Գլխավոր տեղեկություն
Համար
N 970-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2010 թվականի N 970-Ա

 

Ա. Մ. ՎԱՀԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով և 3-րդ կետով`

Աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու՝ 2010 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում աշխատանքային ռեժիմը խախտելու համար և նկատի ունենալով անհարգելի բացակայությունների հաճախականությունը ու քանակը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Աշոտ Մկրտչի Վահանյանին հայտարարել նկատողություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 12
Երևան