխնիկական աջակցության ընդհանուր նկարագրով ներկայացված առաջարկությունները

Առաջարկվող միջոցառումը

Նպատակը/արդյունքը

Իրականացնող մարմինները

Կատար-ման ժամկետը

պատասխա-նատուն

համակա-տարողը

         

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան