Գլխավոր տեղեկություն
Համար
N 1234-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.07/49(783) Հոդ.1104
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1234-Ն

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացվող 5,0 հազ. տոննա պարենային ցորենի և 1,0 հազ. տոննա զտված արևածաղկի ձեթի պահպանման տեղամասեր տեղափոխման և պահեստավորման հետ կապված 12,28 մլն դրամի չափով ծախսերի ֆինանսավորումը թույլատրել իրականացնել 2010 թվականի երկրորդ կիսամսյակում` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանը 2010 թվականի համար նախատեսված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման գումարների հաշվին` «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառույթների իրականացում» ծրագրով:

 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների ծախսերի ֆինանսավորումը կատարել N N 1 և 2 հավելվածների մասով` փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, իսկ N 3 հավելվածի մասով` կանխավճարային կարգով.

2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում նշված գործարքներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիման վրա «ՀԿԵ» փակ բաժնետիրական ընկերությունից մրցակցությամբ պայմանավորված մեկ անձից գնման ձևով, իսկ N 3 հավելվածում նշված գործարքներն իրականացվում են 22-րդ հոդվածի «ա» կետի հիման վրա` պայմանավորված այն հանգամանքով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել բեռի ընդունման, տեղափոխման, պահեստավորման, պահպանման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների իրականացումը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն N 4 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 28

Երևան 

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման

 

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 NN
ը/կ

Աշխատանքների և ծառայությունների անվանումները

Չափի միավորը

Քանակը

Դրույքը
 (դրամ)

Գումարը (դրամ)

 

Ցորեն=5000 տն/60=84 վագոն/2=42 վազք

       

1.

Ջերմաքարշի պատվիրում

 

42

42750

1795500.00

 

Ցորենատարերի տեղափոխում

       

2.

2 ցորենատարով 2-3 կմ (42*16640)

 վազք

 

16640

698880

 

Ցորենատարի օգտագործում

       
 

1-ին օրվա համար (260*24*84 ցորենատար)

ժամ

 

260

524160

 

2-րդ օրվանից 5-րդ օրերի համար ցորենատարի օգտագործում

 ժամ

 

312

 
 

2-րդ օրվա համար (312*24*66 ցորենատար )

     

494208

 

3-րդ օրվա համար (312*24*48 ցորենատար)

     

359424

 

4-րդ օրվա համար (312*24*30 ցորենատար)

     

224640

 

5-րդ օրվա համար (312*24*12 ցորենատար)

     

89856

3.

Ընդամենը

     

1692288

4.

Ընդամենը (տ.1+տ.2+տ.3)

     

4186668.00

 

Այլ չնախատեսված ծախսեր 20%

     

837333.6

 

Ընդամենը

     

5024001.60

 

ԱԱՀ

     

1004800.32

 

Ընդամենը

     

6028801.92

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

NN
ը/կ

Աշխատանքների և ծառայությունների անվանումները

Չափի միավորը

Քանակը

Դրույքը
 (դրամ)

Գումարը (դրամ)

 

Ձեթ=1000տն/50=20 վագոն/2=10 վազք

       

1.

Ջերմաքարշի պատվիրում

 

10

42750

427500

 

Վագոնների տեղափոխում

       

2.

2 վագոնով մինչև 1 կմ (10 վազք)

 

10

10491

104910

3.

Վագոնի օգտագործում

 ժամ

 

240

 
 

1-ին օրվա համար (240*24*20 վագոն)

     

115200

 

2-րդ օրվա համար (240*24*14 վագոն)

     

80640

 

3-րդ օրվա համար (240*24*7 վագոն)

     

40320

 

Ընդամենը

     

236160

4.

Այլ չնախատեսված ծախսեր 20%

     

153714

5.

Ընդամենը (տ.1+տ.2+տ.3 +4տ)

     

922284

6.

ԱԱՀ

     

184456.8

 

Ընդամենը (5տ. +6տ)

     

1106740.8

           

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման

 

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎՈՂ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՁԵԹԻ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ

NN
ը/կ

Աշխատանքների և ծառայությունների անվանումները

Չափի միավորը

Քանակը

Դրույքը
(դրամ)

Գումարը
(հազ. դրամ)

1.

Բեռնաթափում վագոններից և բեռնում մեքենաների վրա

տն

1000

1000

1000000

2.

Բեռնաթափում մեքենաներից և պահեստավորում

տն

1000

1000

1000000

3.

Աշխատավարձից սոց. վճար

     

480000

 

Ընդամենը

     

2480000

 

Մեքենաներով փոխադրում

     

885000

 

Ընդամենը

     

3365000

 

Վերադիր ծախսեր 5.3%

     

178345

 

Ընդամենը

     

3543345

 

Չնախատեսված 10%

     

354335

 

Ընդամենը

     

3897680

 

Շահույթ 10%

     

389768

 

Ընդամենը

     

4287447

 

ԱԱՀ 20%

     

857489

 

ԸՆԴԱՄԵՆԸ

     

5144937

           

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 սեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի համարը

Գնման ձևը

Պայմանագրերի

Գումարը
(հազ. դրամ)

կնքման ժամկետը

կատարման վերջնաժամ-
կետը

Արտակարգ իրավիճակների նախարարություն

12.280.00

Բաժին N 04 Խումբ N 09 Դաս N 01

 

08. Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխառման և ապաամրագրման գործառույթների իրականացում

12.280.00

Ծառայությունների մատուցում

դրամ

1

486100

ՆՄ

սեպտեմբեր

դեկտեմբեր

12.280.00

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան