Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.01.2015-01.01.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.42
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2010
Ստորագրման ամսաթիվ
18.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունները, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով «Միասնական մաքսային տարածքի ստեղծման և Մաքսային միության ձևավորման մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի, Մաքսային միության իրավապայմանագրային բազան կազմող՝ Մաքսային միության անդամ պետությունների այլ միջազգային փաստաթղթերի վրա,

հաշվի առնելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքները և նորմերը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Համաձայնագրում գործածվող հիմնական եզրույթները

 

1. Սույն Համաձայնագրում գործածվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները՝

1) ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ Մաքսային միության անդամ պետության տարածքի մաս Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված սահմաններում, որտեղ գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմը, ինչպես նաև կարող է կիրառվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.

2) նավահանգստային ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի, որն ստեղծվում է օտարերկրյա ջրային նավերի միջազգային հաղորդակցման և մուտքի համար բաց ծովային նավահանգստի, գետային նավահանգստի տարածքի մի մասում կամ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և ուղարկման համար բաց օդանավակայանի տարածքի և նշված ծովային նավահանգստին, գետային նավահանգստին կամ օդանավակայանին հարող տարածքի մի մասում, որտեղ տեղակայված են ուղևորների սպասարկման համար նախատեսված գույքային համալիրները.

3) լոգիստիկ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի, որը ստեղծվում է Մաքսային միության անդամ պետության պետական (մաքսային) սահմանի միջով ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային անցակետին հարող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքի մի մասում.

4) ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտ (մասնակից)՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը գրանցված է Մաքսային միության անդամ պետության տարածքում նշված պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և, որն ընդգրկված է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեեստրում:

2. Սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածում գործածվող եզրույթները կիրառվում են «Մաքսային միությունում ապրանքների ներմուծման և արտահանման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:

3. Սույն Համաձայնագրում գործածվող մյուս եզրույթները կիրառվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անբաժանելի մաս կազմող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Մաքսային միության մաքսային օրենսգիրք) սահմանված իմաստներով:

 

Հոդված 2

Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ստեղծման նպատակները

 

Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիները (այսուհետ՝ ԱՏԳ) ստեղծվում են Մաքսային Միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու, ներդրումների ներգրավման, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների ստեղծման և զարգացման, տրանսպորտային ենթակառուցվածքի, զբոսաշրջության ու առողջարանային-կուրորտային ոլորտի զարգացման և այլ նպատակներով, որոնք սահմանվում են ԱՏԳ-ն ստեղծելիս:

 

Հոդված 3

ԱՏԳ-ի ստեղծման և գործունեության կարգը, Մաքսային միության մաքսային տարածքում ԱՏԳ-ի գործունեության ժամկետները

 

1. ԱՏԳ-ի ստեղծման և գործունեության կարգը, ԱՏԳ-ի գործունեության ժամկետը և Մաքսային միության անդամ պետության տարածքում ԱՏԳ-ի գործունեության ժամկետը երկարաձգելու կարգը սահմանվում են Մաքսային միության տվյալ անդամ պետության օրենսդրությամբ:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ԱՏԳ-ի տեսակներ՝ կախված դրանց ստեղծման նպատակներից:

Մաքսային միության անդամ պետության տարածքում ԱՏԳ-ի կառավարումն իրականացվում է տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Մաքսային միության անդամ պետություններն ապահովում են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում ԱՏԳ-ի ստեղծման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը Մաքսային միության հանձնաժողովին:

 

Հոդված 4

ԱՏԳ-ի գործունեության դադարեցումը (կազմալուծումը, լուծարումը)

 

1. ԱՏԳ-ի գործունեությունը դադարեցվում է (կազմալուծվում, լուծարվում է) (այսուհետ՝ ԱՏԳ-ի գործունեության դադարեցում), երբ լրանում է այն ժամկետը, որով այն ստեղծվել էր, եթե նշված ժամկետը չի երկարաձգվել:

ԱՏԳ-ի գործունեության վաղաժամ դադարեցման մասին որոշումն ընդունելու հիմքերը և կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

2. Մաքսային միության անդամ պետություններն ապահովում են Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՏԳ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը Մաքսային միության հանձնաժողովին:

 

Հոդված 5

ԱՏԳ-ի տարածքում իրականացվող գործունեության տեսակները

 

ԱՏԳ-ի տարածքում կարող են իրականացվել ձեռնարկատիրական և այլ տեսակի գործունեություն Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու ԱՏԳ-ի տարածքում արգելված գործունեության տեսակները: Ընդ որում, ԱՏԳ-ի տարածքում արգելված գործունեության տեսակների սահմանման մասին որոշումն ընդունվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել նշված պետությունների տարածքներում ստեղծված (ստեղծվող)՝ Մաքսային միության տարածքում արգելված գործունեության տեսակները:

 

Հոդված 6

ԱՏԳ-ի ռեզիդենտների (մասնակիցների) գրանցումը և ԱՏԳ-ի ռեզիդենտների (մասնակիցների) ռեեստրի վարումը

 

1. ԱՏԳ-ի ռեզիդենտի (մասնակցի) (այսուհետ՝ ռեզիդենտ) գրանցման կարգը և պայմանները, այդ թվում՝ ռեզիդենտի կարգավիճակի հավակնող իրավաբանական անձի պետական գրանցմանը և (կամ) գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեին, ռեզիդենտի կարգավիճակի հավակնող իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևին ներկայացվող պահանջը սահմանվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այն, որ որպես նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտ անձի գրանցման պայմաններից մեկը համարվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրումը:

2. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ճանաչվում են ռեզիդենտ Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտի ռեեստրում համապատասխան գրառում կատարելու օրվանից:

Որպես ռեզիդենտ անձի գրանցումը հավաստող փաստաթուղթ է համարվում վկայականը, որի ձևը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ: Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու որպես ռեզիդենտ անձի գրանցումը հավաստող վկայականի միասնական ձևը:

3. Ռեզիդենտների ռեեստրի վարման կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

Մաքսային միության անդամ պետություններն ապահովում են ռեզիդենտների ռեեստրում ընդգրկված ռեզիդենտների մասին տեղեկությունների տրամադրումը Մաքսային միության հանձնաժողովին: Նման տեղեկությունների տրամադրման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից:

Մաքսային միության հանձնաժողովը ներկայացված տեղեկությունների հիման վրա ձևավորում է ռեզիդենտների ընդհանուր ռեեստր և ապահովում դրա պարբերաբար հրապարակումը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

 

Հոդված 7

ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնող անձինք

 

1. ԱՏԳ-ի տարածքում կարող են գործունեություն իրականացնել ռեզիդենտներ, ինչպես նաև ռեզիդենտ չհամարվող այլ անձինք՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

2. ԱՏԳ-ի տարածքում ռեզիդենտն իրականացնում է գործունեություն «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին, («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրով) համապատասխան (այսուհետ՝ ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին համաձայնագիր):

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին» համաձայնագրով չնախատեսված՝ ԱՏԳ-ի տարածքում ռեզիդենտի կողմից գործունեության իրականացման հնարավորություն՝ առանց նման գործունեությունն իրականացնելիս ռեզիդենտի կողմից ԱՏԳ-ի տարածքում ձեռնարկատիրական կամ այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմի՝ կիրառման:

 

Հոդված 8

ԱՏԳ-ի տարածքում ձեռնարկատիրական կամ այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմ

 

ԱՏԳ-ի տարածքներում գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմ, ինչը կայանում է ռեզիդենտներին Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ հարկման հատուկ ռեժիմի տրամադրման, ինչպես նաև ԱՏԳ-ի տարածքում ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման համար Մաքսային միության անդամ պետությունների տարածքում ընդհանուր սահմանված պայմաններից տարբերվող՝ առավել բարենպաստ պայմանների ստեղծման մեջ:

 

Հոդված 9

ԱՏԳ-ի տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի վերաբերյալ ընդհանուր դրույթները

 

1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կարող է կիրառվել ԱՏԳ-ի տարածքում կամ դրա տարածքի մի մասում (այսուհետ՝ ԱՏԳ-ի տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը):

2. ԱՏԳ-ի տարածքը համարվում է Մաքսային միության մաքսային տարածքի մի մասը:

3. Այն ապրանքները, որոնք ներմուծվել են ԱՏԳ-ի տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, և ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, համարվում են Մաքսային միության մաքսային տարածքից դուրս գտնվող ապրանքներ՝ մաքսատուրքերի, հարկերի, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակներով:

4. Նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի սահմանները համարվում են Մաքսային միության մաքսային սահմանը:

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը չի տարածվում հետևյալի վրա՝

1) միջազգային փոխադրումների տրանսպորտային միջոցներ, որոնք ներմուծվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ և արտահանվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ից այդ տրանսպորտային միջոցներով ապրանքների միջազգային փոխադրումների իրականացման դեպքում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ, որոնք ներմուծվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ և արտահանվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ից և նախատեսված են Մաքսային միության տարածքով ապրանքների ներքին փոխադրումներն իրականացնելու համար.

2) Մաքսային միության ապրանքներ, որոնք ներմուծվում են նավահանգստային ԱՏԳ կամ արտահանվում են նավահանգստային ԱՏԳ-ից Մաքսային միության մաքսային տարածքի մնացած մաս՝ ծովային նավահանգստի, գետային նավահանգստի, օդանավակայանի ադմինիստրացիայի կողմից, ռեզիդենտ չհանդիսացող և նավագնացության անվտանգության ապահովման, օդանավերի թռիչքների անվտանգության, ծովային, գետային նավահանգստի, օդանավակայանի ենթակառուցվածքի օբյեկտների շահագործման անվտանգության ապահովման մասով ծովային, գետային նավահանգստում, օդանավակայանում գործառույթներ կամ ծովային, գետային նավահանգստում, օդանավակայանում գործունեության իրականացման հետ կապված այլ գործառույթներ իրականացնող անձանց կողմից.

3) Մաքսային միության ապրանքներ, որոնք լոգիստիկ ԱՏԳ-ի ադմինիստրացիայի կողմից ներմուծվում են լոգիստիկ ԱՏԳ կամ արտահանվում են լոգիստիկ ԱՏԳ-ից Մաքսային միության մաքսային տարածքի մնացած մաս՝ կապված այդ ԱՏԳ-ի գործունեության ապահովման հետ.

4) ապրանքներ, որոնք ներմուծվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ և մինչ այդ ներմուծումը դրա սահմաններից դուրս ձևակերպվում են ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգերով.

5) Մաքսային միության ապրանքներ, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան գտնվում են Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի և Մագադանի շրջաններում ստեղծված՝ Առանձնահատուկ տնտեսական գոտիների տարածքներում կամ ներմուծվում են այդ տարածքներ:

6. ԱՏԳ-ի տարածքում կարող են տեղադրվել և օգտագործվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված՝ Մաքսային միության ապրանքներ և այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ:

7. ԱՏԳ-ի տարածքը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, համարվում է մաքսային հսկողության գոտի:

Մաքսային հսկողությունը ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությանը համապատասխան:

ԱՏԳ-ի տարածքը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, պետք է ապահովված լինի մաքսային հսկողության անցկացման համար անհրաժեշտ հարմարություններով:

Մաքսային հսկողության անցկացման նպատակով «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման ԱՏԳ-ի տարածքը հարմարություններով ապահովելուն ներկայացվող պահանջները, այդ թվում՝ այդ տարածքի պարսպապատման, սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման մասով պահանջները սահմանվում են՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

ԱՏԳ-ի այն տարածքում հսկիչ անցագրային ռեժիմի ապահովումը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, ներառյալ այդ տարածք անձանց մուտքի կարգի սահմանումը, իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 10

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի բովանդակությունը

 

1. Ազատ մաքսային գոտի՝ մաքսային ընթացակարգ, որի դեպքում ապրանքները տեղադրվում և օգտագործվում են ԱՏԳ-ի տարածքում կամ դրա մի մասում՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, ինչպես նաև օտարերկրյա ապրանքների նկատմամբ առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման և Մաքսային միության ապրանքների նկատմամբ առանց արգելքների և սահմանափակումների կիրառման:

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը, իսկ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքները պահպանում են Մաքսային միության ապրանքների կարգավիճակը:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքները ձեռք են բերում Մաքսային միության ապրանքների կարգավիճակ:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Մաքսային գոտու ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները (այսուհետ՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներ), ձեռք են բերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ բացառությամբ սույն կետի չորսից վեցերորդ մասերում նշված դեպքերի:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածի համաձայն, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս այդ ապրանքների արտահանմամբ:

Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ու մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ռեզիդենտների կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան մինչև 2017 թվականի հունվարի 1-ը` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը որոշելն այն անձանց կողմից, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործունեություն են իրականացրել Ռուսաստանի Դաշնության «Կալինինգրադի շրջանում առանձնահատուկ տնտեսական գոտու մասին» 1996 թվականի հունվարի 22-ի թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի (այսուհետ՝ Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենք) հիման վրա, իրականացվում է սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:

3. Մինչև 2010 թվականի մայիսի 1-ը գրանցված ռեզիդենտների, ինչպես նաև այն անձանց համար, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են գործունեություն Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի հիման վրա, Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների ցանկը, որոնց տրվում է օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ անկախ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով սահմանված բավարար վերամշակման չափանիշների կատարումից: Ապրանքների նշված ցանկը կիրառվում է, եթե նման ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս:

4. Մինչև 2010 թվականի մայիսի 1-ը գրանցված առանձին ռեզիդենտների, ինչպես նաև այն առանձին անձանց նկատմամբ, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում և, որոնք 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են գործունեություն Ռուսաստանի Դաշնության թիվ 13-ՖԶ դաշնային օրենքի հիման վրա, Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) այն ապրանքների քանակի հետ կապված սահմանափակումներ, որոնք կարող են ճանաչվել որպես Մաքսային միության ապրանքներ, այդ թվում՝ եթե այդ ապրանքների բացթողումը Մաքսային միության մաքսային տարածք իրականացվում է այնպիսի ավելացած քանակներով և այնպիսի պայմաններով, որ այն զգալի տնտեսական վնաս է հասցնում Մաքսային միության անդամ պետության տնտեսության ճյուղին կամ նման վնաս հասցնելու վտանգ է ստեղծում: Նշված սահմանափակումների սահմանման վերաբերյալ որոշումն ընդունվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով, ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) և կիրառվում է այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային սահմաններից դուրս:

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ Մաքսային միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության ներքո ապրանքների «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար տրված՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցման պահից՝ բացառությամբ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ ներմուծվող (ներմուծված)՝ Մաքսային միության ապրանքների:

Նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ ներմուծվող (ներմուծված)՝ Մաքսային միության ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ դրանց՝ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծելու պահից:

6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքները չեն համարվում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում դրանց ոչնչացման (անվերադարձ կորստի) փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչվելուց հետո:

(10-րդ հոդվածը խմբ. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

 

Հոդված 11

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները

 

1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են ԱՏԳ-ի այն տարածքում ռեզիդենտների կողմից տեղաբաշխման և (կամ) օգտագործման համար նախատեսված ապրանքները, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին» համաձայնագրի համաձայն ռեզիդենտների կողմից ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման նպատակներով, ինչպես նաև սույն կետի երկրորդ և երրորդ մասերում նշված ապրանքները:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածքում տեղաբաշխման համար նախատեսված ապրանքները այն անձանց կողմից, որոնք չեն համարվում նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտներ և, որոնք նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտի հետ պայմանագիր են կնքել ապրանքների պահեստավորման (պահման), ապրանքների բեռնման (բեռնաթափման) և ապրանքների պահման, պահպանվածության ապահովման, ինչպես նաև ապրանքները տրանսպորտային փոխադրմանը նախապատրաստելու՝ ներառյալ խմբաքանակի մասնատման, առաքումների կազմավորման, տեսակավորման, փաթեթավորման, վերափաթեթավորման, մակնշման հետ կապված գործողությունների առնչությամբ ծառայությունների մատուցման մասին՝ պայմանով, որ նշված ծառայությունները մատուցելիս ապրանքների հետ կատարվող գործողությունները չփոփոխեն ապրանքների հատկանիշները, որոնք կապված են Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության Միասնական ապրանքային անվանացանկով դասակարգման ծածկագրի փոփոխության հետ:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են այն օտարերկրյա ապրանքները, որոնք Ռուսաստանի Դաշնության թիվ 16-ՖԶ դաշնային օրենքով սահմանված նպատակներին համապատասխան տեղաբաշխման և օգտագործման համար ներմուծվում են «Կալինինգրադի շրջանում առանձնահատուկ տնտեսական գոտու և Ռուսաստանի Դաշնության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի հունվարի 10-ի թիվ 16-ՖԶ դաշնային օրենքով (այսուհետ՝ Ռուսաստանի Դաշնության թիվ 16-ՖԶ դաշնային օրենք) Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի շրջանում ստեղծված առանձնահատուկ տնտեսական գոտու տարածք (այսուհետ՝ Կալինինգրադի շրջանում ԱՀՏԳ) այն իրավաբանական անձանց կողմից, որոնց պետական գրանցումն իրականացվել է Կալինինգրադի շրջանում:

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չեն կարող ձևակերպվել Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված ապրանքներ և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման համար արգելված ապրանքներ:

Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող է սահմանվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա այլ ապրանքների ցանկը: Ընդ որում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա այլ ապրանքների ցանկի սահմանման մասին որոշումն ընդունվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այդ պետությունների տարածքներում ստեղծված (ստեղծվող) ԱՏԳ-ներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման ոչ ենթակա ապրանքների ցանկը:

3. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել նախկինում այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներ՝ բացառությամբ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի:

4. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքի:

5. Ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս մաքսային հայտարարագրումը չի պահանջվում Մաքսային միության անդամ չհամարվող պետության տարածքից նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք օտարերկրյա ապրանքներ ներմուծելիս՝ բացառությամբ ռեզիդենտների կողմից նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծվող օտարերկրյա ապրանքների՝ նավահանգստային ԱՏԳ-ի տարածքում տեղակայված ծովային նավահանգստի, գետային նավահանգստի, օդանավակայանի ենթակառուցվածքների օբյեկտների կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման, վերակառուցման նպատակներով:

Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծվող և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման:

6. Նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք մաքսային հայտարարագրման ոչ ենթակա ապրանքները ներմուծելիս իրականացվում են բացառապես Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանման հետ կապված մաքսային գործառնություններ: Ընդ որում, նման ապրանքները՝ բացառությամբ սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 5-րդ կետի 1-4-րդ ենթակետերում նշված ապրանքների, համարվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք դրանց ներմուծման պահից:

7. Նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծված և մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների մաքսային հայտարարագիրը ներկայացվում է դրանց՝ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ ներմուծման օրվանից հետո ոչ ուշ, քան տասնչորս աշխատանքային օրվա ընթացքում:

8. Որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարագրող կարող է հանդես գալ ռեզիդենտը, ինչպես նաև սույն հոդվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված անձինք:

Ռեզիդենտը կարող է հանդես գալ որպես այն ԱՏԳ-ի տարածքում տեղաբաշխվող ապրանքների հայտարարագրող, որի ռեզիդենտ է, ինչպես նաև այն ապրանքների հայտարարագրող, որոնք տեղաբաշխվում են նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ների տարածքներում՝ սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ մասում նշված պայմանագրի հիման վրա:

9. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս որպես ապրանքներ հայտարարագրող կարող է հանդես գալ բացառապես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպված ռեզիդենտը՝ բացառությամբ սույն հոդվածի 10-12-րդ կետերով և Համաձայնագրի 15-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ ու 6-րդ կետերով սահմանված դեպքերի:

10. Մաքսային միության մաքսային տարածքի մնացած մաս կամ դրա սահմաններից դուրս նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծվող կամ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածքից արտահանվող՝ սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ մասում նշված ապրանքների հայտարարագրող կարող են լինել ռեզիդենտը կամ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ ենթակետի 5-րդ պարբերության և 1-ին ենթակետում նշված այլ անձինք:

11. Կալինինգրադի շրջանում ԱՀՏԳ-ի տարածք ներմուծվող՝ սույն հոդվածի 1-ին կետի երրորդ մասում նշված ապրանքների հայտարարագրող կարող է հանդես գալ իրավաբանական անձը, որի գրանցումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի շրջանում:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս Կալինինգրադի շրջանում ԱՀՏԳ-ում ապրանքների հայտարարագրող կարող են լինել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի համապատասխան ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ որպես հայտարարագրող հանդես եկող իրավաբանական անձը և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ ենթակետի 5-րդ պարբերությունում և 1-ին ենթակետում նշված այլ անձինք:

12. «Մագադանի շրջանում առանձնահատուկ տնտեսական գոտու մասին» Ռուսաստանի Դաշնության 1999 թվականի մայիսի 31-ի թիվ 104-ՖԶ դաշնային օրենքին համապատասխան Մագադանի շրջանում ստեղծված առանձնահատուկ տնտեսական գոտում (այսուհետ՝ Մագադանի շրջանում ԱՀՏԳ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս ապրանքների հայտարարագրող կարող են լինել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ որպես հայտարարագրող հանդես եկող իրավաբանական անձը և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ ենթակետի 5-րդ պարբերությունում և 1-ին ենթակետում նշված այլ անձինք:

13. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելիս մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում չի պահանջվում:

 

Հոդված 12

Ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման ժամկետը

 

Ապրանքների նկատմամբ կարող է կիրառվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը ԱՏԳ-ի գործունեության ժամկետի սահմաններում, բացառությամբ, երբ ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպած անձը կորցնում է ռեզիդենտի կարգավիճակը կամ ընդունվել է որոշում դադարեցնել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվել է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը:

 

Հոդված 13

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված գործողությունները

 

1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով թույլատրվում է ցանկացած գործողության կատարում, եթե նման գործողության իրականացումը համապատասխանում է ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին համաձայնագրի պայմաններին: Դրանք են՝

1) ապրանքների պահեստավորում (պահում, մթերում, մասնատում).

2) ապրանքների բեռնման (բեռնաթափման) գործողություններ և պահպանման հետ կապված այլ բեռնային գործողություններ.

3) ապրանքների պահպանության համար անհրաժեշտ գործողություններ, ինչպես նաև ապրանքները տրանսպորտային փոխադրմանը պատրաստելու մասով սովորական գործողություններ, այդ թվում՝ խմբաքանակի մասնատում, առաքումների կազմավորում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, ինչպես նաև ապրանքների որակի բարելավմանն ուղղված գործողություններ.

4) այդ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցման հետ կապված գործարքների կատարում նախատեսող գործողություններ.

5) ապրանքների վերամշակման (մշակման) մասով գործողություններ, որոնց իրականացման հետևանքով ապրանքները կորցնում են իրենց անհատական հատկանիշները և (կամ) ապրանքների պատրաստման (ներառյալ հավաքում, կազմազատում, մոնտաժ, հարմարեցում), ինչպես նաև ապրանքների վերանորոգման մասով գործողություններ.

6) ապրանքների սպառում:

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքների մասով թույլատրվում է իրականացնել նմուշառման գործողություններ՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն:

3. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մասով թույլատրվում է դրանց տեղափոխումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ԱՏԳ-ի մեկ տարածքից, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը դեպի ԱՏԳ-ի այլ տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:

4. ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, թույլատրվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը որպես ապրանքներ, որոնք նպաստում կամ դյուրացնում են ապրանքների արտադրումը (ստացումը), նույնիսկ եթե այդ ապրանքներն ամբողջությամբ կամ մասամբ սպառվում են ապրանքների արտադրման (ստացման) ընթացքում՝ մաքսային մարմնին սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն տրամադրվող հաշվետվությունում նման ապրանքների սպառման փաստի պարտադիր արտացոլմամբ:

5. Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու գործողությունների ցանկը, որոնց կիրառումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ արգելվում է: Ընդ որում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ կիրառման արգելված գործողությունների ցանկը սահմանելու մասին որոշումն ընդունվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

6. Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել տվյալ պետությունների տարածքում ստեղծված (ստեղծվող) ԱՏԳ-ի տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ արգելված գործողությունների ցանկը:

 

Հոդված 14

Մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը

 

1. ԱՏԳ-ի այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, տեղաբաշխված ապրանքների մաքսային գործառնություններն իրականացվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի համաձայն՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

2. Ապրանքների ներմուծումը ԱՏԳ-ի այն տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, բացառությամբ նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի, իրականացվում է մաքսային մարմնին այդ ներմուծման մասին ծանուցմամբ, մինչդեռ ապրանքների արտահանումը ԱՏԳ-ի տարածքից, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ:

Նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ապրանքների ներմուծումն իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ:

ԱՏԳ-ի տարածք ապրանքների ներմուծման մասին ծանուցումը ներկայացնելու, ԱՏԳ-ի տարածք ապրանքների ներմուծման թույլտվություն տրամադրելու կարգը և ԱՏԳ-ի տարածքից ապրանքների արտահանման համար թույլտվություն տրամադրելու կարգը, ինչպես նաև այդ փաստաթղթերի ձևը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Մաքսային մարմիններն իրավունք ունեն իրականացնելու այն ԱՏԳ-ի տարածք ներմուծվող ապրանքների նույնականացում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

4. Ռեզիդենտը կատարում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառում և ներկայացնում է այդ ապրանքների մասին հաշվետվությունը Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներում կատարվող ցանկացած փոփոխություն պետք է արտացոլվի հաշվետու փաստաթղթերում:

Իրավաբանական անձինք, որոնց պետական գրանցումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի շրջանում, Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնի պահանջով վարում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառում և այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում մաքսային մարմին:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու կարգը, ինչպես նաև մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

5. Նավահանգստային ԱՏԳ-ից Մաքսային միության մաքսային սահմաններից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մեկնման դեպքում նավահանգստային ԱՏԳ-ի ռեզիդենտը մաքսային մարմին է ներկայացնում փոխադրման տրանսպորտային փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ բեռնաթափման վայր (նավահանգիստ, օդանավակայան) է համարվում Մաքսային միության մաքսային տարածքից դուրս գտնվող վայրը:

Եթե տրանսպորտային միջոցը, որով ապրանքներն արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից, կատարի առնվազն մեկ միջանկյալ կանգառ Մաքսային միության մաքսային տարածքում տեղակայված ծովային նավահանգստում, գետային նավահանգստում կամ օդանավակայանում, ապա նավահանգստային ԱՏԳ-ի ռեզիդենտը վերջին ծովային նավահանգստից, գետային նավահանգստից, օդանավակայանից ապրանքների մեկնումից հետո ոչ ուշ, քան երեք օր հետո պարտավոր է նավահանգստային ԱՏԳ-ից ապրանքների արտահանման համար թույլտվություն տված մաքսային մարմին ներկայացնել Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից այդ ապրանքների փաստացի մեկնումը հաստատող փաստաթղթեր:

 

Հոդված 15

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը

 

1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է՝

1) նման ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգի՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, սահմանմամբ՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածը.

2) սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքում.

3) սույն հոդվածի 7-10-րդ կետերով սահմանված դեպքերում:

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է եզրափակված լինի՝

1) ԱՏԳ-ի գործունեության դադարեցման կամ ԱՏԳ-ի այն տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում, որտեղ կիրառվել է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.

2) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպած անձի կողմից ռեզիդենտի կարգավիճակի կորստի դեպքում.

3) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ԱՏԳ-ի այն տարածքից դուրս բերելու համար, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.

4) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները ռեզիդենտի կողմից այլ անձի փոխանցվելու դեպքում:

3. Ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպած ռեզիդենտի կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքներն այլ ռեզիդենտի փոխանցելիս «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է այն ռեզիդենտի կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով նման ապրանքների ձևակերպմամբ, որին փոխանցվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները:

4. ԱՏԳ-ի գործունեության դադարեցման կամ ԱՏԳ-ի այն տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում, որտեղ կիրառվել է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, դրա տարածքում գտնվող՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ենթակա են Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ ԱՏԳ-ի գործունեության դադարեցման օրվանից չորս ամսվա ընթացքում՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքի:

Եթե չեն կատարվել սույն կետի առաջին մասում նշված գործողությունները, ապա ապրանքները վերցվում (արգելապահվում) են մաքսային մարմնի կողմից՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

5. ԱՏԳ-ի գործունեության դադարեցման կամ ԱՏԳ-ի այն տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում, որտեղ կիրառվել է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի իրականացման համար ռեզիդենտի կողմից շահագործման մեջ դրված և օգտագործվող՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված սարքավորումը, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ԱՏԳ-ի տարածքում անշարժ գույքի օբյեկտներ ստեղծելու համար օգտագործվող ապրանքները ճանաչվում են որպես մաքսային հսկողության ներքո չգտնվող՝ Մաքսային միության ապրանքներ՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, առանց արգելքներ և սահմանափակումներ կիրառելու և առանց Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու:

Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու սույն կետի առաջին մասում նշված ապրանքները որպես Մաքսային միության այնպիսի ապրանքներ ճանաչելու ընդհանուր կարգը, որոնք չեն գտնվում մաքսային հսկողության տակ՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, առանց արգելքներ և սահմանափակումներ կիրառելու և առանց «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու:

6. Անձի կողմից ռեզիդենտի կարգավիճակի կորստի դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ենթակա են Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ անձի կողմից ռեզիդենտի կարգավիճակի կորստի օրվանից չորս ամսվա ընթացքում՝ բացառությամբ սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Եթե ռեզիդենտի կարգավիճակ ունեցող անձը չի կատարել սույն կետի առաջին մասում նշված գործողությունները, ապա ապրանքները վերցվում (արգելապահվում) են մաքսային մարմնի կողմից՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 21-րդ գլխին համապատասխան:

7. Անձի կողմից՝ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտի կարգավիճակի կորստի դեպքում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասում նշված պայմանագիրը նման ռեզիդենտի հետ կնքած անձանց կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, անձի կողմից ռեզիդենտի կարգավիճակի կորստի օրվանից հետո չորս ամսվա ընթացքում, կարող են փոխանցվել նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի այլ ռեզիդենտի՝ սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասում նշված և նման այլ ռեզիդենտի հետ կնքվող պայմանագրի հիման վրա կամ կարող են ձևակերպվել Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով:

Եթե չեն կատարվել սույն կետի առաջին մասում նշված գործողությունները, ապա ապրանքները վերցվում (արգելապահվում) են մաքսային մարմնի կողմից՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 21-րդ գլխի համաձայն:

8. «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի գործողության ժամկետը լրանալու և այդ համաձայնագրի պայմանների կատարման հետ կապված անձի կողմից ռեզիդենտի կարգավիճակի կորստի դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, շահագործման մեջ դրված և «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի իրականացման համար ռեզիդենտի կողմից օգտագործվող սարքավորումը, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ԱՏԳ-ի տարածքում անշարժ գույքի օբյեկտներ ստեղծելու համար օգտագործված ապրանքները ճանաչվում են որպես մաքսային հսկողության ներքո չգտնվող՝ Մաքսային միության ապրանքներ՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, առանց արգելքներ ու սահմանափակումներ կիրառելու և առանց Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու:

Մաքսային միության հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու սույն կետի առաջին մասում նշված ապրանքները, առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, առանց արգելքներ և սահմանափակումներ կիրառելու և առանց Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու, մաքսային հսկողության ներքո չգտնվող՝ Մաքսային միության ապրանքներ ճանաչելու ընդհանուր կարգը:

9. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված գործողությունների կատարման արդյունքում գոյացած թափոնները ենթակա չեն Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե նշված թափոնները վերամշակված են այնպես, որ պիտանի չեն առևտրային նպատակներով հետագա գործածության համար: Ընդ որում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները դրանց՝ առևտրային նպատակներով հետագա գործածության համար ոչ պիտանի թափոնների քանակին համապատասխան և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մասով համարվում են մաքսային հսկողության ներքո չգտնվող ապրանքներ: Նման ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է՝ առանց դրանց նկատմամբ այլ մաքսային ընթացակարգերի սահմանման:

10. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված գործողությունների կատարման հետևանքով անվերադարձ կորսված ապրանքներից առաջացած արտադրական կորուստները ենթակա չեն Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգով ձևակերպման: Ընդ որում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները արտադրական կորուստների քանակին համապատասխան և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող մասով համարվում են մաքսային հսկողության ներքո չգտնվող ապրանքներ: Նման ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է առանց դրանց նկատմամբ այլ մաքսային ընթացակարգերի սահմանման:

 

Հոդված 16

Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների առաջացումն ու դադարեցումը և դրանց վճարման ժամկետը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար

 

1. Հայտարարատուի՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման պահից՝ բացառությամբ սույն կետի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերի:

Հայտարարատուի՝ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունն առաջանում է նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծելու պահից:

Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքից նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծվող և մաքսային հայտարարագրման չենթարկվող օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասում նշված պայմանագիրը կնքած՝ նավահանգստային կամ լոգիստիկ ռեզիդենտի համար առաջանում է այդ ապրանքները նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծելու պահից:

2. Հայտարարատուի՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է հետևյալ դեպքերում՝

1) սույն Համաձայնագրին համապատասխան՝ նման ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման դեպքում.

2) Մաքսային միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

3. Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետ է համարվում՝

1) ապրանքները ԱՏԳ-ի այն տարածքից արտահանելու օրը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը՝ այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները, մինչև Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով այդ ապրանքների ձևակերպումը, արտահանվել են ԱՏԳ-ի այն տարածքից, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա ԱՏԳ-ի այն տարածքից նման արտահանման փաստի բացահայտման օրը, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.

2) ապրանքների փոխանցման օրը՝ այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները, մինչև Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերով նման ապրանքների ձևակերպումը, փոխանցվել են մեկ այլ անձի, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա՝ փոխանցման փաստի բացահայտման օրը.

3) ապրանքների կորստի օրը՝ այն դեպքում, երբ կորսվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով առաջացած ապրանքների կորստի կամ փոխադրման և պահպանության բնականոն պայմաններում բնական կորստի, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա՝ կորստի փաստի բացահայտման օրը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համապատասխանող չափերով, որոնք ենթակա կլինեին վճարման «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով այդ ապրանքները ձևակերպելու դեպքում՝ հաշվի չառնելով «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով այդ ապրանքների ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա կամ նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ապրանքների ներմուծման օրվա դրությամբ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնությունները, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումն իրականացվել է առանց մաքսային հայտարարագրման:

 

Հոդված 17

Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման առանձնահատկությունները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս

 

1. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս կատարվում է այն մաքսային ընթացակարգի համար սահմանված մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման կանոններին համապատասխան, որով ձևակերպվում են ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանվող՝ օտարերկրյա այն ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, որոնք մնացել են անփոփոխ վիճակում, բացառությամբ փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանության և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի հետևանքով փոփոխությունների, նման ապրանքները ձևակերպվում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով:

3. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է այդ ապրանքների կամ Մաքսային միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների, այդ թվում՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքների նկատմամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի սահմանմամբ, եթե այդ ապրանքներն արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից:

Մաքսային միության ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս և «արտահանում» մաքսային ընթացակարգով այդ ապրանքները ձևակերպելիս արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման:

Արտահանման մաքսատուրքը հաշվարկելիս մաքսատուրքի դրույքաչափը, ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, ծավալը կամ այլ հատկանիշ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքը որոշվում են «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ:

4. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված գործողություններին չենթարկված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով այդ ապրանքները ձևակերպելիս վճարվում են ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, եթե սահմանված չեն մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված սակագնային առանձնաշնորհումներ, արտոնություններ:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը, ապրանքների մաքսային արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, ծավալ, զանգված կամ այլ հատկանիշ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետութան օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքը որոշվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ, բացառությամբ սույն կետի երրորդ մասում նշված դեպքի:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի իրականացման համար ռեզիդենտի կողմից շահագործման մեջ դրված և օգտագործվող սարքավորման, ինչպես նաև նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափը, մաքսային արժեքը և (կամ) ֆիզիկական հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, ծավալը կամ այլ հատկանիշ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքը որոշվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ, ինչպես կկատարվեր, եթե այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք ներմուծված լինեին այդ օրը:

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Մաքսային միության մաքսային տարածքից չարտահանվող՝ Մաքսային միության այն ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, որոնք մնացել են անփոփոխ վիճակում, բացառությամբ փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանության և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի հետևանքով փոփոխությունների, նման ապրանքները ձևակերպվում են «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով:

6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ «արտահանում» մաքսային ընթացակարգի սահմանմամբ, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչվել են որպես Մաքսային միության ապրանքներ և արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից դուրս:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) և Մաքսային միության ապրանքներ ճանաչված ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման:

Արտահանման մաքսատուրքերը հաշվարկելիս մաքսատուրքի դրույքաչափը, ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական հատկանիշը բնաիրային արտահայտությամբ (քանակը, ծավալը, զանգվածը կամ այլ հատկանիշ), ինչպես նաև ապրանքների քանակը և Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արտարժույթի փոխարժեքը որոշվում են «արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ:

7. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգի սահմանմամբ, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչված չեն որպես Մաքսային միության ապրանք և արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից:

8. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Մաքսային միության ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է հետևյալ ապրանքների նկատմամբ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգի սահմանմամբ՝

բացառապես նման ապրանքներից պատրաստված (ստացված), այդ թվում՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված Մաքսային միության ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներ՝ այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքից.

նման ապրանքներից և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ՝ այն դեպքում, երբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչվել են որպես Մաքսային միության ապրանք և չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքից.

նման ապրանքներից, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված Մաքսային միության ապրանքներից և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ՝ այն դեպքում, երբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչվել են որպես Մաքսային միության ապրանք և չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքից:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգի սահմանմամբ՝ այն դեպքում, երբ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված ապրանքները ճանաչվել են որպես Մաքսային միության ապրանք և չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքից:

9. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 12-14-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերի սահմանմամբ՝ այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները ճանաչված չեն որպես Մաքսային միության ապրանք և չեն արտահանվում Մաքսային միության մաքսային տարածքից:

 Սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածին համապատասխան իրականացվող՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացման պայմանով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն դրույքաչափերը, մաքսային արժեքը, ապրանքների քանակը և (կամ) դրանց ֆիզիկական այն հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, ծավալը կամ այլ հատկանիշ), որոնք «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ապրանքների պատրաստման (ստացման) ժամանակ օգտագործված օտարերկրյա ապրանքների համար որոշված են եղել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ, իսկ նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ում՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման օրվա դրությամբ:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների համար մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ՝ սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածին համապատասխան իրականացվող՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացման բացակայության դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի այն դրույքաչափերը, մաքսային արժեքը, ապրանքների քանակը և (կամ) դրանց ֆիզիկական այն հատկանիշները՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, ծավալը կամ այլ հատկանիշ), որոնք «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների համար որոշված են եղել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 12-14-րդ ենթակետերում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպման համար ներկայացված մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ:

 

Հոդված 18

Ապրանքների մաքսային արժեքը

 

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս՝ այդ ապրանքների մաքսային արժեքը որոշվում է «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ հաշվի առնելով Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նաև սույն Համաձայնագրով սահմանված առանձնահատկությունները:

 

Հոդված 19

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելը

 

1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը մաքսային նպատակներով որոշվում է ապրանքների բավարար վերամշակման չափանիշներին համապատասխան, որոնք կարող են արտահայտվել որպես՝

1) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխություն՝ առաջին չորս նիշերից որևէ մեկի մակարդակով.

2) այն անհրաժեշտ պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարում, որոնք բավարար են ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու համար.

3) ապրանքների արժեքի փոփոխություն, երբ օգտագործվող նյութերի արժեքի տոկոսային բաժինը կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնի հաստատագրված բաժնին (ադվալորային կանոն):

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը ճանաչվում է Մաքսային միության ապրանք, եթե ապրանքի պատրաստման (ստացման) հետ կապված գործողությունների իրականացման արդյունքում կատարվում է հետևյալ պայմաններից մեկը՝

տեղի է ունեցել Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխություն՝ առաջին չորս նիշերից որևէ մեկի մակարդակով` բացառությամբ սույն կետի երկրորդ և երրորդ մասերում նշված դեպքերի.

«ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների արժեքի տոկոսային բաժինը չի գերազանցում վերջնական արտադրանքի գնի հաստատագրված բաժինը, կամ ավելացված արժեքը հասնում է վերջնական արտադրանքի գնի հաստատագրված բաժնին՝ բացառությամբ սույն կետի երկրորդ մասում նշված դեպքի.

ապրանքի մասով կատարվել են այնպիսի պայմաններ, արտադրական և տեխնոլոգիական գործողություններ, որոնք բավարար են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները Մաքսային միության ապրանք ճանաչելու համար՝ բացառությամբ սույն կետի երկրորդ մասում նշված դեպքի:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը չի ճանաչվում Մաքսային միության ապրանք, եթե ապրանքի մասով իրականացվել են միայն այն գործողությունները, որոնք չեն բավարարում բավարար վերամշակման չափանիշները՝ անկախ այն հանգամանքից, որ մյուս պայմանները կատարվել են:

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով համաձայն ապրանքի դասակարգման ծածկագրի փոփոխությունը առաջին չորս նիշերից որևէ մեկի մակարդակով չի կիրառվում որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ, այն դեպքում, երբ ապրանքների մասով սահմանված է այնպիսի պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկ, որոնք բավարար են՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու համար:

3. Այն պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկը, որոնք բավարար են՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու համար, ինչպես նաև այն գործողությունների ցանկը, որոնք «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելու ժամանակ մաքսային նպատակներով որոշելիս չեն իրականացվել բավարար վերամշակման չափանիշներին համապատասխան, սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի կողմից: Մաքսային միության հանձնաժողովի նշված որոշումն ընդունվում է ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

4. Մաքսային միության հանձնաժողովը սահմանում է Ադվալորային բաժնի կանոնի կիրառման կարգը՝ որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների բավարար վերամշակման չափանիշ: Մաքսային միության հանձնաժողովի նշված որոշումն ընդունվում է ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):

Ադվալորային բաժնի կանոնը Մաքսային միության ապրանքների վերանորոգման հետ կապված գործողությունների կատարման ժամանակ չի կիրառվում որպես բավարար վերամշակման չափանիշ:

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելը մաքսային նպատակներով, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, իրականացվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ Մաքսային միության անդամ պետության լիազոր մարմնի կողմից՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

6. Մաքսային միության անդամ պետության լիազոր մարմնի կողմից որպես փաստաթուղթ, որով հաստատվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս մաքսային նպատակներով «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը, տրվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու մասին եզրակացություն կամ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Մաքսային միության ապրանք չհանդիսացող ապրանք ճանաչելու մասին եզրակացություն:

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Մաքսային միության ապրանք և Մաքսային միության ապրանք չհանդիսացող ապրանք ճանաչելու մասին եզրակացությունների ձևը, լրացման կարգը, ինչպես նաև դրանց տրման և կիրառման կարգը սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի կողմից:

Մաքսային միության հանձնաժողովը կարող է պահանջներ սահմանել նշված եզրակացությունների էլեկտրոնային տարբերակի համար:

7. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը հաստատող փաստաթղթի բացակայության, անվավեր ճանաչելու կամ չեղյալ հայտարարելու դեպքում, այդպիսի ապրանքը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, դիտարկվում է որպես Մաքսային միության ապրանք՝ Մաքսային միության մաքսային տարածքից դրա արտահանման նպատակներով, իսկ այլ նպատակներով՝ որպես օտարերկրյա ապրանք:

 

Հոդված 20

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում

 

1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում նույնականացնելու նպատակներով կարող են օգտագործվել հետևյալ միջոցները՝

1) ռեզիդենտի կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների վրա կնիքների, դրոշմակնիքների դնում, թվային և այլ դրոշմավորման կատարում.

2) օտարերկրյա ապրանքների մանրամասն նկարագրում, լուսանկարահանում, մասշտաբային պատկերում.

3) օտարերկրյա ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների՝ նախապես վերցված փորձանմուշների, նմուշների համադրում.

4) ապրանքների առկա դրոշմավորման օգտագործում, այդ թվում՝ հերթական համարների տեսքով.

5) այլ միջոցներ, որոնք կարող են կիրառվել՝ ելնելով «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հատկանիշներից և սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված՝ կատարվող գործողություններից, այդ թվում՝ սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված գործողությունների կատարման տեխնոլոգիական գործընթացներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործման կամ դրանց արտադրության տեխնոլոգիայի մասին ներկայացված մանրամասն տեղեկությունների ուսումնասիրության միջոցով, ինչպես նաև սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված գործողությունների կատարման ժամանակ մաքսային հսկողություն իրականացնելու միջոցով:

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումն իրականացնելու կարգը սահմանվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:

 

Հոդված 21

«Մաքսային միությունում ներմուծման և արտահանման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության կիրառման առանձնահատկությունները

 

1. «Մաքսային միությունում ներմուծման և արտահանման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության 2-րդ հոդվածի նորմերը չեն տարածվում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ Մաքսային միության ապրանքների նկատմամբ:

2. «Մաքսային միությունում ներմուծման և արտահանման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության 1-ին հոդվածով սահմանված կարգով ավելացված արժեքի վրա զրոյական դրույքաչափի կիրառման հիմնավորվածությունը հաստատելու համար Մաքսային միության մեկ անդամ պետության տարածքից Մաքսային միության մեկ այլ անդամ պետության տարածքում ապրանքների իրացման և Մաքսային միության այլ անդամ պետության տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման դեպքում, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարության փոխարեն հարկային մարմին է ներկայացվում մաքսային մարմնի կողմից վավերացված՝ մաքսային հայտարարագրի պատճենը, որին համապատասխան այդ ապրանքները ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով:

 

Հոդված 22

Ռեզիդենտի կարգավիճակի մասին անցումային դրույթները

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը համարվում են ռեզիդենտների ռեեստրում ընդգրկված՝ նրանց կողմից ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու օրվանից՝ մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը գործող՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 23

Ապրանքների կարգավիճակի մասին անցումային դրույթները

 

1. Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված ԱՏԳ-ում գտնվող և մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները համարվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները, որոնք, սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, մաքսային նպատակներով ունեցել են Հայաստանի Հանրապետությունում՝ հայրենական արտադրության ապրանքների, Բելառուսի Հանրապետությունում՝ հայրենական ապրանքի, Ղազախստանի Հանրապետությունում՝ ղազախստանյան ապրանքի և Ռուսաստանի Դաշնությունում՝ ռուսաստանյան ապրանքի կարգավիճակ, ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ:

3. Մինչ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով նախատեսված՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ մտնելը՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու նպատակով կիրառվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված բավարար վերամշակման չափանիշները:

Սույն կետի առաջին մասում նշված ապրանքները, որոնց Մաքսային միության անդամ պետությունից ծագումը հաստատված է Հայաստանի Հանրապետության համար՝ СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրով, Բելառուսի Հանրապետության համար «CT-1» ձևի ապրանքի ծագման հավաստագրով, Ղազախստանի Հանրապետության համար՝ «CT-KZ» ձևի ապրանքի ծագման հավաստագրով, Ռուսաստանի Դաշնության համար՝ «CT-1» ձևի ապրանքի ծագման հավաստագրով, Կալինինգրադի շրջանում՝ առանձնահատուկ տնտեսական գոտու տարածքում բավարար վերամշակման ենթարկված ապրանքի ծագման հավաստագրով, և Մագադանի շրջանում՝ առանձնահատուկ տնտեսական գոտու տարածքում բավարար վերամշակման ենթարկված ապրանքի ծագման հավաստագրով, ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ:

(23-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

 

Հոդված 24

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի և Մագադանի շրջաններում ստեղծված առանձնահատուկ տնտեսական գոտիների վերաբերյալ անցումային դրույթները

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Կալինինգրադի շրջանում ԱՀՏԳ-ի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության համար կիրառվում են սույն Համաձայնագրի հետևյալ դրույթները՝

1-8-րդ հոդվածները,

9-րդ հոդվածը՝ բացառությամբ նշված հոդվածի 7-րդ կետի առաջին, երրորդից հինգերորդ մասերի,

10-րդ, 11-րդ հոդվածները,

13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը (ներդրումային հայտարարագրի համապատասխան ներդրումային ծրագրի իրականացման համար Կալինինգրադի շրջանում ԱՀՏԳ-ի տարածք ռեզիդենտների կողմից ներմուծվող ապրանքների համար), 5-րդ և 6-րդ կետերը,

14-րդ հոդվածի 4-րդ կետը,

15-րդ հոդվածը, բացառությամբ նշված հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, 2-րդ ենթակետի, 3-րդ ենթակետի (Կալինինգրադի շրջանում ԱՀՏԳ-ում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի շրջանի և Մաքսային միության անդամ չհանդիսացող պետությունների միջև ապրանքների, ուղևորների և ուղեբեռի միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների և Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի շրջանի և Ռուսաստանի Դաշնության մնացած մասի միջև ապրանքների, ուղևորների և ուղեբեռի փոխադրումների համար), ինչպես նաև 2-րդ կետի 4-րդ ենթակետի, 3-6-րդ կետերի,

17 - 27-րդ հոդվածները:

Կալինինգրադի շրջանում ԱՀՏԳ-ի գործունեության և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգն այն մասում կիրառելու կարգը, որի վրա սույն Համաձայնագրի գործողությունը չի տարածվում, սահմանվում է Ռուսաստանի Դաշնության թիվ 16-ՖԶ դաշնային օրենքին համապատասխան:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից Մագադանի շրջանում ԱՀՏԳ-ի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության համար կիրառվում են սույն Համաձայնագրի հետևյալ դրույթները՝

1-8-րդ հոդվածները,

9-րդ հոդվածը՝ բացառությամբ նշված հոդվածի 7-րդ կետի առաջին մասի,

10-րդ, 11-րդ հոդվածները,

13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-6-րդ կետերը,

14-րդ հոդվածի 4-րդ կետը,

15-րդ հոդվածը, բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետի, նաև՝ 2-րդ ենթակետի, 3-րդ ենթակետի (Մագադանի շրջանում ԱՀՏԳ-ի մասնակիցների կողմից իրենց արտադրական կարիքների համար Մագադանի շրջանի տարածքի մնացած մաս արտահանվող ապրանքների համար սեփական արտադրական կարիքների համար), ինչպես նաև 2-րդ կետի 4-րդ ենթակետի, նշված հոդվածի 3-6-րդ կետերի,

17-27-րդ հոդվածները:

Մագադանի շրջանում ԱՀՏԳ-ի գործունեության և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգն այն մասում կիրառելու կարգը, որի վրա սույն Համաձայնագրի գործողությունը չի տարածվում, սահմանվում է Ռուսաստանի Դաշնության «Մագադանի շրջանում առանձնահատուկ տնտեսական գոտու մասին» 1999 թվականի մայիսի 31-ի թիվ 16-ՖԶ դաշնային օրենքին համապատասխան:

3. Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է, որ Կալինինգրադի շրջանում ԱՀՏԳ-ում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները և Կալինինգրադի շրջանում ԱՀՏԳ-ում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները չեն կարող Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի շրջանի տարածքից արտահանվել Մաքսային միության մաքսային տարածքի մնացած մաս՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելու, բացառությամբ Կալինինգրադի շրջանում ԱՀՏԳ-ում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի շրջանի և Մաքսային միության անդամ չհանդիսացող պետությունների միջև ապրանքների, ուղևորների և ուղեբեռի միջազգային փոխադրումներ և Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի շրջանի և Ռուսաստանի Դաշնության մնացած մասի միջև ապրանքների, ուղևորների և ուղեբեռի, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքները Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխելու և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգը կարգավորող միջազգային համաձայնագրով սահմանված անմաքս ներմուծման նորմերի սահմաններում՝ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ արտահանվող ապրանքների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների:

 

Հոդված 25

Փոփոխությունների կատարումը

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:

 

Հոդված 26

Վեճերի կարգավորումը

 

1. Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցություններ ու խորհրդակցություններ անցկացնելու միջոցով:

2. Եթե վեճի կողմերը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով չեն կարգավորում վեճը դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճի մի կողմից վեճի մյուս կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը, եթե վեճի կարգավորման եղանակների վերաբերյալ վեճի կողմերի միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

3. Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում՝ նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:

 

Հոդված 27

Եզրափակիչ դրույթները

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի երկրորդ մասի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասի, 13-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, սակայն Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերի առաջին փաթեթում ներառված համաձայնագրերի վերջին վավերագիրը ավանդապահի կողմից ստանալու պահից ոչ շուտ:

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի հունիսի 18-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության կողմից

 

(ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.10.2021, ---------
11.04.2017, 01.01.2018,
10.10.2014, 02.01.2015,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան