«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2003 թվականի N 1746-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի մեկ քառ. մետրի բազային արժեքը 60000.0 դրամ է.
բ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի, ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, կադաստրային գնահատումը կատարվում է սույն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով և սահմաններով (NN 1 և 2 հավելվածներ).
գ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս (մարզի սահմաններում) գտնվող բնակավայրերի հողերի, ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, կադաստրային գնահատումը կատարվում է սույն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, որտեղ, որպես տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներ, բնակավայրերի հողերի (բացառությամբ հասարակական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի), ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) համար կիրառվում են տվյալ մարզի բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նվազագույն գործակիցները (N 2 հավելված), իսկ հասարակական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի համար կիրառվում են հարակից (հաշվի առնելով ամենակարճ հեռավորությունը) համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները (N 2 հավելված).
դ) Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզի սահմաններում) գտնվող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնաշենքերի, դեզանոցների, սիլոսի հորերի և այլնի, բացառությամբ վերամշակող օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի, կադաստրային գների նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող՝ 0.6 գործակից.
ե) սույն որոշմամբ հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգով, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցներով և սահմանված բազային արժեքով հաշվարկված` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գները հիմք են հադիսանում պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողամասերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման միջոցառումների մասին» N 645 որոշմամբ հաստատված Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող հողերի, որոնք հաշվարկվում են մինչև սույն որոշման ընդունումը գործող կադաստրային գներով), ինչպես նաև վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գների հաշվարկման համար, բայց հիմք չեն հանդիսանում հողի հարկի հաշվարկման համար.
զ) հարկվող օբյեկտ համարվող հողամասերի հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշմամբ հաստատված հողերի կադաստրային զուտ եկամտի և արժեքի (ժամանակավոր) միջին չափերն ու Երևան քաղաքի տարածագնահատման գոտիները, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշման 1-ին կետով հաստատված` ըստ համայնքների և գնահատման շրջանների տվյալներից՝ տնամերձի զուտ եկամտի արժեքներն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշմամբ հաստատված գնահատման կարգով հաշվարկված կադաստրային գները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԿԳհող = Աբազա. x Մհող x Գգ,
որտեղ՝
ԿԳհող-ն գնահատվող հողամասի կադաստրային գինն է` արտահայտված դրամով,
Աբազա-ն բնակավայրերի հողերի մեկ քառ. մետր մակերեսի բազային արժեքն է` արտահայտված դրամով,
Մհող-ն գնահատվող հողամասի մակերեսն է` արտահայտված քառ. մետրով,
Գգ-ն բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցն է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները սահմանվում են համաձայն սույն աղյուսակի`
Գոտին | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
Գործա- կիցը |
1.0000 | 0.6500 | 0.4225 | 0.2746 | 0.1785 | 0.1160 | 0.0754 | 0.0490 | 0.0319 | 0.0207 | 0.0135 | 0.0088 | 0.0057 | 0.0037 | 0.0024 | 0.0016 |
2. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի տարածագնահատման գոտիականության նվազագույն և առավելագույն գործակիցները որոշվում են` համաձայն սույն աղյուսակի`
Մարզերի անվանումները | Գործակիցները | |
նվազագույնը | առավելագույնը | |
Երևան քաղաք | 0.0319 | 1.0000 |
Արմավիր, Արարատ | 0.0024 | 0.1160 |
Արագածոտն | 0.0016 | 0.1160 |
Կոտայք | 0.0037 | 0.0754 |
Լոռի | 0.0016 | 0.0754 |
Շիրակ | 0.0016 | 0.0490 |
Տավուշ | 0.0016 | 0.0319 |
Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք | 0.0016 | 0.0207 |
3. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները որոշվում են` համաձայն սույն նկարագրի`
Գոտին | Գործա- կիցը |
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ |
1 | 2 | 3 |
ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ | ||
I | 1.0000 | Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է հետևյալ փողոցներով` Մաշտոցի պողոտայի հետ Սարյան փողոցի հատումից, Սարյան, Մոսկովյան փողոցներով մինչև Բաղրամյան պողոտայի հետ հատումը, Բաղրամյան պողոտայով մինչև Իսահակյան փողոցի հետ հատումը, Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցներով մինչև Վարդանանց փողոցի հետ հատումը, այնուհետև` Վարդանանց փողոցով մինչև Խանջյան փողոց, Խանջյան փողոցով մինչև Բուզանդի փողոցի հետ հատումը, Բուզանդի փողոցով մինչև Հանրապետության փողոցի հետ հատումը, այնուհետև` Հանրապետության փողոցով մինչև Խորենացու փողոցի հետ հատումը, այնուհետև` Խորենացու փողոցով մինչև Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի հետ հատումը: |
II | 0.6500 | Երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու արտաքին սահմանագծերի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են` Սկսած Սարյան փողոցի հետ Բուզանդի (Կ. Դեմիրճյան) փողոցի հատումից` Բուզանդի (Կ. Դեմիրճյան), Ֆրիկի, Դ. Դեմիրճյան փողոցներով, մինչև Մարշալ Բաղրամյան պողոտայի հետ հատումը, այնուհետև, հատելով Մարշալ Բաղրամյան պողոտան, Մարշալ Բաղրամյան առաջին անցուղիով մինչև Անտառային փողոց, այնուհետև` Անտառային փողոցով, հատելով Թամանյան փողոցը, մինչև Մաշտոցի պողոտայի հետ հատումը, այնուհետև` Ճարտարագիտական համալսարանի հյուսիսային սահմանագծով մինչև Տերյան փողոց, Տերյան փողոցով մինչև Աբովյանի պուրակ (Աբովյան պուրակն ամբողջությամբ), Աբովյան պուրակից Աբովյան փողոցով մինչև Կորյունի փողոց, Կորյունի, Չարենցի փողոցներով մինչև Այգեստանի 8-րդ փողոց, Այգեստանի 8-րդ փողոցով, այնուհետև` Հայ-ֆրանսիական համալսարանի հյուսիսային եզրագծով մինչև Վարդանանց փողոցի հետ հատումը, Վարդանանց փողոցով մինչև Ալեք Մանուկյան փողոցի հետ հատումը, այնուհետև` Ալեք Մանուկյան և Երվանդ Քոչարի փողոցներով մինչև Տիգրան Մեծի պողոտայի հետ հատումը, այնուհետև` Տիգրան Մեծի պողոտայով մինչև Խորենացու փողոց, Խորենացու փողոցով մինչև Ագաթանգեղոսի փողոցի հետ հատումը, այնուհետև` Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով մինչև Իսակովի փողոցի հետ հատումը, այնուհետև` Իսակովի փողոցով մինչև Հաղթանակի կամրջի և Մաշտոցի պողոտայի հետ հատումը, այնուհետև` Մաշտոցի պողոտայով մինչև Սարյան փողոցի հետ հատումը: |
III | 0.4225 | Երրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին և երկրորդ գոտիների արտաքին սահմանագծերի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են` սկսած Աբովյան պուրակից, Մյասնիկյան պողոտայով մինչև Երևան-Սևան ե/գ-ի հետ հատումը, այնուհետև ե/գ-ով մինչև Չարենցի 2-րդ նրբանցքի հետ հատումը, Չարենցի 2-րդ նրբանցքով մինչև Չարենցի փողոցի հետ հատումը, այնուհետև` Չարենցի և Նար-Դոսի փողոցներով ու Տիգրան Մեծի պողոտայով մինչև Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցով, հատելով Արշակունյաց պողոտան, Կոմիտասի զբոսայգու հյուսիսային սահմանագծով մինչև Հրազդան գետը, Հրազդան գետով մինչև Հակոբյան փողոցի վերջնամասը, Հակոբյան փողոցով մինչև Բարեկամության հրապարակ, Բարեկամության հրապարակն ամբողջությամբ, այնուհետև` Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև Մարշալ Բաղրամյան առաջին նրբանցք, այդ նրբանցքով մինչև Կենտրոն և Արաբկիր թաղամասերի սահմանագծի հետ հատումը, այնուհետև` այդ սահմանագծով մինչև Երևան-Սևան երկաթգծի հետ հատումը, այնուհետև` Երևան-Սևան երկաթգծով մինչև Սարալանջի խճուղի, Սարալանջի խճուղիով մինչև Աբովյան պուրակ: Ընդգրկում է Կիևյան և Հաղթանակի կամուրջները: |
IV | 0.2746 | Չորրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են երրորդ գոտու արտաքին սահմանագծերի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են` ա) Հաղթանակի կամրջի հետ Ծովակալ Իսակովի պողոտայի հատումից, Ծովակալ Իսակովի պողոտայով մինչև Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի սահմանագծի հետ հատումը, այնուհետև` Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի սահմանագծով մինչև Լենինգրադյան փողոցի հետ հատումը, Լենինգրադյան փողոցով մինչև Կիևյան կամրջի հետ հատումը, այնուհետև` Հալաբյան փողոցով մինչև Դավթաշենի կամուրջ, այնուհետև` Վաղարշյան փողոցով մինչև Խաչատրյան փողոցի հետ հատումը, Խաչատրյան փողոցով մինչև Վ. Փափազյան փողոցի հետ հատումը, այնուհետև` Վ. Փափազյան փողոցով մինչև Կոմիտասի պողոտայի հետ հատումը, այնուհետև` Կոմիտասի պողոտայով մինչև Ն. Տիգրանյան փողոցի հետ հատումը, այնուհետև` Ն. Տիգրանյան փողոցով մինչև Զարյան փողոցի հետ հատումը, այնուհետև` Զարյան փողոցով մինչև Ազատության պողոտայի հետ հատումը, այնուհետև` Երևան-Սևան երկաթգծով մինչև Կ. ՈՒլնեցու փողոցի հետ հատումը, այնուհետև` Կ. ՈՒլնեցու փողոցով մինչև Դ. Անհաղթի փողոցի հետ հատումը, Դ. Անհաղթի փողոցով մինչև Գոգոլի փողոցի հետ հատումը, Գոգոլի փողոցով մինչև Շովրոյան փողոցի հետ հատումը, այնուհետև` Շովրոյան փողոցի ուղղությամբ հատելով Երևան Սևան երկաթգիծը` մինչև Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Նոր Նորք թաղամասերի վարչական սահմանների հետ հատումը, այնուհետև` այդ սահմանագծով մինչև Մյասնիկյան պողոտայի հետ հատումը, այնուհետև` Մյասնիկյան պողոտայով մինչև Նոր Նորք, Նորք-Մարաշ և Կենտրոն թաղամասերի սահմանագծի հետ հատումը, Նոր Նորք, Նորք-Մարաշ թաղամասերի սահմանագծով մինչև Նորքի 12-րդ փողոցի հետ հատումը, Նորքի 12-րդ փողոցով մինչև Գևորգ Հովսեփյան փողոցի հետ հատումը, Գևորգ Հովսեփյան փողոցով մինչև Նորքի այգիներ փողոցի հետ հատումը, այնուհետև` Նորքի այգիների փողոցի ուղղությամբ մինչև Երևան-Սևան երկաթգծի հետ հատումը. բ) «Զվարթնոց» օդանավակայանի և նրան կից տնտեսությունների «Տերմինալ» սահմանագծերում ընդգրկված տարածքները: |
V | 0.1785 | Հինգերորդ գոտու ներքին սահմանները մասամբ համընկնում են երրորդ և չորրորդ գոտիների արտաքին սահմանագծերի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են` ա) սկսած Դավթաշենի կամրջից` Հրազդան գետով հոսանքին հակառակ ուղղությամբ մինչև Փափազյան 2-րդ նրբանցքին հարող տարածքում գտնվող Հրազդան գետի պատվարը, այնուհետև` պատվարից մինչև Փափազյան 2-րդ նրբանցք, Փափազյան 2-րդ նրբանցքով մինչև Փափազյան 1-ին նրբանցք, այնուհետև` Փափազյան 1-ին նրբանցքով մինչև Ռիգայի փողոցի հետ հատումը, այնուհետև` Հովսեփ Էմին, Արղության, Ադոնցի, Ավետիս Ահարոնյան փողոցներով մինչև Ռուբինյանց փողոցի հետ հատումը, Ռուբինյանց փողոցով մինչև Դ. Անհաղթի փողոցի հետ հատումը. բ) սկսած Նորք-Մարաշ և Նոր Նորք թաղամասերի սահմանագծի հետ Նորքի 12-րդ փողոցի հատումից` Նորք-Մարաշ և Նոր Նորք թաղամասերի սահմանագծով մինչև Դավիթ Բեկի փողոցի հետ հատումը, Դավիթ Բեկի փողոցով մինչև Սարի թաղի 19-րդ փողոցի հետ հատումը, Սարի թաղի 19-րդ, 13-րդ, 8-րդ փողոցներով, Գլինկայի փողոցով մինչև Մովսես Խորենացու փողոցի հետ հատումը, Մովսես Խորենացու փողոցով մինչև Սասունցի Դավթի փողոցի հետ հատումը, Սասունցի Դավթի փողոցով, Արցախի պողոտայով մինչև Գարեգին Նժդեհի փողոցի հետ հատումը, Գարեգին Նժդեհի փողոցով մինչև Արշակունյաց պողոտայի հետ հատումը, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման խաչմերուկն ամբողջությամբ, այնուհետև` Գետառ գետի ջրաթափով մինչև Հրազդան գետը, այնուհետև` Հրազդան գետով մինչև Կողբի 1-ին փողոցի հետ հատումը, այնուհետև` Կողբի 1-ին փողոցի ուղղությամբ հատելով Հրազդան գետը, մինչև Էջմիածնի Հին խճուղու և Ծովակալ Իսակովի պողոտայի հետ հատումը, այնուհետև` Ծովակալ Իսակովի պողոտայով մինչև Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի սահմանագծի հետ հատումը: |
VI | 0.1160 | Վեցերորդ գոտու ներքին սահմանները մասամբ համընկնում են չորրորդ և հինգերորդ գոտիների արտաքին սահմանագծերի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են` ա) Արշակունյաց պողոտայով` սկսած Գարեգին Նժդեհի փողոցի հետ հատումից մինչև Աշխատանքի հրապարակ, Աշխատանքի հրապարակն ամբողջությամբ, Աշխատանքի հրապարակից Բագրատունյաց պողոտայով մինչև Գ. Նժդեհի հրապարակ, Գ. Նժդեհի հրապարակն ամբողջությամբ, Գ. Նժդեհի հրապարակից Բագրատունյաց պողոտայով, Սեբաստիայի, Լենինականի փողոցներով մինչև Առաքելյան փողոցի հետ հատումը, Առաքելյան փողոցով մինչև Շինարարների փողոցի հետ հատումը, Շինարարների փողոցով մինչև Աբելյան փողոցի հետ հատումը, Աբելյան փողոցով մինչև Հալաբյան փողոցի հետ հատումը. բ) սկսած Դավթաշենի կամրջից` Երևան-Եղվարդ խճուղու հարավ-արևելյան եզրագծով մինչև Դավթաշենի ջրանցքի հետ հատումը, այնուհետև` Դավթաշենի ջրանցքով մինչև Հրազդան գետը, այնուհետև` Հրազդան գետով հոսանքին հակառակ ուղղությամբ մինչև Քանաքեռի ՀԷԿ-ի ջրաթափը, ջրաթափով մինչև սնուցող ջրանցքը, սնուցող ջրանցքով մինչև Լամպերի գործարանի ջրամբարը սնուցող ջրանցքը, այնուհետև` ջրանցքով մինչև Թբիլիսյան խճուղու սկզբնամաս, այնուհետև` Պարույր Սևակի փողոցով մինչև Ռուբինյանց փողոցի հետ հատումը, Ռուբինյանց փողոցով մինչև Աճառյան պողոտա, այնուհետև` Աճառյան պողոտայով, Մարշալ Խուդյակով փողոցով մինչև Ավանի 14-րդ փողոցի հետ հատումը, Ավանի 14-րդ փողոցով մինչև Երիտասարդության փողոցի հետ հատումը, Երիտասարդության փողոցով մինչև Մոլդովական փողոցի հետ հատումը, Մոլդովական փողոցով մինչև Նոր Նորք թաղամասի թաղապետարանի շենքի մոտ Ստեփանյան փողոցի հետ հատումը, Ստեփանյան փողոցով մինչև Գայի պողոտայի հետ հատումը, Գայի պողոտայով մինչև Քոչարյան փողոցի հետ հատումը, Քոչարյան փողոցով մինչև Գյուրջյան փողոցի հետ հատումը, Գյուրջյան, Շոպրոնի փողոցներով մինչև Դյորի հրապարակ (Դյորի հրապարակն ամբողջությամբ), այնուհետև` Դավիթ Բեկի փողոցով` սկսած Դյորի հրապարակից, մինչև Հովսեփյան փողոցի հետ հատումը. գ) Դավիթ Բեկի և Սարի թաղի 19-րդ փողոցների հատումից, Դավիթ Բեկի, Նոր Արեշի 4-րդ փողոցներով մինչև Էրեբունու փողոց, Էրեբունու փողոցով` սկսած Էրեբունի հրապարակից մինչև Արցախի պողոտայի հետ հատումը, Արցախի պողոտայով մինչև Գարեգին Նժդեհի փողոցի հետ հատումը: |
VII | 0.0754 | Յոթերորդ գոտու ներքին սահմանները համընկնում են չորրորդ, հինգերորդ և վեցերորդ գոտիների արտաքին սահմանագծերի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են` ա) սկսած Էրեբունի հրապարակից, Էրեբունի հրապարակն ամբողջությամբ, այնուհետև Այվազովսկու փողոցով մինչև Արցախի պողոտայի հետ հատումը, Արցախի պողոտայով մինչև Թամանցիների փողոցի հետ հատումը, Թամանցիների փողոցով մինչև Արշակունյաց պողոտայի հետ հատումը, Արշակունյաց պողոտայով մինչև Շիրակի փողոցի հետ հատումը, Շիրակի փողոցով մինչև Շիրակի փակուղի, Շիրակի փակուղիով, «Կարմիր Բլուր» գերեզմանատան հարավ-արևմտյան եզրագծով մինչև Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ թաղամասերի սահմանագծի հետ հատումը, այնուհետև այդ սահմանագծով` Ծովակալ Իսակովի պողոտայի հետ հատումը, այնուհետև Ա. Բաբաջանյան և Գուսան Շերամի փողոցներով մինչև Տիչինայի փողոցի հետ հատումը, այնուհետև Մալաթիա-Սեբաստիա թաղամասի հյուսիսային սահմանագծով մինչև Սեբաստիայի փողոցի հետ հատումը. բ) Լենինականի փողոցի հատվածը` սկսած Առաքելյան փողոցի հետ հատումից, Շիրազի փողոցով, Աշտարակի խճուղիով մինչև Երևան քաղաքի սահմանագծի հետ հատումը, այնուհետև Երևան քաղաքի հյուսիսային սահմանագծով մինչև Աճառյան պողոտայի և Թբիլիսյան խճուղու հատումը, այնուհետև Ավան և Նոր Նորք համայնքների և Երևան քաղաքի արևելյան սահմանագծով մինչև Էրեբունի թաղամասի և Նոր Նորք թաղամասերի սահմանագծի հետ հատումը, այնուհետև Էրեբունի և Նոր Նորք թաղամասերի սահմանագծով մինչև Դավիթ Բեկի փողոցի հետ հատումը. գ) «Էրեբունի» օդանավակայանի և նրան կից տնտեսությունների սահմանագծերում ընդգրկված տարածքները: |
VIII | 0.0490 | ՈՒթերորդ գոտու ներքին սահմանները մասամբ համընկնում են վեցերորդ և յոթերորդ գոտիների արտաքին սահմանագծերի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են` Երևան քաղաքի սահմանագծի, Էրեբունի և Նոր Նորք թաղամասերի սահմանագծերի հատումից Երևան քաղաքի սահմանագծով մինչև Էրեբունի և Նուբարաշեն թաղամասերի սահմանագծի հետ Երևան քաղաքի սահմանագծի հատումը, այնուհետև Էրեբունի և Նուբարաշեն թաղամասերի սահմանագծով մինչև Շենգավիթ և Նուբարաշեն թաղամասերի սահմանագծերի հետ հատումը, այնուհետև Շենգավիթ և Նուբարաշեն թաղամասերի սահմանագծով մինչև Երևան քաղաքի սահմանագծի հետ հատումը, Երևան քաղաքի սահմանագծով մինչև Աշտարակի խճուղու հետ հատումը: |
IX | 0.0319 | Իններորդ գոտին ընդգրկում է` ա) Նուբարաշեն համայնքի վարչական սահմանագծում ընդգրկված տարածքները. բ) այգեգործական տնտեսությունների սահմանագծերում ընդգրկված տարածքները: |
1 | 2 | 3 |
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ | ||
VI | 0.1160 | Արգավանդ |
VII | 0.0754 | ք. Արտաշատ. յոթերորդ գոտու տարածքը սահմանագծվում է հետևյալ փողոցներով` Օգոստոսի 23-ի, Ա. Խաչատրյան, Ս. Հակոբյան, Մյասնիկյան, Մխչյան, Աթաբեկյան, Զ. Անդրանիկի, Լուսինյան, Մանուշյան, Գայի, Հ. Թովմասյան, Արարատ Գոլեցյան, Շահումյան, Խարազյան, Մարքսի, Արազու, Արարատյան, Ներսիսյան, Մամիկոնյան, Թումանյան, Շիրվանզադեի, Պռոշյան, Կիրովի, Կամոյի, Դուրյան, Երևանյան, Թորոմանյան և Նար-Դոսի փողոցներով: |
VIII | 0.0490 | ք. Արտաշատ. ութերորդ գոտու ներքին սահմանները համընկնում են յոթերորդ գոտու արտաքին սահմանագծին, իսկ արտաքին սահմանագիծը համապատասխանում է քաղաքի վարչական սահմանագծին (ներառյալ Իսակովի թաղամասը), ք. Մասիս: |
IX | 0.0319 | Գեղանիստ, Նորաբաց, Դարակերտ: |
X | 0.0207 | ք. Արարատ, ք. Վեդի, Խաչափառ, Գետափնյա, Ղուկասավան, Նոր կյանք, Այնթապ, Մխչյան: |
XI | 0.0135 | Արբաթ, Ազատաշեն, Վերին Արտաշատ, Մասիս, Նոր Խարբերդ, Շահումյան, Ոստան, Դիմիտրով, Արարատ, Ոսկետափ, Այգավան, Ավշար, Այգեպատ, Քաղցրաշեն, Նորաշեն, Դաշտավան, Այգեստան, Նոր Կյուրին, Այգեզարդ, Արալեզ, Մարմարաշեն, Վանաշեն, Սիսավան: |
XII | 0.0088 | Նիզամի, Լուսառատ, Եղեգնավան, Փոքր Վեդի, Վերին Դվին, Հայանիստ, Դարբնիկ, Սայաթ-Նովա, Մրգավետ, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Դալար, Մրգավան, Բերքանուշ, Բերդիկ, Կանաչուտ, Դվին, Հնաբերդ, Նշավան, Բյուրավան, Մրգանուշ, Դեղձուտ, Աբովյան, Արևշատ, Գետազատ, Զորակ, Դիտակ, Ջրաշեն, Ջրահովիտ, Հովտաշատ: |
XIII | 0.0057 | Բարձրաշեն, Լանջազատ, Նոյակերտ, Սուրենավան, Սիփանիկ, Սիս, Ռանչպար, Արևաբույր, Նորամարգ, Հովտաշեն, Վարդաշեն, Նարեկ, Տափերական, Վեդու գինու գործարանին կից գյուղ: |
XIV | 0.0037 | Արաքսավան, Դաշտաքար, ՈՒրցաձոր, Արմաշ, Նոր ուղի, Գոռավան: |
XV | 0.0024 | Երասխ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն, Զանգակատուն, ՈՒրցալանջ, Լանջառ, Լուսաշող, Վարդաշատ, Լանջանիստ, Շաղափ: |
1 | 2 | 3 |
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ | ||
VIII | 0.0490 | ք. Գյումրի. ութերորդ գոտու սահմաններն անցնում են հետևյալ փողոցներով` սկսած ավտոկայանի հրապարակից, ավտոկայանի հրապարակն ամբողջությամբ, Գյումրի գետակով մինչև Տերյան փողոցի հետ հատումը, Տերյան փողոցով մինչև Նալբանդյան փողոցի հետ հատումը, Նալբանդյան փողոցով մինչև Օզանյան փողոցի հետ հատումը, Օզանյան փողոցով մինչև Շիրակացու փողոցի հետ հատումը, Շիրակացու փողոցով մինչև Ալեք Մանուկյան փողոցի հետ հատումը, Ալեք Մանուկյան փողոցով մինչև Անկախության հրապարակ, Անկախության հրապարակի հյուսիսային կողմով մինչև Խրիմյան Հայրիկի փողոց, Խրիմյան հայրիկի փողոցով մինչև Կույբիշևի փողոցի հետ հատումը, Կույբիշևի փողոցով մինչև Տիգրան Մեծի փողոցի հետ հատումը, Տիգրան Մեծի փողոցով մինչև Ղանդիլյանի անվան (կայարանամերձ) հրապարակ` հրապարակն ամբողջությամբ, Ղանդիլյանի անվան հրապարակի և Գորկու փողոցի հատումից` Գորկու փողոցով մինչև Մուսայելյան փողոցի հետ հատումը, Մուսայելյան փողոցով մինչև Տերյան փողոցի հետ հատումը, Տերյան փողոցով մինչև Տիգրանյան փողոցի հետ հատումը, Տիգրանյան փողոցով մինչև ավտոկայանի հրապարակ: |
IX | 0.0319 | ք. Գյումրի. իններորդ գոտու սահմանները համընկնում են ութերորդ գոտու արտաքին սահմանագծերի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են` սկսած քաղաքի հարավային սահմանագծի և Երևանյան խճուղու հատումից, Երևանյան խճուղիով մինչև Ալավերդյան փողոցի հետ հատումը, Ալավերդյան փողոցով մինչև Լազոյի փողոցի հետ հատումը, Լազոյի փողոցով մինչև Գ. Նժդեհի հրապարակի հետ հատումը, Գ. Նժդեհի հրապարակից Ախուրյան խճուղիով մինչև Գյումրի-Արթիկ երկաթգծի հետ հատումը, Գյումրի-Արթիկ երկաթգծով մինչև երկաթուղային կայարանի ստորգետնյա անցումի արևելյան հատվածի հետ հատումը, այնուհետև` անցումով մինչև Ղանդիլյանի անվան (կայարանամերձ) հրապարակ, Ղանդիլյանի հրապարակից և Ղանդիլյան (Սևյան) փողոցի հատման կետից Ղանդիլյան փողոցով մինչև Խրիմյան Հայրիկի (Թբիլիսյան խճուղի) փողոցի հետ հատումը, Խրիմյան Հայրիկի փողոցով մինչև Բարոնյան փողոցի հետ հատումը, Բարոնյան փողոցով մինչև Խանջյան փողոցի հետ հատումը, Խանջյան փողոցով մինչև Կոշտոյան փողոցի հետ հատումը, Կոշտոյան փողոցով մինչև Թետչերի (Շինարարների) փողոցի հետ հատումը, Թետչերի փողոցով մինչև Վ. Սարգսյան (Լենինգրադյան) փողոցի հետ հատումը, Վ. Սարգսյան փողոցով մինչև Տիմիրյազևի փողոցի հետ հատումը, Տիմիրյազևի փողոցով մինչև Մնջոյան փողոցի հետ հատումը, Մնջոյան փողոցով մինչև Շիրակացու փողոցի հետ հատումը, Շիրակացու փողոցով մինչև Դուդկոյի փողոցի հետ հատումը, Դուդկոյի փողոցով մինչև Բուլվարային փողոցի հետ հատումը, Բուլվարային փողոցով մինչև Գործարանային փողոցի հետ հատումը, այնուհետև` դեպի հարավ-արևելք «Կարմիր բերդ» զորամասի պարսպով մինչև Չերքեզի ձորի հետ հատումը (սկզբնամաս), Չերքեզի ձորով մինչև Օզանյան փողոցի հետ հատումը, Օզանյան փողոցով մինչև Պլեխանովի փողոցի հետ հատումը, Պլեխանովի փողոցով սահմանապահ զորամասի հյուսիսային պարսպով մինչև Գյումրի գետակի հետ հատումը, Գյումրի գետակով մինչև տաքսամոտորային ձեռնարկության տարածքի հյուսիսային կողմի հետ հատումը, տաքսամոտորային ձեռնարկության հյուսիսային կողմով մինչև Լալայան փողոցի հետ հատումը, Լալայան փողոցով դեպի արևելք` մինչև տեղաբաշխված զորամասի հյուսիսային պարսպի հետ հատումը, զորամասի հյուսիսային պարսպով մինչև «Գյումրի հաց» ՓԲԸ տարածքի հյուսիսային սահմանագծի հետ հատումը, «Գյումրի հաց» ՓԲԸ-ի հյուսիսային պարսպով մինչև Գյումրի-Երևան երկաթգծի հետ հատումը, Գյումրի-Երևան երկաթգծով մինչև քաղաքի հարավային սահմանի հետ հատումը (Երևանյան խճուղու սկզբնամաս): |
X | 0.0207 | ք. Գյումրի. տասներորդ գոտու ներքին սահմանները համընկնում են իններորդ գոտու արտաքին սահմանագծերի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են` սկսած Երևանյան խճուղու սկզբնամասից դեպի արևմուտք քաղաքի հարավային սահմանագծով մինչև «Հայնավթամթերք» ՓԲԸ արևմտյան պարիսպը, «Հայնավթամթերք» ՓԲԸ արևմտյան պարսպով մինչև N 2 գերեզմանատան արևելյան պարսպի հետ հատումը, N 2 գերեզմանատան արևելյան պարսպով մինչև Տեր-Գաբրիելյան փողոցի հետ հատումը, Տեր-Գաբրիելյան փողոցով մինչև Ղարսի խճուղու հետ հատումը, Ղարսի խճուղիով մինչև քաղաքի արևելյան կողմով անցնող օղակային ավտոճանապարհի հետ հատումը, օղակային ավտոճանապարհով դեպի հյուսիս` մինչև Բուլվարային փողոցի հետ հատումը, Բուլվարային փողոցով մինչև Դուդկոյի փողոցի հետ հատումը, Դուդկոյի փողոցով մինչև Շիրակացու փողոցի հետ հատումը, Շիրակացու փողոցով մինչև N 8 զինվորական թաղամասի հարավային պարսպի հետ հատումը, N 8 զինվորական թաղամասի հարավային պարսպով մինչև N 8 թաղամասի արևմտյան սահմանի հետ հատումը, N 8 թաղամասի արևմտյան սահմանով մինչև Մարմաշենի խճուղու հետ հատումը, Մարմաշենի խճուղիով մինչև Ավստրիական թաղամաս տանող ճանապարհի հետ հատումը, Ավստրիական թաղամաս տանող ճանապարհով մինչև Ավստրիական թաղամասի արևելյան սահմանի հետ հատումը, Ավստրիական թաղամասի արևելյան սահմանով մինչև Անի թաղամասի արևմտյան սահմանի հետ հատումը, Անի թաղամասի արևմտյան սահմանով մինչև Մինաս Ավետիսյան փողոցի հետ հատումը, Մինաս Ավետիսյան փողոցով մինչև Մ. Խորենացու փողոցի հետ հատումը, Մ. Խորենացու փողոցով մինչև Սախարովի հրապարակ, Սախարովի հրապարակն ամբողջությամբ, այնուհետև` Վ. Սարգսյան փողոցով մինչև Սավոյան փողոցի հետ հատումը, Սավոյան փողոցով մինչև Դանիելյան փողոցի հետ հատումը, Դանիելյան փողոցով մինչև Թետչերի (Շինարարների) փողոցի հետ հատումը, Թետչերի փողոցով դեպի արևելք` հատելով Գյումրի գետակը, մինչև զորամասի պարսպի հետ հատումը, զորամասի արևմտյան պարսպով մինչև Խրիմյան Հայրիկի (Թբիլիսյան խճուղի) փողոցի հետ հատումը, Խրիմյան Հայրիկի փողոցով մինչև Գյումրի-Թբիլիսի երկաթգծի հետ հատումը, Գյումրի-Թբիլիսի երկաթգծով մինչև երկաթուղային կայարանի ստորգետնյա անցումի արևելյան կողմի հետ հատումը: |
XI | 0.0135 | ք. Գյումրի. տասնմեկերորդ գոտու արտաքին սահմաններն անցնում են քաղաքի արտաքին սահմանագծով` բացառությամբ ԼենՀԷԿ ավանի և այն սահմանագծերի, որտեղ քաղաքի արտաքին սահմանագիծը համընկնում է իններորդ կամ տասներորդ գոտիների արտաքին սահմանների հետ: Գոտու ներքին սահմանները երկաթուղային կայարանի անցումի արևելյան կողմից մինչև քաղաքի հարավային սահմանագիծը (Երևանյան խճուղու սկզբնամաս) և Բուլվարային փողոցի, Գործարանային փողոցի հետ հատման տեղամասից մինչև Շիրակացու և Մնջոյան փողոցների հատման տեղամասը համընկնում են IX գոտու արտաքին սահմանների հետ: Մնացած հատվածներում ներքին սահմանները համընկնում են X գոտու արտաքին սահմանների հետ: ք. Արթիկ. տասնմեկերորդ գոտու սահմաններն անցնում են հետևյալ փողոցներով` սկսած Գ. Նարեկացու և Բաղրամյան փողոցների հատումից, Գ. Նարեկացու փողոցով մինչև Կոմիտասի փողոցի հետ հատումը, Կոմիտասի փողոցով մինչև Գ. Լուսավորչի փողոցի հետ հատումը, Գ. Լուսավորչի փողոցով մինչև Տոնականյան փողոցի հետ հատումը, Տոնականյան փողոցով մինչև Պռոշյան փողոցի հետ հատումը, Պռոշյան փողոցով մինչև Տուֆագործների փողոցի հետ հատումը, Տուֆագործների փողոցով և 7-րդ դպրոցի շրջակայքով մինչև Բաբաջանյան նրբանցքի և Անկախության փողոցի հետ հատումը, Բաբաջանյան նրբանցքով մինչև Տուֆագործների փողոցի հետ հատումը, Տուֆագործների փողոցով Արթիկ տուֆի կառամատույցներով մինչև Շահումյան փողոցի հետ հատումը, Շահումյան փողոցն ամբողջությամբ` մինչև գլխավոր հատակագծով նախատեսված փողոցի հետ հատումը, վերը նշված փողոցով մինչև Աբովյան փողոցի հետ հատումը, Աբովյան փողոցով մինչև Թումանյան փողոցի հետ հատումը, Թումանյան փողոցով մինչև Սասունցի Դավթի փողոցի հետ հատումը, Սասունցի Դավթի փողոցով մինչև Շինարարների փողոցի հետ հատումը, Շինարարների փողոցով մինչև Գործարանային փողոցի հետ հատումը, Գործարանային փողոցով մինչև երկաթգծի հետ հատումը, երկաթգծով մինչև Բաղրամյան և Գ. Նարեկացու փողոցների հատումը: |
XII | 0.0088 | ք. Արթիկ. տասներկուերորդ գոտու ներքին սահմանները համընկնում են տասնմեկերորդ գոտու արտաքին սահմանագծի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են քաղաքի արտաքին սահմանագծով: ք. Մարալիկ, Ազատան, Ախուրյան: |
XIII | 0.0057 | Նոր կյանք, Բենիամին, Ղարիբջանյան, Շիրակ, Հացիկ, Մայիսյան: |
XIV | 0.0037 | ք. Գյումրի ԼենՀԷԿ-ի ավան: Ջաջուռ, Կամո, Ջաջուռ կայարանին կից գյուղ, Լեռնուտ, Կարմրաքար, Քեթի, Ջրաձոր, Թորոսգյուղ, Կապս, Վահրամաբերդ, Արեգնադեմ, Գտաշեն, Գյուլլիբուլաղ, Մեղրաշատ, Ողջի, Մարմաշեն, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Շիրակավան, Իսահակյան, Լուսաղբյուր, Գուսանագյուղ, Երազգավորս, Բայանդուր, Արևիկ, Կառնուտ, Մուսայելյան (Ախուրյանի շրջան), Ջրառատ, Այգեբաց, Մեղրաշեն, Փանիկ, Գետափ, Անուշավան, Հառիճ, Նահապետավան, Մեծ Մանթաշ, Արևշատ, Փոքր Մանթաշ, Սպանդարյան, Գեղանիստ, Վարդաքար, Հովտաշեն, Հոռոմ, Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Ձորակապ, Ձիթհանքով, Լանջիկ, Սառնաղբյուր: |
XV | 0.0024 | Ամասիա, Աշոցք, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Կրասար, Կարմրավան, Հարթաշեն, Մուսայելյան (Աշոցքի շրջան), Վարդաղբյուր, Սալուտ, Լեռնագյուղ, Հովունի, Բանդիվան, Ցողամարգ, Հողմիկ, Գոգհովիտ, Արփենի, Հովիտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ, Հայկավան, Ձորաշեն, Մեծ Սարիար, Կրաշեն, Գետք, Սարատակ, Սարալանջ, Պեմզաշեն, Լեռնակերտ, Քարաբերդ, Սարակապ, Աղին, Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիպեմզա, Փոքրաշեն, Զույգաղբյուր, Լուսակերտ, Անի կայարան: |
XVI | 0.0016 | Սարագյուղ, Բավրա, Սիզավետ, Աղվորիկ, Թավշուտ, Զարիշատ, Բերդաշեն, Ալվար, Արդենիս, Հովտուն, Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ: |
1 | 2 | 3 |
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ | ||
X | 0.0207 | ք. Ջերմուկ` աջափնյա թաղամասերում ընդգրկված տարածքները, ք. Եղեգնաձոր: |
XI | 0.0135 | ք. Ջերմուկ` ձախափնյա թաղամասերում ընդգրկված տարածքները, ք. Վայք: |
XII | 0.0088 | Մալիշկա: |
XIII | 0.0057 | Գլաձոր, Արենի, Արփի, Աղավնաձոր, Ագարակաձոր, Գետափ: |
XIV | 0.0037 | Ելփին, Արտաբույնք, Չիվա, Ռինդ, Վերնաշեն, Շատին, Ազատեք, Փոռ, Արտավան, Զառիթափ, Գոմք, Գնդևազ, Հերհեր, Կարմրաշեն, Հերմոն, Զեդեա: |
XV | 0.0024 | Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Եղեգիս, Վարդահովիտ, Գնիշիկ, Մարտիրոս, Գողթանիկ, Սարավան: |
XVI | 0.0016 | Արին, Խաչիկ, Բարձրունի, Սերս, Խնձորուտ, Հորբատեղ, Նոր Ազնաբերդ: |
1 | 2 | 3 |
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ | ||
IX | 0.0319 | ք. Իջևան. իններորդ գոտու սահմաններն անցնում են հետևյալ փողոցներով` սկսած Երևանյան խճուղու հետ Սահմանադրության հրապարակը միացնող կամրջից, այդ կամրջով մինչև Սահմանադրության հրապարակի հետ հատումը, Սահմանադրության հրապարակն ամբողջությամբ, այնուհետև` Անկախության փողոցով մինչև Վասիլյան փողոցի հետ հատումը, Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկն ամբողջությամբ, այնուհետև` Վասիլյան փողոցի ուղղությամբ Անկախության փողոցով մինչև Երևանյան խճուղու հետ հատումը, այնուհետև` Երևանյան խճուղիով մինչև Երևանյան խճուղին Սահմանադրության հրապարակին միացնող կամուրջը, ք. Դիլիջան. իններորդ գոտու սահմաններն անցնում են հետևյալ փողոցներով` Գետափնյա փողոցի կառուցապատված հատվածը` սկսած տուրիստական բազայից մինչև 50-ամյակի հուշարձանը, լճի տարածքը և զբոսայգին` ամբողջությամբ, Մ. Գորկու փողոցի հատվածը` սկսած հյուրանոցային համալիրից մինչև զինվորական զորամաս` ներառյալ քաղաքային ավտոկայանի հարակից տարածքը, Կալինինի փողոցի և դրան հարակից կառուցապատված տարածքը: Մյասնիկյան փողոցի հատվածը` սկսած քաղաքային շուկայից մինչև N 1 միջնակարգ դպրոցը: |
X | 0.0207 | ք. Իջևան. տասներորդ գոտու ներքին սահմանները համընկնում են իններորդ գոտու արտաքին սահմանագծերին, իսկ արտաքին սահմաններն անցնում են քաղաքի վարչական սահմանագծով, ք. Դիլիջան. տասներորդ գոտու ներքին սահմանագծերը համընկնում են իններորդ գոտու արտաքին սահմանագծերի հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են քաղաքի վարչական սահմանագծով: |
XI | 0.0135 | ք. Նոյեմբերյան, ք. Բերդ: |
XII | 0.0088 | Հաղարծին, Գետահովիտ, Բագրատաշեն: |
XIII | 0.0057 | Ազատամուտ, Այրում: |
XIV | 0.0037 | Սևքար, Աչաջուր, Կողբ, Արծվաբերդ, Բերդավան, Թեղուտ, Գանձաքար: |
XV | 0.0024 | Խաշթառակ, Հովք, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Լուսահովիտ, Ենոքավան, Լուսաձոր, Ակնաղբյուր, Դիտավան, Աճարկուտ, Իծաքար, Վերին Կարմիր աղբյուր, Վարագավան, Նորաշեն, Չինչին, Թովուզ, Նավուր, Ծաղկավան (նախկին Իջևանի շրջան), Ծաղկավան (նախկին Տավուշի շրջան), Պտղավան, Հաղթանակ, Լճկաձոր, Արճիս, Սարիգյուղ, Ջուջևան, Դեբեդավան, Դեղձավան, Չորաթան, Վերին Քյուրփլու: |
XVI | 0.0016 | Չինարի, Մոսեսգեղ, Ներքին Կարմիր աղբյուր, Այգեպար, Պառավաքար, Բերքաբեր, Կիրանց, Բարեկամավան, Ոսկեպար, Այգեձոր, Կոթի, Վազաշեն, Ոսկեվան, Բաղանիս, Այգեհովիտ, Դովեղ: |
1 | 2 | 3 |
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ | ||
X | 0.0207 | ք. Գավառ (բացառությամբ` Հացառատ և Արծվաքար թաղամասերի), ք. Սևան: |
XI | 0.0135 | ք. Գավառ` Հացառատ և Արծվաքար թաղամասերում ընդգրկված տարածքները, Սարուխան, Կարմիրգյուղ: |
XII | 0.0088 | Նորատուս, Գանձակ: |
XIII | 0.0057 | ք. Մարտունի, Լճափ, Ներքին Գետաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճաշեն, Երանոս, Լանջաղբյուր, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Վաղաշեն, Վարսեր, Չկալովկա, Նորաշեն, Ծակքար, Ծովազարդ: |
XIV | 0.0037 | ք. Վարդենիս, ք. Ճամբարակ, Գեղարքունիք, Զոլաքար, Վարդենիկ, Աստղաձոր, Ծաղկաշեն, Ծովակ, Զովաբեր, Գեղամավան, Ծովագյուղ, Թազագյուղ, Ծաղկունք, Վերին Գետաշեն, Դդմաշեն, Կարճաղբյուր, Գեղհովիտ, Արծվանիստ, Ծովինար: |
XV | 0.0024 | Ծափաթաղ, Նորակերտ, Դարանակ, Փամբակ, Արեգունի, Փոքր Մասրիկ, Մաքենիս, Սեմյոնովկա, Լճավան, Խաչաղբյուր, Մադինա, Ակունք, Տորֆավան, Վանևան, Լուսակունք, Այգուտ, Ջիլ, Շորժա, Արտանիշ, Թթուջուր, Դրախտիկ, Մարտունի, Մեծ Մասրիկ: |
XVI | 0.0016 | Արծվաշեն, Վահան, Անտառամեջ, Բարեպատ, Ախպրաձոր, Կութ, Ջաղացաձոր, Շատվան, Գեղամասար, Ավազան, Գետիկ, Գեղամաբակ, Կալավան, Կախակն, Տրետուք, Լեռնակերտ, Աղբերք, Շատջրեք, Արփունք, Կուտական, Ներքին Շորժա, Այրք, Ազատ, Ձորավանք, Սոթք, Նորաբակ, Վերին Շորժա, Գեղաքար, Դպրաբակ: |
1 | 2 | 3 |
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ | ||
VII | 0.0754 | ք. Աբովյան. յոթերորդ գոտու տարածքը սահմանագծվում է հետևյալ փողոցներով` սկսած Սևանի փողոցի հետ Բարեկամության փողոցի հատումից, Բարեկամության փողոցով մինչև Պիոներական փողոցի հետ հատումը, Պիոներական փողոցով մինչև Իլյիչի փողոցի հետ հատումը, այնուհետև` Իլյիչի, Հաղթանակի 40-ամյակի փողոցներով մինչև Սևանի փողոցի հետ հատումը, ք. Ծաղկաձոր, Զովունի, Առինջ, Պռոշյան, Ձորաղբյուր, Վերին Պտղնի, Ն. Պտղնի, Քասախ, Ջրվեժ, Ռադիոկայանին կից գյուղ: |
VIII | 0.0490 | ք. Աբովյան. ութերորդ գոտու ներքին սահմանները համընկնում են յոթերորդ գոտու արտաքին սահմանների հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են քաղաքի վարչական սահմանագծով, ք. Հրազդան` Կենտրոն, Բանավան-5, Մաքրավանի նորակառույց և Երիտասարդական թաղամասերում ընդգրկված տարածքները, այնուհետև` սկսած Րաֆֆու և Շահումյան փողոցների հատումից, Շահումյան փողոցով մինչև Նարեկացու փողոցի հետ հատումը, Նարեկացու փողոցով մինչև Երևանյան խճուղու հետ հատումը, Երևանյան խճուղիով մինչև Րաֆֆու փողոցի հետ հատումը, Րաֆֆու փողոցով մինչև Շահումյան փողոցի հետ հատումով սահմանագծված տարածքը, ք. Չարենցավան, ք. Նոր Հաճն, ք. Եղվարդ, ք. Բյուրեղավան, Արզնի, Արզական, Ալափարս, Կարենիս, Նոր Երզնկա, Նոր Գեղի, Մայակովսկի, Բջնի, Արգել, Քանաքեռավան, Բալահովիտ: |
IX | 0.0319 | ք. Հրազդան. իններորդ գոտու տարածքը սահմանագծվում է Միկրոշրջան թաղամասի Հայ ֆիդայիների փողոցի և Զորավար Անդրանիկի պողոտայի հատումից, Զորավար Անդրանիկի պողոտայով մինչև Երրորդ փողոց, Երրորդ փողոցով մինչև երկաթգծի հետ հատումը, երկաթգծով մինչև Հայ ֆիդայիների փողոցի հետ հատումը, Հայ ֆիդայիների փողոցով մինչև Զորավար Անդրանիկի պողոտայի հետ հատումը, այնուհետև` հին Հրազդանի Շահումյան և Խանջյան փողոցների հատումից, Խանջյան փողոցով մինչև կիսակառույց կամուրջը, այնուհետև կամրջի տակով, գետի հունով մինչև Շահումյան փողոցի վրա գտնվող կամուրջը, այնուհետև Շահումյան փողոցով մինչև Խանջյան փողոցի հետ հատումը: |
X | 0.0207 | ք. Հրազդան, Վանատուր, Կոճոռ, Մաքրավան, Ջրառատ, Միկրոշրջան և Աղբյուրակ թաղամասերում ընդգրկված տարածքները, այնուհետև` Զորավար Անդրանիկի պողոտայի և Հայ ֆիդայիների փողոցի հատումից, Հայ ֆիդայիների փողոցով մինչև Գործարանային փողոցի հետ հատումը, Գործարանային փողոցով մինչև երրորդ փողոցի հետ հատումը, երրորդ փողոցով մինչև Զորավար Անդրանիկի պողոտայի հետ հատումը, Զորավար Անդրանիկի պողոտայով մինչև Հայ ֆիդայիների փողոցի հետ հատման սահմանագծով տարածքը, այնուհետև` հին Հրազդանի Շահումյան փողոցի և հին Երևանյան խճուղու հատումից, հին Երևանյան խճուղիով մինչև Երևան-Սևան ճանապարհի հետ հատումը, Երևան-Սևան ճանապարհով մինչև Երիտասարդական թաղամասի սահմանագիծը, Երիտասարդական թաղամասի սահմանագծով մինչև Երևանյան խճուղու հետ հատման սահմանագծով տարածքը, Նոր Արտամետ, Գետամեջ, Մրգաշեն, Կաթնաղբյուր, Կոտայք, Արամուս, Ակունք, Նոր գյուղ, Քաղսի, Ողջաբերդ: |
XI | 0.0135 | ք. Հրազդան, Վերին Աղբյուրակ, Կաքավաձոր և Ջրառատի նորակառույց թաղամասերում ընդգրկված տարածքները, Գեղադիր, Գառնի, Գողթ, Սոլակ, Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Թեղենիք, Գեղաշեն, Զառ, Կամարիս, Նուռնուս, Քարաշամբ: |
XII | 0.0088 | Գեղարդ, Ֆանտան, Զովք, Ջրառատ, Հացավան: |
XIII | 0.0057 | Ջրաբեր, Կապուտան, Հանքավան: |
XIV | 0.0037 | Հատիս, Սևաբերդ, Զորավան, Լեռնանիստ, Արտավազ, Արագյուղ, Բուժական, Սարալանջ, Զովաշեն: |
1 | 2 | 3 |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ | ||
VI | 0.1160 | ք. Աշտարակ, Քասախ գետի աջափնյա թաղամասերում ընդգրկված տարածքները: |
VII | 0.0754 | ք. Աշտարակ, Քասախ գետի ձախափնյա թաղամասերում ընդգրկված տարածքները, Կարբի, Օհանավան, Փարպի, Ղազարավան, Բազմաղբյուր, Սաղմոսավան, ՈՒշի, Օշական: |
VIII | 0.0490 | Բյուրական, Ոսկեվազ, Արտաշավան, Ագարակ (Աշտարակի շրջան): |
IX | 0.0319 | Ոսկեհատ, ՈՒջան, Անտառուտ: |
X | 0.0207 | Կոշ, Սասունիկ, Օրգով: |
XI | 0.0135 | ք. Ապարան, Արուճ, Աղձք, 3-րդ սովխոզ: |
XII | 0.0088 | ք. Թալին, Արագած (Թալինի շրջան), Արագած (Ապարանի շրջան), Շամիրամ: |
XIII | 0.0057 | Ծաղկաշեն, Մուլքի, Շենավան, Վարդենիս, Քուչակ, Դպրեվանք, Տեղեր, Երնջատափ, Ափնագյուղ, Հարթավան: |
XIV | 0.0037 | Ներքին Բազմաբերդ, Արտենի, Ավան, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Եղիպատրուշ, Արա, Թթուջուր, Ձորագլուխ, Ջրամբար, Նիգավան, Նորաշեն (Արագածի շրջան), Նորաշեն (Ապարանի շրջան), Չքնաղ, Վարդենուտ, Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղաձոր, Արագածոտն: |
XV | 0.0024 | Միրաք, Շենկանի, Ռյա թազա, Մելիքգյուղ, Վարդաբլուր, Ծիլքար, Սիփան, Լեռնապար, Դերեկ, Ներքին Սասունաշեն, Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Արեգ, Ակունք, Մաստարա, Ծաղկասար, Դաշտադեմ, Ագարակ (Թալինի շրջան), Լեռնարոտ, Լուսագյուղ, Սարալանջ, Հնաբերդ, Ամրե թազա, Ալագյազ, Ջամշլու, Գեղարոտ, Սանգյառ, Վերին Սասունիկ: |
XVI | 0.0016 | Հացաշեն, Բարոժ, Ղաբաղթափա, Ցամաքասար, Շղարշիկ, Վերին Սասունաշեն, Վերին Բազմաբերդ, Գեղադիր, Գյալթո, Սուսեր, Նոր Արթիկ, Հակկո, Գետափ, Թլիկ, Դիան, Եղնիկ, Իրինդ, Կաքավաձոր, Կարմրաշեն, Զարինջա, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ, Պարտիզակ, Սորիկ, Օրթաճյա, Ավթոնա, Ավշեն, Բայսզ, Լուսակն: |
1 | 2 | 3 |
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ | ||
VII | 0.0754 | ք. Վանաձոր, Ցալկուտ, Ջուխտ աղբյուր, Կենտրոն, Վանաձոր թաղամասերում ընդգրկված տարածքները: |
VIII | 0.0490 | ք. Վանաձոր, Քիմշին, Դիմաց, Խանդակ, Թագավորանիստ թաղամասերում ընդգրկված տարածքները: |
IX | 0.0319 | ք. Վանաձոր, Բազում, Տարոն-1, Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Խնձորուտ, Տավրոս, ՈՒսանողական և Առափնյա թաղամասերում ընդգրկված տարածքները: |
X | 0.0207 | Գուգարք, Դարպաս, Շահումյան: |
XI | 0.0135 | ք. Ալավերդի, Կենտրոն, Փիրուզյան, Էնգելսի, Բաղրամյան թաղամասերում ընդգրկված տարածքները: |
XII | 0.0088 | ք. Սպիտակ, ք. Ստեփանավան (բացառությամբ` Արմանիս թաղամասի), ք. Ալավերդի` Սարահարթ թաղամասում, Սանահին կայարանում ընդգրկված տարածքները: |
XIII | 0.0057 | ք. Ստեփանավան` Արմանիս թաղամասում ընդգրկված տարածքները, ք. Ալավերդի` Սանահին և Ակներ թաղամասերում ընդգրկված տարածքները, Օձուն, Աքորի: |
XIV | 0.0037 | ք. Տաշիր, ք. Ախթալա, Մեծ Այրում, Շնող, Ճոճկան, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Բազում, Արջուտ, Նորաշեն, Միխայլովկա, Պետրովկա, Նոր Խաչակապ, Փամբակ, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Մարգահովիտ, Շիրակամուտ, Լեռնանցք, Ջրաշեն, Արևաշող, Մեծ Պառնի, Թեղուտ, Հաղպատ, Շամլուղ, Հագվի, Արդվի, Այգեհատ, Մղարթ, Արևածագ, Դսեղ, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Լոռի բերդ: |
XV | 0.0024 | Նեղոց, Ձորագետ, Ձորագյուղ, Յաղդան, Լեռնապատ, Ազնվաձոր, Կողես, Պուշկինո, Լեջան, Բովաձոր, ՈՒռուտ, Սարատովկա, Նովոսելցովո, Ղուրսալ, Կաթնառատ, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ, Լուսաղբյուր, Լեռնավան, Գոգարան, Խնկոյան, Շենավան, Հարթագյուղ, Կաթնաջուր, Ծաղկաբերդ, Գեղասար, Սարալանջ, Չկալով, Սարահարթ, Սարամեջ, Քարինջ, Մարց, Քարաձոր, Ագարակ, Ջիլիզա, Ամրակից, Մեդովկա, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Պրիվոլնոյե: |
XVI | 0.0016 | ք. Թումանյան, Հալավար, Քարաբերդ, Վահագնաձոր, Վահագնի, Եղեգնուտ, Դեբեդ, Անտառամուտ, Հովնանաձոր, Սվերդլով, ՈՒրասար, Կաթնաղբյուր, Մեղվահովիտ, Ձյունաշող, Շամուտ, Ահնիձոր, Աթան, Լորուտ, Լեռնահովիտ, Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Գազանաբուծական պետ. տնտեսությանը կից գյուղ, Քարկոփ: |
1 | 2 | 3 |
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ | ||
X | 0.0207 |
ք. Կապան. տասներորդ գոտու տարածքը սահմանագծվում է հետևյալ փողոցներով` Ռաֆայել Մինասյան փողոցի հետ Հունան Ավետիսյան փողոցի հատումից, Հունան Ավետիսյան փողոցով (Ողջի գետի ձախ ափով), մինչև Հունան Ավետիսյան և Թումանյան փողոցները միացնող կամուրջը, այնուհետև` Թումանյան փողոցով մինչև Գարեգին Նժդեհի փողոց, Գարեգին Նժդեհի փողոցով, կենտրոնական հիվանդանոցի կամրջով մինչև Մարքսի փողոց, Մարքսի փողոցով մինչև Էնգելսի փողոց, այնուհետև` Էնգելսի փողոցով մինչև Մարքսի փողոցի հետ հատումը, այնուհետև` Մարքսի փողոցով մինչև Երկաթուղայինների փողոց, Երկաթուղայինների փողոցով մինչև N 7 միջնակարգ դպրոցի հյուսիս-արևելյան սահմանագիծը, այնուհետև` այդ սահմանագծով, ներառելով Շահումյան N 5 բնակելի շենքը, հատելով Շահումյան փողոցը, այնուհետև` պահածոների գործարանի հարավարևմտյան սահմանագծով, հատելով Ողջի գետը այդ մասում, մինչև Դավիթ Բեկի փողոցի հետ հատումը, այնուհետև` Դավիթ Բեկի փողոցով, ներառելով փողոցին հարող փոփոխական հարկայնության բնակելի կառուցապատումները, մինչև Ռաֆայել Մինասյան փողոցի հետ հատումը, այնուհետև` Ռաֆայել Մինասյան փողոցով, ներառելով փողոցին հարող բնակելի կառուցապատումները, մինչև N 1 դպրոցի հարավային սահմանագիծը: |
XI | 0.0135 | ք. Կապան. տասնմեկերորդ գոտու ներքին սահմանագիծը համընկնում է տասներորդ գոտու արտաքին սահմանագծին, իսկ արտաքին սահմանագիծն անցնում է XII գոտու ներքին սահմանագծով, ք. Քաջարան. տասնմեկերորդ գոտու ներքին սահմանը համընկնում է տասներորդ գոտու սահմանագծին, իսկ արտաքին սահմաններն անցնում են քաղաքի վարչական սահմանագծով, ք. Գորիս, Խնձորեսկ, Վերիշեն, Աշոտավան (այգեգործական տնտեսության տարածք), Վահանավանք (այգեգործական տնտեսության տարածք): |
XII | 0.0088 | ք. Կապան, Շինարարների, Հալիձոր, Բաղաբերդ և Ձորք թաղամասերում ընդգրկված տարածքները, Շղարշիկ, Վաչագան, Բաղաբուրջ, Կավարտ, Բարաբաթում և Բեխ բանավաններում ընդգրկված տարածքները, այդ մասերում գոտու արտաքին սահմանագիծը համընկնում է քաղաքի արտաքին վարչական սահմանագծին, ք. Մեղրի, ք. Սիսիան. տասներկուերորդ գոտու տարածքը սահմանագծվում է հետևյալ փողոցներով` սկսած Տեր-Ղազարյան փողոցի հետ Սիսիան-Գորիս մայրուղու հատումից, Արցախի փողոցով մինչև Տերյան փողոցի հետ հատումը, այնուհետև` շարունակվում է դեպի հյուսիս-արևելք ուղիղ գծով (մոտ 1 կմ) մինչև Գորկու և Սայաթ-Նովայի փողոցների հատումը, այնուհետև` Սայաթ-Նովայի, Մայիսյան և Զորավար Անդրանիկի փողոցներով մինչև Որոտան գետի ձախ ափի հետ հատումը, Հարթաշեն, Բռնակոթ, Կոռնիձոր, Սյունիք: |
XIII | 0.0057 | ք. Սիսիան. տասներեքերորդ գոտու ներքին սահմանագիծը համընկնում է տասներկուերորդ գոտու արտաքին սահմանագծին, իսկ արտաքին սահմանագիծը համապատասխանում է քաղաքի վարչական տարածքի սահմանագծին, ք. Ագարակ. Խալաջ, Շինուհայր, Տեղ, ՈՒյծ, Խոտ, Շաքի, Անգեղակոթ, Արծվանիկ, Դավիթ Բեկ: |
XIV | 0.0037 | Գեղանուշ, Ներքին Խոտանան, Վերին Խոտանան, Վաղատուր, Քարաշեն, Քարահունջ, Որոտան (Գորիսի շրջան), Հարժիս, Հալիձոր, Տաթև, Աշոտավան, Հացավան, Ախլաթյան, Վաղատին, Որոտան (Սիսիանի շրջան), Դարբաս, Կարճևան: |
XV | 0.0024 | Սառնակունք, Սպանդարյան, Գորայք, Ծղուկ, Տոլորս, Բալաք, Շաղատ, Սալվարդ, Մուծք, Բնունիս, Աղիտու, Նորավան, Գետաթաղ, Լոր, Կաղնուտ, Ձորաստան, Բռուն, Ներքին Խնձորեսկ, Նորաշենիկ, Շրվենանց, Սևաքար, Եղվարդ: |
XVI | 0.0016 | ք. Դաստակերտ, Առաջաձոր, Ճակատեն, Քյուրուտ, Փիրլու, Ղարատղա, Վերին Գետաթաղ, Ագարակ, Թանահատ, Արևիս, Սոֆլու, Թասիկ, Տորունիք, Ղզլջուղ, Լծեն, Բարձրավան, Շուռնուխ, Աղվանի, Քաշունի, Անտառաշատ, Դովրուս, Եղեգ, Օխտար, Վերին Գյոդակլու, Վանեք, Տանձատափ, Լեհվազ, Խդրանց, ՈՒժանիս, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ, Գեղի, Լեռնաձոր, Փայահան, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Վահրավար, Գուդեմնիս, Կուրիս, Ալդարա, Չափնի, Տանձավեր, Արավուս, Շենաթաղ, Նյուվադի, Շվանիձոր, Խոզնավար, Խնածախ, Սվարանց: |
1 | 2 | 3 |
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ | ||
VI | 0.1160 | ք. Վաղարշապատ (բացառությամբ` Արագած և Զվարթնոց թաղամասերում ընդգրկված տարածքների): |
VII | 0.0754 | ք. Վաղարշապատ` Արագած և Զվարթնոց թաղամասերում ընդգրկված տարածքները, Փարաքար: |
VIII | 0.0490 | ք. Արմավիր, Նորապատ, Արտիմետ, Պտղունք, Մուսալեռ: |
IX | 0.0319 | ք. Մեծամոր, Արևաշատ, Մերձավան, Նորակերտ, Գայ, Ակնաշեն, Ոսկեհատ, Գրիբոյեդով, Ծաղկունք, Մայիսյան, Նորավան: |
X | 0.0207 | Այգեկ, Բաղրամյան (Էջմիածնի շրջան), Հովտամեջ, Ծիածան, Բամբակաշատ, Արևիկ, Հայկավան, Հայթաղ, Հոկտեմբեր, Արշալույս, Մրգաշատ, Արմավիր, Լուսագյուղ: |
XI | 0.0135 | Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Սովետական, Ջրառատի թռչնաֆաբրիկա, Արաքս (Էջմիածնի շրջան), Վարդանաշեն, Մարգարա, Ջրառատ: |
XII | 0.0088 | Արագած, Ծաղկալանջ, Տարոնիկ, Առատաշեն, Ապագա, Հայկաշեն, Մեծամոր, Այգեշատ (Արմավիրի շրջան), Արազափ, Ջրաշեն, Տանձուտ, Լուկաշին, Լենուղի, Աղավնատուն, Ակնալիճ, Ամբերդ, Դաշտ, Դողս, Խորունք, Նոր Արմավիր, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Սամաղար, Այգեշատ (Էջմիածնի շրջան), Արգավանդ, Նալբանդյան: |
XIII | 0.0057 | Բաղրամյան (Բաղրամյանի շրջան), Արաքս (Արմավիրի շրջան), Մյասնիկյան, Ֆերիկ, Լեռնամերձ, Հուշակերտ, Շենավան, Խանջյան, Տալվորիկ, Գետաշեն, Նոր Արտագես, Փշատավան, Բերքաշատ, Ջանֆիդա, Նոր Կեսարիա: |
XIV | 0.0037 | Հացիկ, Ձերժինսկի, Արևադաշտ, Ամասիա, Դալարիկ, Քարակերտ, Շենիկ, Վանանդ: |
XV | 0.0024 | Կողբավան, Բագարան, Երվանդաշատ, Արտամետ, Լեռնագոգ, Արգինա: |
(Հավելվածը լրաց., փոփ. 24.09.10 N 1240-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.02.2021, N 231-Ն | 27.02.2021, N 1746-Ն | |
25.08.2011, N 1232-Ն | 17.09.2011, N 1746-Ն | |
07.04.2011, N 360-Ն | 30.04.2011, N 1746-Ն | |
24.09.2010, N 1240-Ն | 07.10.2010, N 1746-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|