ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2010 թվականի N 775-Ա
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ (CCPE) 5-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
2010 թվականի հոկտեմբերի 19-21-ը Եվրոպայի խորհրդի եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի (CCPE) 5-րդ լիագումար նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին նախապատրաստել լիագումար նիստի ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել հյուրերի բժշկական սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակությունների և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռների անձնակազմերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի կազմակերպման և անցկացման, հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների և նվերների ձեռքբերման, հյուրասիրությունների, դահլիճի վարձակալման, տեսաձայնագրման, տեխնիկական միջոցների, մասնակիցների անվանաքարտերի և այլ անհրաժեշտ պիտույքների ձեռքբերման, նյութերի տպագրման և բազմացման, թարգմանության ապահովման, մշակութային ծրագրերի մշակման և իրականացման, «Զվարթնոց» միջազգային oդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, պաշտոնական ընդունելության, պաշտոնական ճաշի, այցի ընթացքում հյուրասիրությունների, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերը` 14.840.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|