Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2016
Ստորագրման ամսաթիվ
16.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2017

Համաձայնագիր

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջև ի շահ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակը հայտնաբերելու և գնահատելու ոլորտում փոխգործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, այսուհետև՝ Կողմեր,

Ելնելով ի շահ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (այսուհետև՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման) ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հսկողության ուղղությամբ ջանքերի միավորման անհրաժեշտությունից, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը՝ ի շահ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման՝ ճառազայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հայտնաբերման և գնահատման ոլորտում փոխգործակցում են այդ իրավիճակի փոփոխության մասին և ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների և կենսաբանական նյութերի տարածման սպառնալիքի մասին տեղեկատվության տրամադրման միջոցով։

 

Հոդված 2

 

Կողմերը փոխգործակցում են հետևյալ խնդիրները կատարելու համար.

Ի շահ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մշտական/անընդմեջ համատեղ հսկողության ապահովում,

Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (զործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի փոփոխության մասին և ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների և կենսաբանակաև նյութերի տարածման սպառնալիքի մասին տեղեկատվության ստացում,

Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի փոփոխության և ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման սպառնալիքի մասին զորքերին (ուժերին) իրազեկման համատեղ միջոցառումների կազմակերպման ու անցկացման ժամանակ զործողությունեերի համադրում։

 

Հոդված 3

 

1. Կողմերի փոխգործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի միջոցով։

2. Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հայտնաբերումն ու գնահատումն իրականացվում են.

Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հսկողության և գնահատման ազգային համակարգի ուժերի և միջոցների միջոցով,

Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ռուսաստանի Դաշնության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հսկողության և գնահատման ազգային համակարգի ուժերի և միջոցների միջոցով։

3. Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակումն ամեն օր իրականացվում է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի հերթապահ ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի հերթապահ ուժերի միջոցով «ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակում իրականացնող ռազմական կառավարման մարմինների (կառավարման կետերի) փոխգործակցության մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի՝ 2012թ. դեկտեմբերի 11-ի որոշմամբ հաստատված իրազեկման փոխանցման և ազդանշանների ձևերին համապատասխան:

4. Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի փոփոխությունների և ռադիակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման սպառնալիքի բոլոր փաստերի մասին Կողմերն անհապաղ միմյանց իրազեկում են առկա կապի ուղիներով։

 

Հոդված 4

 

1. Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի փոփոխությունների և ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման սպառնալիքի մասին զորքերին (ուժերին) իրազեկման համատեղ միջոցառումների կազմակերպման ու իրագործման ժամանակ գործողությունների համադրումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը։

2. Ռուսաստանի Դաշնության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հսկողության ու գնահատման ազգային համակարգի ուժերի և միջոցների կառավարումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետից, իսկ Հայաստանի Հանրապետության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հսկողության ու գնահատման ազգային համակարգի ուժերի և միջոցների կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ճառագայթային, քիմիական ե կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետից։

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի համար սահմանվում են գործառնության հետևյալ ռեժիմները.

ամենօրյա՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման սպառնալիքի բացակայության պայմաններում,

ուժեղացված՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի փոփոխությունների և ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման սպառնալիքի դեպքում,

մարտական՝ պատերազմի ժամանակ։

Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հայտնաբերման ու գնահատման ոլորտում փոխգործողության կազմակերպումը պատերազմի ժամանակ իրականացվում է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության պլանին համապատասխան:

 

Հոդված 5

 

Մյուս Կողմի պետության տարածքում Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի փոփոխությունների և ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման սպառնալիքի մասին սույն համաձայնագրի շրջանակներում փոխանցված տեղեկատվությունն օգտագործվում է, բացառապես, սույն Համաձայնագրի նպատակների համար։ Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում Կողմերից մեկի ստացած տեղեկատվությունը չի կարող օգտագործվել ի վնաս մյուս Կողմի։

Կողմերն իրավունք ունեն տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ իրականացնել իրենց պետությունների օրենսդրություններին համապատասխան։

 

Հոդված 6

 

1. Սույն համաձայնագրի շրջանակներում չի փոխանցվում այն տեղեկատվությունը, որի փոխանցումն արգելված է Կողմերի պետություններից՝ յուրաքանչյուրի օրենսդրությամբ կամ, որի փոխանցումը չի համապատասխանում միջազգային պայմանագրերին, որոնց մասնակիցներ են համարվում Կողմերի պետությունները։

2. Սույն համաձայնագրի շրջանակներում կամ դրա իրագործման արդյունքներում ձևավորված՝ փոխանցվող և Ռուսաստանի Դաշնության կողմից կամ Հայաստանի Հանրապետության կողմից որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն դիտարկվող տեղեկատվությունը միանշանակ սահմանվում և նշանակվում է որպես այդպիսին, փոխանցվող կողմի Կողմից։

Փաստաթղթերը, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության կողմից որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն դիտարկվող տեղեկատվություն, պետք է ունենան համապատասխան նշում։

Փաստաթղթերը, որոնք պարունակում են Ռուսաստանի Դաշնության կողմից որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն դիտարկվող տեղեկատվություն, պետք է ունենան «ծառայողական օգտագործման համար» նշում։

Կողմերն առավելագույնս սահմանափակում են այդպիսի տեղեկատվության նկատմամբ թույլտվություն ունեցող անձանց շրջանակը և ապահովում են դրա օգտագործումը միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակների համար։ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի տեղեկատվության հետ վարվում են որպես սահմանափակ տարածման համապատասխան տեղեկատվություն և Ռուսաստանի Դաշնությունում այդպիսի տեղեկատվության հետ վարվում են որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն։

Այդպիսի տեղեկատվության պաշտպանությունն ապահովվում է յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան։

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված կամ դրա իրագործման արդյունքում ստեղծված ամբողջ տեղեկատվությունը չի տարածվում կամ փոխանցվում երրորդ կողմին, առանց այն տրամադրող Կողմի նախնական գրավոր համաձայնության։

Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում և մինչև դրա գործողության ավարտը Կողմի գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոցները ու պայմանները, փոխանակման կարգը սահմանվում են 2002թ. նոյեմբերի 5-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրով։

 

Հոդված 7

 

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման կետի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի կառավարման, կետի հերթապահ ուժերը՝ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի հայտնաբերման և գնահատման ոլորտում խնդիրների կատարման համար մշտական պատրաստության մեջ պահելու նպատակով անցկացնում են համատեղ վարժանքներ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակ մոդելավորելու մասին տեղեկատվության փոխանակման միջոցով։

2. Համատեղ վարժանքների իրականացման ընթացքում Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման տեղակայման (գործողությունների) վայրերում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակ մոդելավորելու մասին տեղեկատվության փոխանակումն իրականացվում է կապի առկա խողովակներով։

3. Համատեղ վարժանքների անցկացման կարգն ու ժամկետները սահմանում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

 

Հոդված 8

 

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումն իրականացվում է անհատույց։

2. Կողմը, որը տեղեկատվություն է ստացել մյուս Կողմից սույն Համաձայնագրին համապատասխան, իրավունք ունի հայցելու լրացուցիչ տեղեկություն։

3. Այն դեպքում, երբ լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը կապված է ծախսերի հետ, այդպիսի ծախսերը հոգում է այն Կողմը, որը հայցել է լրացուցիչ տեղեկատվությունը։

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերից բխող Կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակից է համարվում իր պետությունը։

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի մեջ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման դեպքում ծագած վիճելի հարցերը Կողմերի միջև կարգավորվում են բանակցությունների և խորհրդատվությունների միջոցով։

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ցանկացած տեղեկատվության փոխանակման նպատակի համար որպես աշխատանքային լեզու կիրառվում է ռուսերենը։

 

Հոդված 13

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցագիրն ստանալու օրվանից։

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից որևէ մեկը դիվանագիտական խողովակներով հերթական ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին։

3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում սույն Համաձայնագրի կատարման արդյունքում ծագած Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվում։

 

Կատարված է Երևանում 2016թ. օգոստոսի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են։

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. փետրվարի 3-ին