ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2010 թվականի N 914-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 490-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 490-Ա որոշման հավելվածի 26-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հուշարձանների հայտնաբերման, հաշվառման և փորձագիտական հանձնաժողովում քննարկման ներքին ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում և հաստատում».
2) «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սահմանել նորահայտ օբյեկտների հայտնաբերման, ուսումնասիրման, հաշվառման, վկայագրերի կազմման և փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու ժամկետները, ձևաչափը և պատասխանատուներին».
3) «Կատարման ժամկետը» սյունակում «հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|