Գլխավոր տեղեկություն
Համար
N 1400-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.10.2010-04.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.25/55(510) Հոդ.1124
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.04.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2006 թվականի N 1400-Ն

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) տրանսպորտային միջոցների խմբերն ըստ դրանց հատկացվող հաշվառման համարանիշերի տեսակների` համաձայն N 1 հավելվածի.

բ) հաշվառման համարանիշերում կիրառվող տառերի, թվանշանների և մակագրությունների տեսակները` համաձայն N 2 հավելվածի.

գ) հաշվառման համարանիշերի, առանձնացված հաշվառման համարանիշերում կիրառվող Հայաստանի Հանրապետության դրոշի և կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերների ու ժամանակավոր համարանիշերում գործողության ժամկետի նշման դաշտի եզրաչափերը` համաձայն N 3 հավելվածի.

դ) հաշվառման համարանիշերի հիմնագույները, տառերի, թվանշանների ու մակագրությունների գույները` համաձայն N 4 հավելվածի։

2. Սահմանել, որ`

ա) որոշման N 1 հավելվածում նշված 4-րդ, 5-րդ, 11-րդ և 12-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության կողմից.

բ) որոշման N 1 հավելվածում նշված 22, 22.1, 23, 24, 25, 26, 29.2 և 29.3-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.

գ) որոշման N 1 հավելվածում նշված մյուս տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվում են միջազգային ստանդարտների պահանջներին ներդաշնակ` ազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագրերով հաշվառման համարանիշեր:

Որոշման N 1 հավելվածում նշված 31-րդ և 32-րդ տեսակների հաշվառման համարանիշերը թղթե են, մյուս բոլոր տեսակների հաշվառման համարանիշերը պատրաստվում են մետաղից: Մետաղյա հաշվառման համարանիշերի նյութի հաստությունը լինում է առնվազն 0.8 միլիմետր։ Հաշվառման համարանիշերի վրա տառերի, թվանշանների, մակագրությունների և եզրակի դրոշմման տեխնոլոգիան պետք է բացառի դրանցում փոփոխությունների կատարման հնարավորությունը` առանց հաշվառման համարանիշի ամբողջականության կամ օգտագործվող նյութերի (մետաղ, սինթետիկ թաղանթ) կառուցվածքների փոփոխության։ Յուրաքանչյուր հաշվառման համարանիշի հակառակ երեսին նշվում է պատրաստող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը: Հաշվառման համարանիշերը, բացառությամբ 4, 5, 11, 12, 22-26, 31 և 32-րդ տեսակների, կրում են պաշտպանիչ տարր՝ հոլոգրամ:

Հաշվառման համարանիշերի պատրաստման եղանակը և տեխնիկական չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ստանդարտով:

31. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձեռք բերված ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների հաշվառման համարանիշերը:

(31 կետը լրաց. 07.03.07 N 243-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 3
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 27-ի N 1400-Ն որոշման

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԵՐՆ ԸՍՏ ԴՐԱՆՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Հաշվառման համարանիշերը (այսուհետ` համարանիշեր)` կախված տրանսպորտային միջոցների օգտագործման բնույթից, ըստ տեսակների հատկացվում են տրանսպորտային միջոցների հետևյալ խմբերին`

ա) ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցներ,

բ) պետական մարմինների, հիմնարկների, իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ,

գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների և նրանց անձնակազմի տրանսպորտային միջոցներ,

դ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական մասերի և զորամիավորումների տրանսպորտային միջոցներ,

ե) առանձնացված համարանիշեր կրող տրանսպորտային միջոցներ,

զ) ճանապարհային երթևեկությանը ժամանակավորապես մասնակցող տրանսպորտային միջոցներ:

Տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերն ըստ խմբերի բաժանվում են հետևյալ տեսակների`

ա) ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշեր`

1-ին, 1.1-ին տեսակներ` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

2-րդ տեսակ` մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

3-րդ տեսակ` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,

4-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

5-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

բ) պետական մարմինների, հիմնարկների, իրավաբանական անձանց և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներ,

6-րդ, 6.1-ին տեսակներ` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

7-րդ, 7.1-ին տեսակներ` ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընդհանուր օգտագործման ավտոբուսների,

8-րդ, 8.1-ին տեսակներ` թեթև մարդատար և բեռնատար «Տաքսի» ավտոմոբիլների,

9-րդ տեսակ` մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

10-րդ տեսակ` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,

11-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

12-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցների համարանիշեր`

13-րդ, 13.1-ին տեսակներ` դիվանագիտական կազմի թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

14-րդ, 14.1-ին տեսակներ` վարչատեխնիկական սպասարկող կազմի թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

15-րդ, 15.1-ին տեսակներ` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

16-րդ տեսակ` դիվանագիտական կազմի մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

17-րդ տեսակ` վարչատեխնիկական սպասարկող կազմի մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

18-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

19-րդ տեսակ` դիվանագիտական կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,

20-րդ տեսակ` վարչատեխնիկական սպասարկող կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,

21-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների.

դ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական մասերի և զորամիավորումների տրանսպորտային միջոցների համարանիշեր`

22-րդ, 22.1-ին տեսակներ` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

23-րդ տեսակ` մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),

24-րդ տեսակ` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,

25-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,

26-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.

ե) առանձնացված համարանիշեր կրող տրանսպորտային միջոցների համարանիշեր`

27-րդ, 27.1-ին տեսակներ` Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի,

28-րդ, 28.1-ին տեսակներ` Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի,

29-րդ, 29.1-ին տեսակներ` Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական պատվիրակություններին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների,

29.2-րդ, 29.3-րդ տեսակներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական պատվիրակություններին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների.

զ) ճանապարհային երթևեկությանը ժամանակավոր մասնակցող տրանսպորտային միջոցների համարանիշեր`

30-րդ, 30.1-ին տեսակներ` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների տարանցիկ համարանիշեր,

31-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տրանսպորտային միջոցների շահագործման արգելման հիմք հանդիսացող պատճառների վերացման համար, ինչպես նաև հաշվառումից հանված և այլ մարմինների կողմից հետագայում հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին տրվող համարանիշեր,

32-րդ տեսակ` ֆիզիկական անձանց կողմից ինքնաշեն, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից տրանսպորտային միջոցների նախագծման և կառուցման փուլում ճանապարհային փորձարկումներին մասնակցող տրանսպորտային միջոցների համարանիշեր:ուղղ.

 

Ներմուծեք նկարագրությունը_17856

Ներմուծեք նկարագրությունը_17857
Ներմուծեք նկարագրությունը_17858

Ներմուծեք նկարագրությունը_17859
Ներմուծեք նկարագրությունը_17860
Ներմուծեք նկարագրությունը_17861
Ներմուծեք նկարագրությունը_17862

(Հավելվածը լրաց. 24.06.10 N 797-Ն, խմբ. 09.09.10 N 1174-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 27-ի N 1400-Ն որոշման

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող տառերի տեսակներն են A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z, Ո, Ա, Զ, Կ, Մ, Ն, Պ, Շ։

2. Համարանիշերում կիրառման համար թույլատրվող թվանշաններն են 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։

3. Համարանիշերում կիրառվող մակագրությունների տեսակներն են AM, ARM, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ», «ՓՈՐՁԱՐԿՈՒՄ»։

 

(Հավելվածը խմբ. 09.09.10 N 1174-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 27-ի N 1400-Ն որոշման

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՆՇՄԱՆ ԴԱՇՏԻ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ

1. 1, 6, 7, 8, 13, 14, 15, 22, 27, 28, 29, 29.2-րդ տեսակներ`

520 x 112 մմ


2. 1.1, 2, 6.1, 7.1, 8.1, 9, 13.1, 14.1, 15.1, 16,17, 18, 27.1, 28.1, 29.1, 29.3-րդ տեսակներ`



305 x 155 մմ


3. 3, 10, 19, 20, 21-րդ տեսակներ`


280 x 200 մմ


4. 4, 5, 11, 12, 22.1-ին տեսակներ`


288 x 226 մմ


5. 24, 25, 26-րդ տեսակներ`


288 x 206 մմ


6. 23-րդ տեսակ`


220 x 174 մմ


7. Ժամկետների նշման դաշտը`


150 x 50 մմ

8. Հայաստանի Հանրապետության դրոշի չափսերը, գույնը, երկարության ու լայնության և գունավոր շերտերի հարաբերությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

9. Կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերի ձևը, չափսերը, գույնը պետք է  համապատասխանեն չափանմուշ օրինակին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 27-ի N 1400-Ն որոշման

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԵՐԸ, ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ՈՒ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Տեսակները

Համարանիշի
հիմնագույնը

Գույնի անվանումը

տառերի,
թվանշանների,
մակագրությունների
և եզրակի

Հայաստանի
Հանրապետության
դրոշի և
կաթողիկոսական
զինանշանի
ուրվապատկերի

1, 1.1, 2, 3, 4, 5, 6,
6.1, 9, 10, 11, 12,
30, 30.1, 31, 32

սպիտակ

սև

 

7, 7.1, 8, 8.1

դեղին

սև

 

13, 13.1, 14, 14.1,
16, 17, 19, 20

կարմիր

սպիտակ

 

15, 15.1, 18, 21

երկնագույն

սպիտակ

 

22, 22.1, 23, 24, 25,
26

սև

սպիտակ

 

27, 27.1 սպիտակ սև

կարմիր, կապույտ,
նարնջագույն

28, 28,1 սպիտակ սև

դեղնաոսկեգույն,
մանուշակագույն

29, 29.1 երկգույն՝
ARM
մակագրության
դաշտը`
կապույտ, թվա-
նշանների
դաշտը`
սպիտակ

ARM
մակագրությունը`
սպիտակ,
թվանշանները` սև

 

29.2, 29.3 երկգույն՝
ARM
մակագրության
դաշտը` սև,
թվանշանների
դաշտը`
կապույտ
ARM
մակագրությունը և
թվանշանները`
սպիտակ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան