Գլխավոր տեղեկություն
Համար
N 1207-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.23/46(780) Հոդ.1084
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 1207-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 147-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 100,712.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով), որից երրորդ եռամսյակում՝ 50,000.0 հազ. դրամ, և չորրորդ եռամսյակում` 50,712.1 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով 2010 թվականին նախատեսված հատկացումները բաշխելու մասին» N 147-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «227,161.0» թիվը փոխարինել «3 27,823.1» թվով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «164,012.1» թիվը փոխարինել «264,724.2» թվով.

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1207-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Գնման առարկայի

Պայմանագրերի

Գումարը (հազ. դրամ)

անվանումը

չափի միա-վորը

քա-նակը

գնման ձևը

կնքման ժամկետը

կատարման վերջնա-ժամկետը

ՀՀ արդարադատության նախարարություն

100712.1

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

100712.1

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

100712.1

Այլ պոլիգրաֆիական արտադրանքի 
(բացի թերթերից) տպագրություն

դրամ

1

ՄԱ

օգոստոս

դեկտեմբեր

100712.1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1207-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14.10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

  (հազ. դրամ)

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը

Ոչ ֆինանսական ցուցանիշներ

Ֆինանսական
ցուցանիշներ

Չափորոշիչներ

առաջին եռամ-սյակ

առաջին կիսամ-յակ

ինն ամիս

տարի

առաջին եռամ-սյակ

առաջին կիսամ-յակ

ինն ամիս

տարի

Ը 006

ԱԾ 01

Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ
Նկարագրությունը
ՀՀ-ն ընդունված և ստորագրված իրավական ակտերի պաշտոնական հրատարակման, պետական վկայա-կանների և ձևաթղթերի տպագրման ծառայություններ

               

Քանա-կական

Տեղեկագրերի տեսականու քանակը

     

5

       
 

Տեղեկագրերի լրացուցիչ տպաքանակը

     

27000

       

Որակական

Մշակված չէ

               
Ժամկետայ-նության

Իրավական ակտերի հրապարակումն ստանալու օրվանից միջին ժամկետ (օր)

     

10

       
 

Հրատարակման և հրապարակման (վաճառք կամ տրամադրում) միջև ընկած ժամկետ (օր)

     

1

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը
(հազ. դրամ)

   

50000.0

100712.1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1207-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 147-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

Հրատարակման անվանումը

Թիվը
 (հատ)

Տարեկան տպա-գրման ենթակա համար-ների թիվը(հատ)

Մեկ համարի տարեկան միջին ծավալը (մամուլ)

Տարեկան ընդհանուր ծավալը(մամուլ)

Մեկ մամուլի միջին գինը (դրամ)

Գումարը (դրամ)

1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր»

400

83

42.77

1.419.964

120

170.395.680

2. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր»

400

38

29.57

449464

130

58.430.320

3. «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր»

400

14

12.29

68.824

130

8.947.120

4. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն)

400

4

25.305

40488

140

5.668.320

5. «Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» 

400

4

102.321

163713.6

130

21.282.768

Ընդամենը

         

264.724.208

 »:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան