ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2010 թվականի N 819-Ա
Ռ. ՊԱՊԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի N 192 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան փոխհատուցելու մասին առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2010 թ. հոկտեմբերի 5-ի N 819-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌԱՖԱՅԵԼ ՊԱՊԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Հարությունյան | - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (հանձնաժողովի նախագահ), (համաձայնությամբ) |
Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար |
Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Աֆյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Վ. Բարխուդարյան |
- ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ) |
Ա. Հակոբյան | - ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) |
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան |
- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |