Գլխավոր տեղեկություն
Համար
N 2316-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.08/7(462) Հոդ.167
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2006

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
  30 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2316-Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 10 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր՝ աճուրդի մեկնարկային գինը սահմանելով հավելվածում նշված գնահատված մեծությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:

3. Սահմանել, որ 1-ին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ և յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 17
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի 
դեկտեմբերի 29-ի N 2316-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ
Տրանսպորտային
միջոցների
անվանումները
Թողարկման
տարեթիվը
Ձեռքբերման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)
Գնահատված
սկզբնական
մեծությունը
(հազ. դրամ)
Մաշվածու-
թյան գումարը
Գնահատված
մեծությունը
(հազ. դրամ)
Ծանոթա-
գրություն
1. Ավտոմեքենա
«ՎԱԶ-2101»
1970 թ. 2002 թ. դեկտեմբեր 500 450 311.4 138.6 809 SL 26
2. Ավտոմեքենա
«ԳԱԶ-2410»
1986 թ. 1996 թ. փետրվար 256.172 875   262.5 360 SU 25
3. Ավտոմեքենա
«ԳԱԶ-2411»
1987 թ. 1996 թ. փետրվար 198.475 875   262.5

281 LL 01

4.

Ավտոմեքենա
«ԳԱԶ-2411»

1991 թ.

1996 թ. փետրվար

112.458

875

 

262.5

370 SU 25

5.

Ավտոմեքենա
«ԳԱԶ-2411»

1991 թ.

1996 թ. փետրվար

115.408

875

 

262.5

421 LL 01

6.

Ավտոմեքենա
«ՎԱԶ-2107»

1990 թ.

1996 թ. փետրվար

751.718

852.4

 

255.7

390 SU 25

7.

Ավտոմեքենա
«ԳԱԶ-2410»

1987 թ.

1996 թ. փետրվար

256.172

875   262.5 924 LL 01
8. Ավտոմեքենա
«ԳԱԶ-24»
1977 թ. 2002 թ. դեկտեմբեր 700.000 615   184.5 649 SL 27
9. Ավտոմեքենա
«ՎԱԶ-2107»
1990 թ. 1996 թ. փետրվար 751.718 852.4   255.7 333 UL 01
10. Ավտոմեքենա
«ԻԺ-2715»
1995 թ. 2002 թ. դեկտեմբեր 900.000 700.2   210.1 748 UL 26
  ԸՆԴԱՄԵՆԸ     4542.121 7845.0   2357.1  

(հավելվածը փոփ. 16.09.10 N 1196-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան