Գլխավոր տեղեկություն
Համար
N 1930-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.11.2010-24.03.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43) Հոդ. 1479
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 24 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2005 թվականի N 1930-Ն

ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ` ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. նոյեմբերի 17
Երևան

 
     

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշման



Կ Ա Ր Գ

ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ` ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են մեկ մաքսային մարմնից մյուսը` ապրանքներ տեղափոխող անձի կամ ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումն իրականացնող անձի պատասխանատվության ներքո այն ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման դեպքերը և ընթացակարգը, որոնց մաքսային ձևակերպումն ավարտված չէ:

(1-ին կետը փոփ. 02.04.09 N 321-Ն, 14.10.10 N 1354-Ն )

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

ա) «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմի շրջանակներում մեկ մաքսային մարմնից մյուսն ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման վրա.

բ) արտահանվող ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային ձևակերպումների իրականացման վայրից սահմանային մաքսային մարմին տեղափոխելու վրա:

(2-րդ կետը փոփ. 02.04.09 N 321-Ն)

3. Մեկ մաքսային մարմնից մյուսն ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումն իրականացվում է մաքսային ապահովումների կիրառմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` պարտադիր մաքսային ուղեկցմամբ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած մաքսային փոխադրող հանդիսացող անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումն իրականացվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման:

(3-րդ կետը փոփ. 02.04.09 N 321-Ն)

4. Մեկ մաքսային մարմնից մյուսն ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման համար` այն մաքսային մարմնում, որտեղից սկսվելու է ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումը (այսուհետ` ուղարկող մաքսային մարմին), կազմվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևի փոխադրման ամփոփագիր, որում նշվում են հետևյալ տվյալները`

ա) ապրանքի մասին տվյալները (անվանումը, քաշը, քանակը, փաթեթավորումը, տեղերի քանակը).

բ) մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրման ընդունած անձի, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող կամ հասցեատեր հանդիսացող անձի մասին տվյալները.

գ) տրանսպորտային միջոցի մասին տվյալները.

դ) նշանակման մաքսային մարմինը և նշանակման վայրը.

ե) փոխադրման ժամկետը.

զ) ապրանքն ուղեկցող փաստաթղթերի տվյալները.

է) փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Փոխադրման ամփոփագիրը լրացվում և հաշվառվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով` մաքսային մարմիններում գործող ավտոմատ համակարգչային համակարգի միջոցով:

Ավտոմատ համակարգչային համակարգի խափանման դեպքերում ուղարկող մաքսային մարմնում փոխադրման ամփոփագրերը լրացվում են տպագրական եղանակով պատրաստված ձևաթղթերի վրա` ընթեռնելի ձեռագրով, որոնց շրջանառության և հաշվառման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

(4-րդ կետը փոփ., լրաց. 02.04.09 N 321-Ն)

5. Մեկ փոխադրման ամփոփագրի հիման վրա կարող են փոխադրվել այն ապրանքները, որոնք նախատեսված են ապրանքներ տեղափոխող միևնույն անձի համար, փոխադրվում են միևնույն տրանսպորտային միջոցով, միևնույն փոխադրողի կողմից, միևնույն նշանակման վայրը:

Մեկ փոխադրման ամփոփագրի հիման վրա կարող է փոխադրվել մեկ տրանսպորտային միջոց:

(5-րդ կետը փոփ. 14.10.10 N 1354-Ն )

6. Փոխադրման ամփոփագրի հիման վրա ապրանքները և տրանսպորտային միջոցները կարող են փոխադրման հանձնվել ապրանքներ տեղափոխող անձին կամ, նրա բացակայության դեպքում` ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումն իրականացնող անձին:

(6-րդ կետը փոփ. 02.04.09 N 321-Ն, 14.10.10 N 1354-Ն)

7. Մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրվող ապրանքները և տրանսպորտային միջոցները դրանց փոխադրումն իրականացնող անձին կարող են փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրման հանձնվել միայն բեռնագրի առկայության դեպքում:

(7-րդ կետը փոփ. 02.04.09 N 321-Ն)

8. Ապրանքներն ու տրանսպորտային միջոցները փոխադրման ամփոփագրի հիման վրա մեկ մաքսային մարմնից մյուսը կարող են տեղափոխվել, եթե ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն չեն կարող հայտարարագրվել այն մաքսային մարմնում, որով փաստացի ներմուծվել են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք, երբ ապրանքները և տրանսպորտային միջոցները փոխադրման ամփոփագրով ուղարկվում են այն մաքսային մարմին, որում դրանք Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության համաձայն պետք է հայտարարագրվեն:

9. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրման ընդունած անձն այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման պարտավորությունն ստանձնում է փոխադրման ամփոփագիրն ստորագրելու պահից:

10. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրման ընդունած` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն փոխադրող հանդիսացող անձն ազատվում է սույն կարգի 9-րդ կետում նշված պարտավորությունից` սկսած այն պահից, երբ ապրանքներ փոխադրող անձը նշանակման վայրի մաքսային մարմին է ներկայացնում փոխադրման ամփոփագրում նշված ապրանքները և փաստաթղթերը:

(10-րդ կետը փոփ. 02.04.09 N 321-Ն, խմբ. 14.10.10 N 1354-Ն)

11. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումը մեկ մաքսային մարմնից մյուսը պետք է ավարտվի առավելագույնը 10 օրվա, բայց ոչ ավելի, քան փոխադրման ամփոփագրում նշված ժամկետի ընթացքում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(11-րդ կետը փոփ., լրաց. 02.04.09 N 321-Ն)

12. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրումն սկսվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից կազմված փոխադրման ամփոփագիրն ապրանքներն ու տրանսպորտային միջոցները փոխադրման ընդունած անձի կողմից ստորագրվելու օրը:

(12-րդ կետը փոփ. 02.04.09 N 321-Ն)

13. Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների` մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրումն ավարտված է համարվում՝ սկսած այն պահից, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները ներկայացվում են նշանակման մաքսային մարմին:

(13-րդ կետը փոփ. 02.04.09 N 321-Ն)

II. ՄԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՑ ՄՅՈՒՍԸ` ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 02.04.09 N 321-Ն)

14. Ուղարկող մաքսային մարմնում լրացվում է փոխադրման ամփոփագիր` 2 օրինակից: Լրացված փոխադրման ամփոփագրի օրինակները բաշխվում են հետևյալ կերպ`

ա) առաջին օրինակը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ուղարկվում է ուղարկող մաքսային մարմնի վերադաս մաքսատուն.

բ) երկրորդ օրինակը տրվում է ապրանքները և տրանսպորտային միջոցները փոխադրման ընդունած անձին, որը փոխադրման ավարտի պահին այն ներկայացնում է նշանակման մաքսային մարմին:

գ) (ենթակետն ուժը կորցրել է 02.04.09 N 321-Ն)

(Պարբերությունն ուժը կորցրել է 02.04.09 N 321-Ն)

(14-րդ կետը խմբ., լրաց. 12.04.07 N 423-Ն, փոփ., խմբ. 02.04.09 N 321-Ն)

15. Ուղարկող մաքսային մարմինը փոխադրման ամփոփագրի համապատասխան սյունակներում նշում է`

ա) նշանակման մաքսային մարմինը՝ հաշվի առնելով սույն կարգի 8-րդ կետի պահանջները.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 02.04.09 N 321-Ն)

գ) փոխադրման ժամկետը՝ հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, փոխադրվող ապրանքի առանձնահատկությունները, փոխադրման երթուղին և սույն կարգի 11-րդ կետով սահմանված առավելագույն ժամկետը.

դ) սույն կարգի 4-րդ կետում նշված այլ տեղեկություններ.

ե) մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը փոխադրման ամփոփագրի վրա նշում է կատարում մաքսային ապահովման միջոցների առկայության վերաբերյալ` հաստատելով անձնական կնիքով:

(15-րդ կետը փոփ., լրաց. 02.04.09 N 321-Ն, լրաց. 14.10.10 N 1354-Ն)

16. Փոխադրվող ապրանքները և տրանսպորտային միջոցները նշանակման մաքսային մարմին հասցվելուց հետո` նշանակման մաքսային մարմնում՝

ա) ստուգվում են ապրանքն ուղեկցող փաստաթղթերը, այնուհետև նշանակման մաքսային մարմնին հանձնված փոխադրման ամփոփագրի տվյալները համեմատվում են ավտոմատ համակարգչային համակարգում լրացված տվյալների հետ, ստուգվում են տրանսպորտային միջոցների վրա ուղարկող մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև՝ առանց մաքսային ապահովումները վնասելու տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը, որից հետո`

բ) եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը և մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը փոխադրման ամփոփագրի վրա նշում է կատարում մաքսային ապահովման միջոցների առկայության, դրանց վնասված կամ անվնաս լինելու վերաբերյալ` հաստատելով անձնական կնիքով.

գ) եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ (այդ թվում` եթե ապրանքների և տրանսպորտային միջոցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսային հայտարարագիր չի ներկայացվում), ապա ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը կասեցվում է, և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը:

(16-րդ կետը փոփ. 12.04.07 N 423-Ն, 02.04.09 N 321-Ն, լրաց. 14.10.10 N 1354-Ն)

17. Եթե ուղարկող մաքսային մարմնի կողմից որոշված և փոխադրման ամփոփագրում նշված ժամկետում մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրվող ապրանքները չեն ներկայացվում նշանակման մաքսային մարմին, ապա նշանակման մաքսային մարմինն օրենքով սահմանված կարգով սկսում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթը` ուղարկող մաքսային մարմնի վերադաս մաքսատնից գրությամբ պահանջելով փոխադրման ամփոփագրի լրացված և ստորագրված օրինակը:

(17-րդ կետը փոփ. 02.04.09 N 321-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 14.10.10 N 1354-Ն, 02.04.09 N 321-Ն, 14.10.10 N 1354-Ն)


 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան