Գլխավոր տեղեկություն
Համար
N 1263-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.10.15/23(375) Հոդ.1134
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1263-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 13 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջանֆիդայի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 28/2-28 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերականգնման աշխատանքների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 35906.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (28406.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, և 7500.0 հազ. դրամ` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջանֆիդայի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 28/2-28 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերականգնման աշխատանքների, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների պահպանման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1263-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

  (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ընդամենը

ընդամենը` ոչ ֆինան-սական ակտիվների գծով ծախսեր

այդ թվում`

բաժինը

խումբը

դասը

շենքերի և շինություն-ների շինարա-րություն

շենքերի և շինություն-ների կապիտալ վերանո-րոգում

նախագծա-հետազո-տական, գեոդեզիա-քարտեզա-գրական աշխա-տանքներ

ոչ ֆինան-սական ակտիվների գծով այլ ծախսեր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

       

ԸՆԴԱՄԵՆԸ

0.0

0.0

0.0

0.0

0.0

0.0

       

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

0.0

0.0

0.0

0.0

0.0

0.0

       

 այդ թվում`

           

04

02

01

16

Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

0.0

0.0

0.0

0.0

0.0

0.0

       

ՀՀ Արարատի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում` փաթեթ 1, սահմանային սյուն N 3/4-4/4

(33,484.8)

0.0

0.0

(33,484.8)

0.0

0.0

       

ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ գետի հեղեղատարների հուների մաքրում և ափերի ամրացում

(18,976.6)

0.0

0.0

(18,976.6)

0.0

0.0

       

ՀՀ Կոտայքի մարզի Կապուտան համայնքի տարածքում հեղեղա-տարների հուների մաքրում և ափերի ամրացում

(9,529.7)

0.0

0.0

(9,529.7)

0.0

0.0

       

ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի տարածքում Մարմարիկ գետի ափապաշտպան հենապատերի ամրացում

(19,759.2)

0.0

0.0

(19,759.2)

0.0

0.0

       

ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի ոռոգման ջրավազանի վերանորոգում

(5,713.2)

0.0

0.0

(5,713.2)

0.0

0.0

       

Հրազդան գետի հունի մաքրում և հողաթմբերի ամրացում ՊԿ 0+00-ՊԿ 28+60 հատվածում

(31,630.5)

0.0

0.0

(31,630.5)

0.0

0.0

       

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդայի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 28/2-28 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերանորոգում

119,094.0

0.0

0.0

119,094.0

0.0

0.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1263-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

ինն ամիս

տարի

       

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

0.0

0.0

       

 այդ թվում`

   

04

02

01

16

Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

0.0

0.0

       

ՀՀ Արարատի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում` փաթեթ 1, սահմանային սյուն N 3/4-4/4

0.0

(33,484.8)

       

ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակ գետի հեղեղատարների հուների մաքրում և ափերի ամրացում

(14,330.6)

(18,976.6)

       

ՀՀ Կոտայքի մարզի Կապուտան համայնքի տարածքում հեղեղատարների հուների մաքրում և ափերի ամրացում

(7,185.7)

(9,529.7)

       

ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի տարածքում Մարմարիկ գետի ափապաշտպան հենապատերի ամրացում

(14,920.6)

(19,759.2)

       

ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի ոռոգման ջրավազանի վերանորոգում

(4,323.3)

(5,713.2)

       

Հրազդան գետի հունի մաքրում և հողաթմբերի ամրացում ՊԿ 0+00-ՊԿ 28+60 հատվածում

(23,868.5)

(31,630.5)

       

ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդայի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 28/2-28 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերանորոգում

64,628.7

119,094.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1263-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Գնման առարկայի

Պայմանագրի

Գումարի փոփոխությունը
(հազ. դրամ) (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

անվանումը

չափի միա-վորը

քանակը

գնման ձևը

կնքման ժամկետը

կատարման վերջնա-ժամկետը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Բաժին N 04

Խումբ N 02

Դաս N 01

Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

0.0

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

0.0

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

դրամ

1

     

(113,924.0)

Շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում

դրամ

1

     

(5,170.0)

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

դրամ

1

ՄԱ

հոկտեմբեր

նոյեմբեր

119,094.0

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

35,906.0

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

35,906.0

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

դրամ

1

ՄԱ

հոկտեմբեր

նոյեմբեր

26,206.0

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծում, նախագծերի փորձաքննություն

դրամ

1

ՄԱ

հոկտեմբեր

նոյեմբեր

7,500.0

Շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում

դրամ

1

ՄԱ

հոկտեմբեր

նոյեմբեր

2,200.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1263-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ(հազ. դրամ)

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

 

1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում (հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնանորոգում)

Նկարագրությունը
Գետերի հեղեղատարների հուների մաքրում և ափերի ամրացում

 

Կ001

ԱՁ01

Քանակական

Հիմնանորոգվող գետերի հուների և ափերի ամրացման մոտավոր երկարությունը (կմ)

0.2

 

Որակական

Մշակված չէ

   

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

0

0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

     

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսը (հազ. դրամ)

     

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը002 Հողերի բարելավման աշխատանքներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան