Գլխավոր տեղեկություն
Համար
N 811-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.01/25(377) Հոդ.311
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.10.2010
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60510382

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հոկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 811-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ սահմանված հավելվածի՝

1) 21-րդ կետը «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների» բառերով.

2) 4-րդ կետում «ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու դեպքում» բառերը փոխարինել «ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքի» բառերով.

3) 9-րդ, 10-րդ, 12-րդ կետերից և 591-րդ կետի չորրորդ և յոթերորդ պարբերություններից հանել «և կրտսեր» բառերը.

4) 14-րդ կետում «Հայտարարության մեջ պետք է պարունակվեն» բառերը փոխարինել «Հայտարարությունը պետք է պարունակի» բառերով.

5) 15-րդ կետի երկրորդ պարբերությունը «հաստատող» բառից հետո լրացնել «այլ» բառով.

6) 23-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում «թեստ» բառը փոխարինել «հարց» բառով.

7) 23-րդ և 42-րդ կետերի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

8) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Թեստային առաջադրանքների հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 տոկոս, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 20 տոկոս, համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր՝ 70 տոկոս:».

9) 26-րդ կետում «ֆիզիկապես ոչ լիարժեք» բառերը փոխարինել «սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով» բառերով.

10) 27-րդ կետից հանել «, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան» բառերը.

11) 30-րդ կետում «ամփոփաթերթ՝ երկու օրինակից» բառերը փոխարինել «ամփոփաթերթը» բառով.

12) 32-րդ կետում «Գրավոր թեստավորման» բառերը փոխարինել «Թեստավորման» բառով.

13) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«40. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո մասնակիցն ամփոփաթերթի առաջին oրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին, վերցնում է ամփոփաթերթի երկրորդ oրինակը և դուրս գալիս սենյակից:».

14) 50-րդ կետում «ինչն անմիջապես արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից» բառերը փոխարինել «ինչն արձանագրվում է» բառերով.

15) 56-րդ կետի՝

ա. առաջին պարբերությունից հանել «` բողոքարկման համար սույն կարգի 53-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո,» բառերը,

բ. երրորդ պարբերությունում «տվյալ մասնակցի» բառերը փոխարինել «միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների» բառերով.

16) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«59. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և կառավարչական հմտությունները ստուգելու նպատակով:

Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս հետևյալ չափաբաժիններով.

ա) քաղաքացիական ծառայության օրենսդրության բնագավառի 2 հարց.

բ) մասնագիտական` համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրության բնագավառի 3 հարց, որից 1 հարցը` կոնկրետ կառուցվածքային ստորաբաժանման իրավասության հետ կապված և 2 հարցը` քաղաքացիական ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված, այդ թվում նաև քաղաքացիական ծառայության այն պաշտոնի, որը որպես փոխարինող նա կարող է զբաղեցնել:

Հարցատոմսում ընդգրկվում են՝

ա) հարցեր, որոնք ունեն չորս կամ հինգ ենթահարց, որոնց պատասխանները գնահատվում են համապատասխանաբար 2,5 կամ 2 միավորով.

բ) հարցեր, որոնք ունեն չորս կամ հինգ բաղադրիչով պատասխան, որոնք գնահատվում են համապատասխանաբար 2,5 կամ 2 միավորով:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի տրվում է հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշ:

Մասնակիցը, ծանոթանալով հարցատոմսին, իր նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:

Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով հետևյալ կերպ՝ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված հարցերի ամբողջական պատասխանի դեպքում՝ 2 կամ 2,5 միավորով, թերի պատասխանի դեպքում՝ 1 կամ 1,25 միավորով, իսկ սխալ պատասխանի կամ պատասխան չհնչեցնելու դեպքերում՝ 0 միավորով:

Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր, որոնք գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում:».

17) 60-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

18) 601-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«601. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում է: Հարցազրույցը ձայնագրելուց առաջ Հանձնաժողովը տեղում ստուգում և համոզվում է, որ ձայնագրիչը սարքին է:».

19) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«61. Հանձնաժողովի անդամները գնահատումն իրականացնում են հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի վրա, որտեղ նշվում է մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը, գնահատմանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը և ստորագրությունը: Հանձնաժողովի նախագահը ստուգում է գնահատականների նշանակված լինելու փաստը, ստորագրում և կնքում է ձևանմուշը:».

20) 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը, հարցազրույցի փուլում մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը:

Հարցազրույցի արդյունքներն ամփոփելուց հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է այն մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ովքեր հաղթահարել են մրցույթի հարցազրույցի փուլը, և այն մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ովքեր մրցույթի արդյունքում ճանաչվել են հաղթողներ:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են:».

21) 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«63. Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:

Մրցույթի հաղթող են ճանաչվում հարցազրույցի փուլը հաղթահարած այն երեք մասնակիցները, որոնց թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքում ստացած տոկոսների հանրագումարը առավելագույնն է: Եթե միևնույն առավելագույն տոկոսներ ստանալու դեպքում հնարավոր չէ պարզել մրցույթի երեք հաղթողներին, ապա միևնույն առավելագույն տոկոսներ ստացած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:

Սույն կետով սահմանված կարգով հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների թիվը 4-ից պակաս լինելու դեպքում, հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:

Եթե հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը յոթանասունհինգ տոկոսից ցածր է, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում՝ հարցազրույցի փուլը մասնակցի կողմից չհաղթահարելու մասին:

Եթե հարցազրույցի փուլում միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների ստացած միավորների տոկոսային արտահայտությունը յոթանասունհինգ տոկոսից ցածր է, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում՝ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն անմիջապես ուղարկում է համապատասխան մարմին և Խորհուրդ:

Հանձնաժողովի՝ սույն կետի 4-րդ և 5-րդ պարբերություններում նշված որոշումները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:».

22) 66-րդ կետում «63-րդ կետի 2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «63-րդ կետի 5-րդ» բառերով.

23) 661-րդ կետի`

ա. երրորդ պարբերությունում «73-րդ կետի «ժ-ժէ, իա և իբ»» բառերը փոխարինել «73-րդ կետի «բ, ժբ, ժդ, ժդ.1, ժե, ժզ, ժէ, իա և իբ»» բառերով,

բ. ութերորդ, իններորդ և տասներորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդն ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանը (պատասխանները) և Հանձնաժողովի անդամի (անդամների) կողմից տրված գնահատականը (գնահատականները), որոնք կարող են փոփոխվել Խորհրդի կողմից (իջեցվել կամ բարձրացվել):

 Բողոքարկման արդյունքում Խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) մրցույթի արդյունքը կոնկրետ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

բ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

գ) մրցույթի կոնկրետ մասնակցին հաղթող չճանաչելու մասին.

դ) մրցույթի հարցազրույցի փուլը կոնկրետ մասնակցի կողմից հաղթահարելու մասին.

ե) մրցույթի հարցազրույցի փուլը կոնկրետ մասնակցի կողմից չհաղթահարելու մասին:

Եթե բողոքի քննության արդյունքում Խորհրդի կողմից ընդունված որոշմանը համաձայն մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցների ցանկում տեղի է ունենում փոփոխություն, ապա Խորհուրդն ընդունում է համապատասխան որոշում:

Սույն կետի իններորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) Խորհուրդը տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է ընդունելուց հետո` նույն օրը և անմիջապես ուղարկում տվյալ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին:

Սույն կետի իններորդ պարբերությամբ նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:».

24) 671-րդ, 74-րդ և 75-րդ կետերում «ութերորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «իններորդ պարբերությամբ» բառերով.

25) 671-րդ կետում «հրապարակում» բառը փոխարինել «հրապարակվում» բառով.

26) 68-րդ կետի՝

ա. «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի՝ հարցազրույցի փուլում ստացած միավորների քանակը և դրանց տոկոսային արտահայտությունը.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» ենթակետով.

«ե.1) թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքում ստացած տոկոսների հանրագումարը:».

27) 71-րդ կետում «63-րդ կետի 3-րդ» բառերը փոխարինել «63-րդ կետի 5-րդ» բառերով.

28) 73-րդ կետի՝

ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) մրցույթի ընթացքի մասին արձանագրությունը.»,

բ. «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժբ) մասնակիցների հետ անցկացված հարցազրույցների ձայնագրությունները.»,

գ. «զ», «է», «ժ», «ժա» և «ժգ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ.1» և «ժդ.2» ենթակետերով.

«ժդ.1) մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարելու մասին որոշումը.

ժդ.2) մրցույթի հարցազրույցի փուլը չհաղթահարելու մասին որոշումը.»,

ե. «իա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իա) հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշը (ձևանմուշները)».

29) 81-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) մրցույթի հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը գնահատման արդյունքում չի ստացել առնվազն յոթանասունհինգ տոկոս ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել կամ Խորհուրդն Օրենքի 14-րդ հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում.»:

 

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ

Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան