Գլխավոր տեղեկություն
Համար
N 1438-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1438-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 7,200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով, որից`

1) 6,000.0 հազ. դրամը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայկական պանիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով.

2) 1,200.0 հազ. դրամը` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն անհատույց ակտիվ ստանալու արդյունքում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության մոտ շահութահարկի գծով առաջացած հարկային պարտավորությունը կատարելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը տրամադրել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` նվիրատվության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 15
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան