Գլխավոր տեղեկություն
Համար
N 1315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 2004 г. том 8 Հոդ.1165
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1315-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ), ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ».

 

2) կարգի 1-ին կետը «բժշկական» բառից հետո լրացնել «նախնական (արհեստագործական) մասնագիտական,» բառերով.

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում կամ դադարեցնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը».

4) կարգի 8-րդ կետը «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական) և» բառերով.

 5) կարգի 10.1-ին, 12.1-ին, 12.2-րդ և 12.3-րդ կետերը «բժշկական» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով.

6) որոշման 11-րդ կետի «դ» ենթակետով հաստատված` միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատության դասախոսական կազմի մասին N 2 ձևի տեղեկանքի վերնագիրը «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական) և» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 11

 Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան