Գլխավոր տեղեկություն
Համար
N 810-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.11.01/25(377) Հոդ.310
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.10.2010
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հոկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60510381

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հոկտեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 810-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 1-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշմամբ հաստատված հավելվածի`

1) 3-րդ կետում «կադրերի գործի վարման ստորաբաժանումը (այսուհետ՝ կադրային ստորաբաժանում)» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (այսուհետ՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանում), իսկ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների անձնական գործերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) աշխատակազմը» բառերով.

2) 6-րդ կետի երկրորդ պարբերությունը «վարման սկիզբը,» բառերից հետո լրացնել «վերսկսման,» բառով.

3) 7-րդ կետի`

ա. «բ» ենթակետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել «, իսկ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու դեպքում՝ հավաստագրի պատճենը» բառերով,

բ. «զ2» ենթակետում «կատարվելուց» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելուց» բառերով,

գ. «է» ենթակետը «իրավական ակտի» բառերից հետո լրացնել «պատճենը կամ» բառերով,

դ. «ժէ» ենթակետից հանել «քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու,» բառերը.

4) 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 21-րդ, 23-րդ և 231-րդ կետերում, ինչպես նաև NN 2 և 5 ձևերում «կադրային» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման» բառերով.

5) 17-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)» բառերը փոխարինել «Խորհուրդ» բառով.

6) 31-րդ կետի`

ա. «ը» ենթակետում «և որակավորումը» բառերը փոխարինել «, որակավորումը կամ կրթական աստիճանը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տրման ամսաթիվը» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը.1» և «ժզ.1» ենթակետերով.

«ը.1) օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը.»,

«ժզ.1) աշխատանքային գրքույկի (միջուկի) սերիան, համարը և տրման ամսաթիվը.»,

գ. «ժզ» ենթակետը «քաղաքացիական ծառայության ստաժը» բառերից հետո լրացնել «և մասնագիտական աշխատանքային ստաժը» բառերով.

7) 36-րդ կետի`

ա. «ա» ենթակետը «նշված տվյալները» բառերից հետո լրացնել «(Ձև 7)» բառերով,

բ. «բ» և «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

8) N 2 ձևի 7-րդ կետից հանել «կարդում և թարգմանում է բառարանով,» բառերը.

9) N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

10) N 8 ձևն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ

Մ. Բադալյան

 

 

 

Հավելված
Ձև N 7


ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի
2010 թ. հոկտեմբերի 12-ի
N 810-Ն որոշման

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

Նոր նշանակված քաղաքացիական ծառայողների և գրանցամատյանում ընդգրկված քաղաքացիական

ծառայողների հաշվառման տվյալների փոփոխությունների մասին

________________________________________________________________

համապատասխան մարմնի անվանումը

Հ/հ

Ստորաբաժանման անվանումը

Քաղաքացիական ծառայության պաշտոնի

Պաշտոնի նշանակման

Անունը, Ազգանունը, Հայրանունը

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

Անվանումը

Ծածկագիրը

Հիմքը

Ամսաթիվը

Դասային աստիճանը

Դասային աստիճանի շնորհման ամսաթիվը

Դասային աստիճանի
իջեցման ամսաթիվը

Դասային աստիճանի
զրկման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

Ծննդյան ամսաթիվը

Ծննդավայրը

Սեռը

Սոցիալական քարտի համարը

Ընտանեկան դրությունը

Անձնագրի տվյալները (սերիան, համարը և ում կողմից է տրվել)

Բնակության վայրը

Հեռախոսա-համարները

Կրթությունը

Ուսում-նական
հաստա-տությունը

Դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տրման ամսաթիվը

Ուսման սկիզբը

Ուսման ավարտը

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

 

Մասնագիտությունը

Որակավորումը կամ կրթական աստիճանը

Օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը

Զինա-պարտու-թյունը

Զինվո-րական կոչումը

Գիտական աստիճանները (կոչումները)

Խրախուսանքները

Կարգապահական տույժերը

Աստիճանը(կոչումը)

Շնորհման
ամսաթիվը

Խրախուսանքը

Խրախուսանքի կիրառման ամսաթիվը

Կարգապահական
տույժը

Կարգապահական
 տույժի կիրառման ամսաթիվը

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

 

Վերջին վերապատրաստումը

Վերջին ատեստավորումը

Աշխատանքային գրքույկի (միջուկի) սերիան, համարը, տրման ամսաթիվը

Աշխատանքային ստաժը
տ/ամ/օր

Ծանոթություն

Ուսումնական հաստատությունը

Սկիզբը

Ավարտը

Ծրագրի անվանումը

Պետական նմուշի փաստաթղթի համարը

Ամսաթիվը

Արդյունքը

Ընդհանուր

Քաղաքա-ցիական
ծառայության

Մասնագի-տական

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

 Կ.Տ.

Համապատասխան մարմնի 
աշխատակազմի ղեկավար

 ......................................
   

  (ստորագրություն)