Basic information
Number
N 366-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.04.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
29.04.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.04.2014
Effective date
30.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2014 թվականի N 366-Ա

 

ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՄԲԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 13-ՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի խմբի երկրների ազգային մարմինների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը 2014 թվականի մայիսի 6-8-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ պաշտոնական ընթրիքի, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` 550000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 29

Երևան