«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1782-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Նախաբանը լրաց. 28.10.10 N 1381-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվություն:
(2-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ`
ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն։
(3-րդ կետը փոփ., լրաց. 06.11.09 N 1266-Ն)
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել հանքավայրերի շահագործման նպատակով հանքարդյունահանման լիցենզիաների (հատուկ լիցենզիաների) տրամադրման, հանքարդյունահանման լիցենզային պայմանագրերի կնքման, ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաների (հատուկ լիցենզիաների) տրամադրման, ուսումնասիրության լիցենզային պայմանագրերի կնքման մասին ամփոփ տեղեկատվություն.
2) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին:
(4-րդ կետը խմբ. 06.11.09 N 1266-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփել ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից բնօգտագործման վճարների, օրենքով սահմանված դեպքերում` ռոյալթիների վճարումների մասին տեղեկատվությունը և 10 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:
(5-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց. 28.10.10 N 1381-Ն)
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ իրենց իրավասությունների սահմաններում`
ա) վերլուծել սույն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում նշված եռամսյակային տեղեկատվությունները և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ամփոփ տեղեկանք.
բ) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ռոյալթիների (բնօգտագործման վճարի) հաշվարկման համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ներկայացնել միմյանց և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման նպատակով, համատեղ հաստատված հրամանին համապատասխան:
(6-րդ կետը փոփ. 06.11.09 N 1266-Ն, լրաց. 28.10.10 N 1381-Ն)
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 657 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I. Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում առկա վիճակի ուսումնասիրության և վերլուծության առաջնահերթ միջոցառումները
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Կատարման պատասխանատուն |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից 2004 թ. բնօգտագործման վճարների վճարումների մասին տվյալների ամփոփում և տրամադրում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թ. 2-րդ եռամսյակ |
2. |
ՀՀ Կոտայքի մարզի լքված հանքավայրերի գույքագրման աշխատանքների կատարում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
3. |
ՀՀ Արագածոտնի մարզի լքված հանքավայրերի գույքագրման աշխատանքների կատարում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
4. |
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա տեղեկատվական նյութերի գույքագրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
5. |
Մարզերում խորհրդակցությունների կազմակերպում` ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտին առնչվող հարցերի պարզաբանման նպատակով |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004-2005 թթ. ընթացքում |
6. |
Ոլորտին առնչվող տվյալների միասնական համակարգչային բազայի ստեղծման հնարավորությունը, նախնական կառուցվածքը, ստեղծման և օգտագործման հիմնական սկզբունքները որոշելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծում` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. նոյեմբեր-դեկտեմբեր |
7. |
Աշխատանքային խմբի զեկույցի քննարկում` տվյալների միասնական բազայի ստեղծման մասին որոշման ընդունման նպատակով |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
8. |
Ոլորտում լիազորված պետական մեկ մարմնի ստեղծման նպատակահարմարության հարցի քննարկում («Մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, այդ թվում` հողահատկացման փաստաթղթերի ներառմամբ) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. |
9. |
Ընդերքի այն նոր տեղամասերի ցանկի կազմում, որոնց արդյունահանման նպատակով ընդերքի ուսումնասիրության համար նախկինում տրված` ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը (թույլտվություններ, լիցենզիա-ներ) մինչև 2004 թ. հուլիսի 1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
10. |
Այն հանքավայրերի կամ դրանց տեղամասերի ցանկի կազմում, որոնց արդյունահանման համար նախկինում տրված` ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը (արտոնագրեր, լիցենզիաներ) մինչև 2004 թ. հուլիսի 1-ը չեն համապատասխանեցվել Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2004 թ. դեկտեմբեր |
11. |
Ընդերքօգտագործող կազմակերպությունների ցանկը հողամասերը տրամադրող համապատասխան մարմիններ ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ տասնօրյակ |
12. |
Ապօրինի ընդերքօգտագործող կազմակերպությունների ցանկը հարկային և իրավապահ համապատասխան մարմիններ ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
եռամսյակին հաջորդող ամսվա 3-րդ տասնօրյակ |
II. Ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի իրավական դաշտի կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախապատրաստումը և ընդունումը
NN ը/կ |
Իրավական ակտի անվանումը |
Կատարման պատասխանատուն |
Կատարման ժամկետը |
1. |
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցենսիայի) մասին» ու «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ վարչապետի 2003 թ. նոյեմբերի 21-ի N 597-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ |
3 ամիս |
2. |
«Լեռնային փորվածքների, հորատանցքերի լուծարման և գործունեության դադարեցման (կոնսերվացիա) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
2004 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
3. |
«Օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների դուրսգրման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. հունիսի |
4. |
«Ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի կողմից նախնական համաձայնություն տալու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. մարտի |
5. |
«Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության կատարման (իրականացման) կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2005 թ. նոյեմբերի |
6. |
«Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2005 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |