«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60410479
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 311-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 101-Ն (այսուհետ` որոշում) որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) որոշման վերնագրից հանել «և կրտսեր» բառերը, իսկ «ու այդ պաշտոններն» բառերը փոխարինել «, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ» բառերով.
2) որոշման 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.
3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`
ա. վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը,
բ. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «կամ» ու «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
գ. 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,
դ. 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
ե. 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,
զ. 12-րդ կետի «ժէ» ենթակետից հանել «պաշտոնապես» բառը,
է. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
ը. 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.».
4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։».
5) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի`
ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «կամ» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
գ. 19-րդ կետի «գ» ենթակետը «հարցեր» բառից հետո լրացնել «քաղաքացիական ծառայողներին» բառերով,
դ. 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «` քվեարկելով կողմ կամ դեմ» բառերը,
ե. 19-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ա. Շաբոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|