Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.50
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/3968/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/3968/05/09
2010թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով երրորդ անձինք Թերեզա և Սերգեյ Սարգսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 03.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գևորկ Սարկիսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձինք Թերեզա Սարգսյանի, Սերգեյ Սարգսյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերը, սեփականության վկայականի գրանցումն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորկ Սարկիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Օֆելյա Սուքիասյանի անվամբ 09.09.1997 թվականին տրված թիվ 2476 ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերը, 12.09.1997 թվականին տրված թիվ 2018 սեփականության վկայականի գրանցումը, հարգելի համարել ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները և ճանաչել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 40 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել երրորդ անձինք Թերեզա և Սերգեյ Սարգսյանները:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 21.06.2010 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:

Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Ուսումնասիրելով կողմերի 21.06.2010 թվականին ներկայացված հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

 1. Հաստատել կողմերի միջև կնքված 21.06.2010 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

«21» հունիսի 2010թ.

 ք. Երևան

 

 «Մենք, ներքոստորագրողներս, մի կողմից Գևորկ Սուրենի Սարկիսյանը, կացության հատուկ կարգավիճակի անձնագիր AH 0416958, տրված 06.12.2007թ. 002-ի կողմից, հասցե` ք. Երևան, Մաշտոցի 40ա, բն. 40, հանձինս իր ներկայացուցիչ Լևոն Սոխակի Բաղդասարյանի, անձնագիր AC 0660208, տրված 22.01.1999թ. 011-ի կողմից և մյուս կողմից երրորդ անձինք` Թերեզա Սուրենի Սարգսյանը, անձնագիր 46 07 660912 տրված 16.02.2007թ. Մոսկվայի մարզի Սոլնեչնագորսկի շրջանի Կրյուկովսկի ՄՔԲ-ի կողմից, հասցե` ք. Երևան, Կոմիտասի 56 շենք, բն. 143 ու Սերգեյ Սուրենի Սարգսյանը, հասցե` ՂՀ Արևմտյան Ղազախստանի մարզ, Բուրլինսկի շրջան, ք. Աքսայ, Լինեյնայա փող. 1/2 տուն, ի դեմս իրենց ներկայացուցիչ Գագիկ Սարդարյանի, անձնագիր AK 0354531 տրված 011-ի կողմից, հասցե` ք. Երևան, Ե. Քոչարի 11 բն. 67, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին:

1. Թերեզա Սարգսյանը հրաժարվում է ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանի օրենքով իրեն հասանելիք բաժնեմասից

2. Սերգեյ Սարգսյանը հրաժարվում է ք. Երևան, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 բնակարանի օրենքով իրեն հասանելիք բաժնեմասից

3. Գևորկ Սուրենի Սարկիսյանը պարտավորություն է ստանձնում սույն հաշտության համաձայնագիրը ստորագրելուց, դատարանի կողմից այն հաստատելուց հետո Թերեզա և Սերգեյ Սարգսյանների ներկայացուցիչ Գագիկ Սարդարյանին փոխանցել 60.000 /վաթսուն հազար/ ԱՄՆ դոլար գումարին համարժեք դրամ, որից

ա. 25.000 (քսանհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ երեք բանկային օրվա ընթացքում, իսկ

բ. երեք ամսվա ընթացքում, նույն կերպ, փոխանցել ևս 35.000 (երեսունհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը հաստատվում է ստացականով:

4. Սույն հաշտության համաձայնության երրորդ կետով սահմանված գումարը փոխանցելուց հետո, Գևորկ Սարկիսյանի ստանձնած պարտավորությունը համարվում է կատարված և սույն հաշտության համաձայնությունը հիմք է Երևանի, Մաշտոցի պողոտայի 40ա շենքի թիվ 40 ամբողջ բնակարանի նկատմամբ գրանցել Գևորկ Սարկիսյանի սեփականության իրավունքը:

5. Սույն հաշտության համաձայնության 3-կետի բ-ենթակետով ստանձնած պարտավորությունը հաշտության համաձայնությամբ սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Գ. Սարկիսյանը Թերեզա և Սերգեյ Սարգսյաններին վճարում է տուգանք 5.000 ԱՄՆ դոլարի չափով և տուժանք ուշացրած յուրաքանչյուր օրվա համար, չվճարված գումարի 0,5 տոկոսի չափով:

6. Սույն հաշտության համաձայնության 3-կետի բ-ենթակետով ստանձնած պարտավորությունը հաշտության համաձայնությամբ սահմանված ժամկետից ավելի քան երեք ամսվա ընթացքում չկատարելու դեպքում Գ. Սարկիսյանի կողմից Թերեզա և Սերգեյ Սարգսյաններին տրված գումարը չի վերադարձվում:

7. Կողմերը հայտարարում են, որ սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելուց, այն օրինական ուժի մեջ մտնելուց և սույն համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված գումարը Գևորկ Սուրենի Սարկիսյանի կողմից վճարելուց հետո Թերեզա Սարգսյանը, Սերգեյ Սարգսյանը և Գևորկ Սուրենի Սարկիսյանը միմյանց նկատմամբ որևէ գույքային պահանջ չունեն և չեն ունենալու:

8. Կողմերը հայտարարում են, որ սույն հաշտության համաձայնությունը կազմված է ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

9. Կողմերին բացատրված են հաշտության համաձայնություն կնքելու դատավարական հետևանքները:

10. Կողմերը դիմում են դատարանին` հաստատելու սույն հաշտության համաձայնությունը:

11. Սույն հաշտության համաձայնությունը կամովին չկատարելու դեպքում ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից:

12. Սույն հաշտության համաձայնությունն ուժի մեջ է մտնում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատելու պահից: Գևորկ Սուրենի Սարկիսյանի ներկայացուցիչ` ստորագրություն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Թերեզա և Սերգեյ Սարգսյանների ներկայացուցիչ` ստորագրություն ԳԱԳԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

2. ՀՀ վարչական դատարանի 03.12.2009 թվականի վճիռը բեկանել և վարչական գործի վարույթը կարճել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. ԴՐՄԵՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան