Գլխավոր տեղեկություն
Համար
N 819 -Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2010 թվականի N 819-Ա
 

Ռ. ՊԱՊԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի N 192 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան փոխհատուցելու մասին առաջարկություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 5
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2010 թ.

 հոկտեմբերի 5-ի N 819-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՊԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ. Հարությունյան - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (հանձնաժողովի նախագահ), (համաձայնությամբ)
   
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
   
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
   
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
   
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
   
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
   
Վ. Բարխուդարյան

- ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

   
Ա. Հակոբյան - ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
   

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան