ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2010 թվականի N 782-Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 11.10.10 N 840-Ա)
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2010 թվականի սեպտեմբերի 24-26-ը գործուղել Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն` Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 11.10.10 N 840-Ա)
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սամուելյանի՝ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրախորհրդի և հյուրընկալող երկրի միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 11.10.10 N 840-Ա)
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
(3-րդ կետը փոփ. 11.10.10 N 840-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.10.2010, N 840-Ա | 12.10.2010, N 782-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|