Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 մարտի 2014 թվականի N 11
22. Հայաստանի Սոցիալական Ներդրումների Հիմնադրամի (ՀՍՆՀ) վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձեվավորման ՆՊԱՏԱԿՈՎ հԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԶԱՐԳԱցՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅաՆը հավանություն տալու ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման, համայնքների խոցելիության նվազեցման և բնակչության կենսամակարդակի բարելավման անհրաժեշտությունից`
1. Հավանություն տալ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման նպա տակով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմա վարությանը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել Տարածքային զարգացման հիմնա դրամի ձևավորման վերջնաժամ կետը` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՀՍՆՀ)
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
1. ՀՍՆՀ-ի զարգացման ռազմավարության հիմնադրույթների համառոտ ամփոփումը
1. ՀՍՆՀ-ի զարգացման սույն ռազմավարությունն ընդգրկում է մի կողմից՝ ՀՍՆՀ-ի գործունեության շարունակման, դրա հիմնարար փոփոխության, զարգացման ու վերակազմավորման անհրաժեշտության հիմնավորումը, իսկ մյուս կողմից՝ ՀՍՆՀ-ի նոր փուլի գաղափարախոսության՝ ռազմավարական նպատակների, սկզբունքների և ուղղությունների սահմանումը: ՀՍՆՀ-ի զարգացման ռազմավարության իրականացումը կպահանջի ՀՍՆՀ-ի կառուցվածքի, ընթացակարգերի, գործառույթների, գործիքների ու մեխանիզմների փոփոխություն և համապատասխանեցում սույն ռազմավարությանը, ինչպես նաև գործողությունների ծրագրի մշակում: Դրանք կմշակվեն և կնկարագրվեն հետագայում, ՀՍՆՀ-ի նոր Ծրագրային փաստաթղթում՝ Ղեկավար ձեռնարկում: Ռազմավարական փաստաթղթի համառոտ ամփոփումը հետևյալն է՝
1) Տարածքային զարգացման անհամաչափությունների հաղթահարումը, տարածքային համաչափ զարգացումը և դրան ուղղված նպատակային համալիր քաղաքականության իրականացումը դիտարկվում է որպես երկրի տարածքային զարգացման գերակայություն թե՛ միջնաժամկետ և թե՛ երկարաժամկետ հեռանկարում: Դա ամրագրված է ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի նախագծում և ՀՀ կառավարության 2013-2017թթ. գործունեության ծրագրում:
2) Տարածքային համաչափ զարգացմանն ուղղված նպատակային համալիր քաղաքականության իրականացման ընդունված և արդյունավետ ֆինանսական գործիքամիջոցներից են այդ նպատակին ծառայող կառուցվածքային հիմնադրամները՝ դրանք տարածքային զարգացման անհամաչափությունների հարթեցման ընդունված գործիք են ինչպես ԵՄ-ում, այնպես էլ շուկայական տնտեսությանն անցում կատարած երկրների զգալի մասում, որտեղ անցումային շրջանի չկարգավորվող տնտեսական աճն առաջ է բերել տարածքային զարգացման անհամաչափությունների կտրուկ խորացում:
3) Սկսած 1996թ-ից, ՀՍՆՀ-ն՝
ա. համախմբել է դոնորական, պետական, համայնքային ու մասնավոր ֆինանսական միջոցներ,
բ. աշխատել է գերակշռորեն երկրի առավել խոցելի համայնքներում՝ համայնքային սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման և հագեցման միջոցով նպաստելով այդ համայնքների ու դրանց բնակչության կենսական կարիքների բավարարմանը:
4) Նկատի ունենալով՝ ՀՀ տարածքային զարգացման անհամաչափությունների խորացումը և ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև այս ոլորտում ՀՍՆՀ-ի ակնհայտ համեմատական առավելություններն ու կուտակված փորձը, ՀՍՆՀ-ի գործունեության շարունակությունը խիստ արդիական է:
5) Սակայն, տարածքային զարգացման նոր մարտահրավերները թելադրում են ՀՍՆՀ-ի զարգացում և վերակազմավորում՝ բովանդակապես նոր, ՀՀ տարածքների զարգացմանն ուղղված հիմնադրամի: Այդ դեպքում ՀՍՆՀ‐ն կարող է դառնալ տարածքային համալիր քաղաքականության գործիքամիջոցներից մեկը՝ Տարածքային զարգացման հիմնադրամ:
6) Սույն ռազմավարության նպատակն է սահմանել այն բովանդակային ուղղությունները, որոնցով պետք է ուղղորդել ՀՍՆՀ-ի զարգացումը և դրա վերակազմավորումը Տարածքային զարգացման հիմնադրամի:
7) Սույն ռազմավարությամբ նախանշված փոփոխություններին ուղղված աշխատանքների իրականացման սկիզբը ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման հիմքն է:
8) ՀՍՆՀ-ի զարգացումն ու տարածքային զարգացմանը դրա ուղղորդումը բովանդակային տեսանկյունից աստիճանական, 4-5 տարի պահանջող գործընթաց է, որը ենթադրում է ինչպես ՀՍՆՀ-ի նպատակադրումների ու գործունեության սկզբունքների հիմնարար փոփոխություն, այնպես էլ ինքնին ՀՍՆՀ-ի ինստիտուցիոնալ զարգացում և վերակառուցում (գործառույթների ու ընթացակարգերի համակարգերի, դրանց մեթոդաբանական հիմքերի զարգացում, կառուցվածքային փոփոխություններ, աշխատակազմի կարողությունների հզորացում և այլն):
9) ՀՍՆՀ-ի բովանդակապես նոր փուլի ռազմավարական նպատակը պետք է լինի՝ օժանդակել տարածքային սոցիալ-տնտեսական համաչափ զարգացմանը, տարածքների մրցունակության և գրավչության բարձրացմանը:
10) ՀՍՆՀ-ի բովանդակապես նոր փուլի հիմնական նպատակները պետք է լինեն՝
ա. Նպաստել տարածքներում բնակչության նյութական ու ոչ նյութական բարեկեցության աճին՝ սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների ու հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացման միջոցով,
բ. Նպաստել տարածքներում բնակչության նյութական ու ոչ նյութական բարեկեցության աճին՝ զբաղվածության և տնտեսական ու ներդրումային ակտիվության խթանման միջոցով,
գ. Օժանդակել տարածքների ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների հզորացմանը:
11) ՀՍՆՀ-ի զարգացումն ու վերակազմավորումը ենթադրում է դրա ներկայիս գործունեության սկզբունքների աստիճանական փոփոխություն հետևյալ հիմնական ուղղություններով՝
ա. Համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարումից-օժանդակություն գերակշռորեն դրանց զարգացմանը, որը կտանի տարածքային զարգացման անհամաչափությունների կրճատման:
բ. Առանձին, հիմնականում խոցելի համայնքներին օժանդակությունից-օժանդակություն գերակշռորեն համայնքների խմբերին/տարածքներին, ինչպես խոցելի, այնպես էլ զարգացման պոտենցիալ ու հարևան համայնքների զարգացման վրա ազդեցություն ունեցող «աճի բևեռների»/:
գ. Միանգամյա օժանդակությունից-գերակշռորեն շարունակական, համալիր օժանդակություն՝ հիմնված համայնքների և/կամ դրանց խմբերի զարգացման համալիր ծրագրերի վրա:
դ. Մեկ գերակշռող ֆինանսավորման աղբյուրից-ֆինանսավորման աղբյուրների ընդլայնում և դիվերսիֆիկացիա, ներգրավելով տարածքային զարգացմանն ուղղվող պետական, դոնոր կազմակերպությունների ու անհատ դոնորների, ինչպես նաև մասնավոր ու համայնքային միջոցներ:
12) Այսպիսով, ՀՍՆՀ-ի գործունեությունը առավելապես կուղղվի տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, ապահովելով ազդեցության կայունությունը շահառուների ավելի լայն շրջանում: Այսինքն՝ ՀՍՆՀ‐ի զարգացումը կհանգեցնի դրա ազդեցության՝
ա. տարածմանը/ընդլայնմանը,
բ. խորացմանը,
գ. շարունակականությանը/կայունությանը:
13) ՀՍՆՀ նոր փուլի ռազմավարությունն ակնկալում է `
ա. Միջնաժամկետ հեռանկարում (2-3 տարի) ՀՍՆՀ-ի գործունեության մեջ գերակշռությունը տալ առավելապես խոցելի համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարմանը, վերջինս զուգակցելով դրանց զարգացմանն ուղղված ծրագրերի հետ: Երկարաժամկետ հեռանկարում աստիճանաբար անցնել ինչպես խոցելի, այնպես էլ զարգացման տեսանկյունից նպատակային համայնքների ու դրանց խմբերի («աճի բևեռների») սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի նշանակալի գերակշռությանը:
բ. Միջնաժամկետ հեռանկարում ՀՍՆՀ-ի շահառուների կազմում գերակշռությունը տալ առանձին համայնքներին, զուգակցելով դրանք համայնքների խմբերի/տարածքների հետ, իսկ երկարաժամկետ հեռանկարում աստիճանաբար անցնել համայնքների խմբերի/տարածքների նշանակալի գերակշռությանը:
գ. Միջնաժամկետ հեռանկարում գերակշռությունը տալ միանգամյա ներդրումային ծրագրերին, զուգակցելով դրանք բազմամաս, շարունակական, համալիր զարգացման ծրագրերի հետ, իսկ երկարաժամկետ հեռանկարում աստիճանաբար անցնել համալիր զարգացման ծրագրերի նշանակալի գերակշռությանը:
դ. ՀՍՆՀ-ի նոր փուլում պետական ներդրումների մասնաբաժնի աստիճանական աճ այն հաշվով, որ երկարաժամկետ հեռանկարում դրանք գերակշռեն, միաժամանակ աճեցնելով դոնորական կազմակերպությունների, անհատ դոնորների, գործարար հատվածի ներդրումների ու համայքային մասնակցության մասնաբաժինները:
14) ՀՍՆՀ-ի զարգացումը հնարավորություն կտա ուղղակի և/կամ անուղղակի ձևով լուծել հետևյալ խնդիրները՝
ա. Նպաստել բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության և զբաղվածության աճին,
բ. Բարելավել ու զարգացնել տարածքներում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների և մատուցվող համայնքային ու հանրային ծառայությունների որակը, հասանելիությունն ու արդյունավետությունը։
գ. Նպաստել տարածքներում տնտեսական ու ներդրումային ակտիվության աճին և տարածքային «աճի բևեռների» ձևավորմանը,
դ. Բարձրացնել տարածքային սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված պետական, դոնոր կազմակերպությունների և մասնավոր ներդրումների ու ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը:
ե. Օժանդակել տարածքային կառավարման բարեփոխումների իրականացմանը` մասնավորապես միջհամայնքային համագործակցության ընդլայնմանը և նպաստել համայնքների խոշորացմանը:
զ. Նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ու ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը:
է. Օժանդակել համայնքների ու տարածքների զարգացման համալիր ծրագրերի մշակմանը:
15) ՀՍՆՀ-ի հետագա գործունեությունը սկզբնական շրջանում դեռևս ուղղված կլինի հիմնականում տարածքային զարգացման սոցիալական կողմին (համայնքների ու նրանց խմբերի կենսական սոցիալական կարիքների բավարարմանը), զարգացման ընթացքում ներդնելով ու աստիճանաբար ավելացնելով վերը նշված նոր մոտեցումները (համայնքների ու նրանց խմբերի զարգացման համալիր ծրագրերը): Ըստ նախնական գնահատականների, ՀՍՆՀ-ի զարգացման փուլի ընթացքում կիրականացվեն առավել խոցելի համայնքների ու նրանց խմբերի կենսական սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված շուրջ 120-125 ծրագրեր և 25-30 համալիր զարգացման ծրագրեր՝ համայնքներում ու տարածքներում: Սակայն, զարգացման ընթացքում «սոցիալական» ու «զարգացման» ծրագրերի մասնաբաժինները կփոխվեն այնպես, որ միջնաժամկետ հեռանկարում (անցման/զարգացման փուլի միջնամասում՝ 3-րդ տարում) «զարգացման» ծրագրերը, (որոնք ներկայումս չեն իրականացվում) կազմեն տարեկան կտրվածքով իրականացվող ծրագրերի շուրջ 25, անցման/զարգացման շրջանի վերջում, 5-րդ տարում՝ արդեն 40 տոկոսը, իսկ դրանից հետո, երկարաժամկետ հեռանկարում՝ 2021թ.՝ 70-75 տոկոսը:
16) Սույն ռազմավարության իրականացման համար, ըստ նախնական գնահատականների, անհրաժեշտ կլինի մոտավորապես 55.5 մլն. ԱՄՆ դոլարի չափով ընդհանուր գումար: Ներդրումային միջոցները ՀՍՆՀ-ի զարգացման ընթացքում աստիճանաբար ավելի ու ավելի կուղղորդվեն դեպի «զարգացման» ծրագրերը՝ անցման փուլի վերջում ապահովելով դրանց գերակշռությունը: ՀՍՆՀ-ի զարգացման ընթացքում «սոցիալական» ու «զարգացման» ծրագրերին ուղղվող միջոցների մասնաբաժինները կփոխվեն այնպես, որ միջնաժամկետ հեռանկարում (նոր փուլի միջնամասում՝ 3-րդ տարում) «զարգացման» ծրագրերի իրականացման համար կհատկացվի տարեկան կտրվածքով իրականացվելիք ծախսերի շուրջ մեկ երրորդը՝ 30 տոկոսը, իսկ անցման/զարգացման շրջանի վերջում՝ 5-րդ տարում՝ շուրջ 60 տոկոսը: Միևնույն ժամանակ, «սոցիալական» ծրագրերին ուղղվող միջոցների մասնաբաժինը կկրճատվի և նոր փուլի սկզբնական շրջանի շուրջ 85 տոկոսից միջնաժամկետ հեռանկարում կհասնի շուրջ 55, իսկ անցման/զարգացման շրջանի վերջում, 5-րդ տարում՝ 30 տոկոսի:
2. Նախաբան
2.Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակային նկարագիրը: 1991 թվականի անկախացումից հետո Հայաստանում սկիզբ դրվեց կառուցվածքային բարեփոխումներն ու անցում կատարվեց դեպի շուկայական տնտեսություն։ Անցումային շրջանի սկզբնական ժամանակահատվածում սոցիալ/տնտեսական զարգացումների առանձնահատկություններն ու միտումները հանգեցրին ՀՆԱ-ի խոր անկման, զանգվածային գործազրկության, համատարած աղքատության և հասարակության բևեռացման։ Այդուհանդերձ, երկրի տնտեսական աճը հնարավորություն տվեց 2004 թ-ին վերականգնել 1990 թվականի տնտեսական զարգացման մակարդակը։ Այնուհետև 2004-2008 թթ., նախաճգնաժամային շրջանում Հայաստանում գրանցվեց աննախադեպ, շուրջ 12 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ։ 2004-2008 թթ. տնտեսական երկնիշ աճի շնորհիվ աղքատության մակարդակը երկրում նվազեց 48.4 տոկոսով, 2004թ.-ի 53.4%-ի փոխարեն 2008թ-ին կազմելով 27.6%: Աղքատության կրճատման միտումները ներկայացնելու համար այստեղ օգտագործվել են ըստ 2009 թ-ի մեթոդաբանության հաշվարկված աղքատության մակարդակի տվյալները, որոնք հրապարակված են ՀՀ ԱՎԾ՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 2013 թ-ի զեկույցում։
3. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում դրսևորվեց 2008թ.-ի չորրորդ եռամսյակում՝ տնտեսական աճի տեմպերը կրճատվեցին, այդ տարի կազմելով 6.9 տոկոս։ 2009թ.-ին արձանագրվեց 14.2 տոկոս տնտեսական անկում։ 2010 թվականին տնտեսությունը սկսեց վերականգնվել՝ ապահովելով 2.1 տոկոս տնտեսական աճ, որը 2011 թվականին հասավ 4.7 տոկոսի, իսկ 2012 թ-ին՝ 7.2 տոկոսի։ Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը, նախկին Խորհրդային միության և կենտրոնական ու արևելյան Եվրոպայի երկրների շարքում ամենազգայուններից էր՝ արտաքին ազդեցությունների և ցնցումների նկատմամբ։ Դա կարող է բացատրվել երկրի տնտեսության ճյուղային կառուցվածքով և արտաքին ֆինանսավորումից կախված լինելու առանձնահատկություններով։
4. Վերը նկարագրված տնտեսական իրավիճակը մեծ ազդեցություն ունեցավ բնակչության կենսամակարդակի վրա։ Նշված տնտեսական զարգացումների հետևանքով կրճատվեց զբաղվածությունը և աճեց գործազրկությունը: Զբաղվածների թվաքանակն ըստ պաշտոնական վիճակագրության 2009 թ-ին՝ 2008 թ-ի համեմատությամբ կրճատվեց 28 հազար մարդով, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճեց 6.5 հազարով: Ըստ աշխատուժի հետազոտության արդյունքների, նույն ընթացքում գործազուրկների թվաքանակն աճեց 34 հազարով՝ տվյալի համար աղբյուր է հանդիսացել ՀՀ ԱՎԾ «Հայաստանի աշխատանքի շուկան» 2011թ. և 2006-2010 թթ., իսկ գործազրկության մակարդակը՝ 2.3 տոկոսային կետով և 2009 թ-ին կազմեց 18.7 տոկոս։ Չնայած 2010-2012 թթ. զբաղվածության մակարդակը 2009 թ-ի համեմատ որոշ չափով աճեց, այնուամենայնիվ, 2012 թ-ին աշխատանքային ռեսուրսների կեսից քիչ ավելին՝ 51.9 տոկոսն էր զբաղված, իսկ գործազրկության մակարդակը 2009 թվականի համեմատ փոքր անկում ունեցավ, 2012-ին կազմելով 17.3 տոկոս։ 2009 թ. աղքատ բնակչության մասնաբաժինը 2008 թ-ի նկատմամբ աճեց 23.6 տոկոսով՝ կազմելով 34.1%: 2010 թ. այն շարունակեց աճել՝ կազմելով 35.8%, իսկ 2011 թ-ին և 2012 թ-ին, պայմանավորված տնտեսության վերականգնման միտումներով, նվազեց՝ կազմելով համապատասխանաբար 35.0 % և 32.4 %, սակայն դեռևս չվերադառնալով 2008 թ-ի մակարդակին:
5. Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացումներին բնորոշ են տարածքային նշանակալի անհամաչափություններ։ Շուկայական տնտեսությանն անցման փուլում, սկսած 2000-ականներից, այդ անհամաչափություններն էլ ավելի են խորացել և շարունակում են անընդմեջ խորանալ, հասնելով մտահոգիչ մակարդակի: Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երևանում և որոշակի, խիստ սահմանափակ թվով մարզերում (հիմնականում՝ Սյունիք, Կոտայք)՝ որպես արդյունք առաջացնելով երկրի տարածքներում բնակչության կենսամակարդակի/աղքատության ու մարդկային զարգացման բնութագրիչների խիստ արտահայտված տարբերություններ: Հայաստանում աղքատությունն առավել տարածված է փոքր և միջին քաղաքային բնակավայրերում։ Այդ համայնքներում 2008-2010 թթ. աղքատության մակարդակն ունեցել է ամենաշեշտակի աճը։ Այդ առումով Երևանը շարունակում է գտնվել ամենաբարենպաստ վիճակում։ Այստեղ կենտրոնացած է երկրի տնտեսական ընդհանուր աճի գերակշիռ մասը, ինչն էլ պայմանավորում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության առավել բարձր ու աղքատության առավել ցածր ցուցանիշներ: Չնայած նախաճգնաժամային ժամանակահատվածի նշանակալի տնտեսական աճին, աղքատ և խոցելի համայնքներում, գյուղերում և փոքր ու միջին քաղաքաներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների, ինչպես նաև համայնքներում մատուցվող հանրային ու սոցիալական ծառայությունների հասանելությունն ու որակը դեռևս բավական ցածր են։
6. ՀՍՆՀ‐ի ներկայիս առաքելությունն ու գործունեության արդյունքները: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը (ՀՍՆՀ) ստեղծվել է 1996 թվականին՝ Համաշխարհային բանկի տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ։ ՀՍՆՀ-ն անկախ պետական կազմակերպություն է և հաշվետու է ՀՍՆՀ-ի խորհրդին, որը նախագահում է ՀՀ վարչապետը։ Անցած 17 տարիների ընթացքում ՀՍՆՀ-ն իրականացրել է երեք ծրագիր, որոնք մեծապես նպաստել են բնակչության կենսամակարդակի բարձրացման, ապակենտրոնացման բարեփոխումների, համայնքային ենթակառուցվածքների վերականգնման և առավել աղքատ ու խոցելի համայնքների սոցիալ‐տնտեսական զարգացման հետ կապված ՀՀ կառավարության նախաձեռնություններին։
7. Սկսած 1996 թ-ից ՀՍՆՀ-ի առաքելությունը/նպատակն է եղել բնակչության առավել աղքատ և խոցելի խավերի կենսամակարդակի բարձրացմանը և համայնքների/տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացմանը նպաստելը:
8. Իր առաքելությունն իրականացնելու նպատակով ՀՍՆՀ‐ն գործողություններ է իրականացրել հետևյալ հիմնական ուղղություններով՝
1) տեղական/համայնքային մակարդակում խոցելիության նվազեցման և աշխատատեղեր ստեղծելու նպատակով համայնքային ենթակառուցվածքների վերականգնում և հագեցում,
2) ապակենտրոնացման բարեփոխումներին ու տեղական մակարդակում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն աջակցելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմիններն ուսուցման, խորհրդատվության և տեխնիկական աջակցություն մատուցում։
9. ՀՍՆՀ-ն իր առաքելությունն իրականացրել է հիմնականում (շուրջ 70 տոկոսով) երկրի առավել աղքատ և խոցելի համայնքներում, նպաստելով այդ համայնքների և դրանց բնակիչների սոցիալ‐տնտեսական հիմնական կարիքների բավարարմանը՝ սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ու ու համայնքային ծառայությունների որակի բարձրացմանը։ Երկրի առավել աղքատ ու խոցելի համայնքները հայտնաբերելու նպատակով ՀՍՆՀ‐ն մշակել և կիրառել է համայնքների խոցելիության գնահատման և քարտեզագրման մեթոդաբանություն: Վերջինս թույլ է տալիս ՀՀ յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկել սոցիալ‐տնտեսական խոցելիության բազմագործոն վարկանիշային համաթիվ և դասակարգել համայնքներն ըստ այդ համաթվի՝ իր առավել առաջնահերթ շահառուներին որոշելու համար։
10. Առավել աղքատ և խոցելի համայնքների և դրանց բնակչության համար ՀՍՆՀ-ի գործունեության միջանկյալ արդյունքներն են՝
1) աշխատատեղերի ստեղծում, բնակչության աշխատանքային ու ձեռներեցական հմտությունների զարգացում,
2) հիմնական ենթակառուցվածքների և ծառայությունների (տնտեսական, կրթական, առողջապահական, մշակութային և այլն) հասանելիության և որակի բարձրացում,
3) տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում։
11. ՀՍՆՀ-ի նպատակներն ու գործողությունները համահունչ են ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերում (ԱՀՌԾ, ԿԶԾ) արտացոլված երկարաժամկետ առաջնահերթություններին։ ՀՍՆՀ‐ն նպաստել է նաև Համաշխարհային բանկի 2004-2008 թթ. «Երկրի գործընկերության ռազմավարության» (ԵԳՌ)՝ առողջապահական, կրթական և սոցիալական ծառայությունների մատուցման բարելավման միջոցով ոչ եկամտային աղքատության նվազեցման ոլորտի աշխատանքներին։ ՀՍՆՀ‐ի նպատակներն ու գործողությունները կապված են նաև Համաշխարհային բանկի 2009-2012 թթ. ԵԳՌ արդյունքային ոլորտ 2, արդյունք 1‐ի հետ՝ եկամտային աղքատության կրճատում և խոցելիության նվազեցում՝ զբաղվածության աճի և աղքատության առավել արդյունավետ թիրախավորման միջոցով։
12. ՀՍՆՀ-ի գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի վարկերի միջոցով։ Հիմնադրումից ի վեր, ՀՍՆՀ‐ն երեք ծրագրերի իրականացման համար ֆինանսավորվել է 115,2 միլիոն ԱՄՆ դոլարով, որից 83 միլիոնը, կամ 72 տոկոսի աղբյուրը ՀԲ կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկերն են։ ՀՀ կառավարության ներդրումը կազմել է 14 միլիոն ԱՄՆ դոլար, կամ ՀՍՆՀ ծրագրերին տրամադրված ընդհանուր գուրմարի 12 տոկոսը, իսկ շահառու համայնքների ներդրումը կազմել է 6.4 միլիոն ԱՄՆ դոլար կամ 6 տոկոս։ ՀՍՆՀ‐ն գուրմարներ է հայթայթել նաև այլ շահագրիռ կողմերի, մասնավորապես՝ դոնոր կազմակերպությունների տարբեր գրանտային ծրագրերի միջոցների ներգրավմամբ, որոնք կազմել են ՀՍՆՀ ծրագրերին տրամադրված ընդհանուր գուրմարի 6 տոկոսը (6.7 միլիոն ԱՄՆ դոլար) և սփյուռքի ու մասնավոր հատվածի նվիրատվությունների ներգրավմամբ՝ որոնք կազմել են դրա 4 տոկոսը (5.1 միլիոն ԱՄՆ դոլար)։
13. Անցած 17 տարիների ընթացքում, ՀՍՆՀ-ն իրականացրել է ավելի քան 850 փոքր միկրոծրագրեր՝ համայնքային ենթակառուցվածքների և ծառայությունների վերականգնման և բարելավման նպատակով։ Այդ միկրոծրագրերն իրականացվել են 370 համայնքներում, որոնք կազմում են երկրի համայնքների 40 տոկոսը։ Շահառու համայնքների գերակշիռ մեծամասնության՝ շուրջ 70 տոկոսի համայնքային խոցելիության համաթիվը շատ բարձր կամ բաձր մակարդակների վրա է եղել։ Մյուս կողմից, համայնքային ենթակառուցվածքների և ծառայությունների վերականգնմանն ու բարելավմանը հատկացված գուրմարների մեծ մասը, կամ 71 տոկոսը, ծախսվել է երկրի առավել խոցելի համայնքներում։ ՀՍՆՀ-ի կողմից իրականացված գործողությունների միջանկյալ արդյունքները նպաստել են ՀՍՆՀ-ի նպատակների իրագործմանը։ Այսպես՝
1) ՀՍՆՀ իրականացրած յուրաքանչյուր միկրոծրագրի հաշվով ստեղծվել է միջինում 8 ժամանակավոր և 2 մշտական աշխատատեղ,
2) ըստ անկախ հետազոտությունների արդյունքների, շահառու համայնքների բնակիչների մոտ 80 տոկոսի կարծիքով ՀՍՆՀ միկրոծրագրերի իրականացումը մեծ նշանակություն է ունեցել համայնքի ու նրա բնակչության կենսամակարդակի բարձրացման համար,
3) տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 3800 անդամների ուսուցման արդյունքում մեծապես բարելավվել են համայնքային զարգացման ծրագրերի և տեղական բյուջեների մշակման տեղական կարողությունները։
14. Հիմնավորում - Հայաստանում տարածքային սոցիալ‐տնտեսական անհամաչափությունների կրճատումը երկարաժամկետ զարգացման գերակայություն է: Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ ձևավորված նոր իրողությունները, ՀՀ կառավարությունը վերանայել է 2008 թվականին ընդունված Կայուն զարգացման ծրագիրը և մշակել «ՀՀ 2013-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր»-ը (ՀԶՌԾ)։ Վերանայված ռազմավարության նպատակն է պետական քաղաքականությունների համար հետճգնաժամային ռազմավարական զարգացման համակարգված շրջանակների ապահովումը։ Ռազմավարությունը նաև հիմք է միջնաժամկետ ոլորտային և այլ ծրագրային փաստաթղթերի մշակման համար։ ՀԶՌԾ-ում որպես երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարության գերխնդիր հռչակված է բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության շարունակական ավելացումը։ ՀԶՌԾ-ն այդ գերակա նպատակին հասնելու համար սահմանում է հետևյալ գերակայությունները՝
1) զբաղվածության աճ,
2) մարդկային կապիտալի զարգացում,
3) սոցիալական պաշտպանության համակարգի բարելավում,
4) հանրային կառավարման և պետական կառավարման ինստիտուցիոնալ արդիականացում։
15. Հաշվի առնելով Հայաստանում սոցիալ‐տնտեսական զարգացման աճող տարածքային անհամաչափությունները, ՀԶՌԾ‐ն տարածքային զարգացման անհամաչափությունների հաղթահարումը, տարածքային համաչափ զարգացումը և դրան ուղղված նպատակային համալիր քաղաքականության իրականացումը դիտարկում է որպես երկրի տարածքային զարգացման գերակայություն թե՛ միջնաժամկետ և թե՛ երկարաժամկետ հեռանկարում: Տարածքային զարգացման համալիր քաղաքականությունը պետք է ուղղված լինի Երևանից դուրս, տարածքներում` մարզերում ու համայնքներում տնտեսական աճի խրախուսմանը և սոցիալական զարգացմանը: Այն պետք է ապահովի առավել ցածր զարգացում ունեցող տարածքների տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպեր և միջնաժամկետ հեռանկարում դրանց զարգացման մակարդակների աստիճանական մոտեցում միջին հանրապետական մակարդակին: Միաժամանակ, այդ քաղաքականությունը պետք է ապահովի նաև տարածքների զարգացման տեմպերի մոտեցումը միմյանց և դրանց համաչափ զարգացումը երկարաժամկետ հեռանկարում: ՀԶՌԾ-ի մակրոտնտեսական շրջանակը և տարածքային տնտեսական և սոցիալական զարգացման անհավասարությունների մեղմանն ուղղված քաղաքականությունները պետք է հանգեցնեն ինչպես առավել աղքատ կամ խոցելի տարածքների՝ փոքր և միջին քաղաքների ու գյուղերի առաջանցիկ սոցիալ‐տնտեսական աճին, այնպես էլ տարածքային «աճի բևեռների» առաջացմանը։
16. Այդ խնդիրները նախանշված են նաև ՀՀ կառավարության 2013-2017 թթ. ծրագրում։ Ծրագրում նշվում է, որ երկրի սոցիալ‐տնտեսական զարգացման ընդհանուր նպատակների իրագործման համար ՀՀ կառավարությունը գործողություններ կիրականացնի տարածքային անհամաչափությունների կրճատման ուղղությամբ՝ տարածքներում և գյուղական վայրերում սոցիալ‐տնտեսական առաջանցիկ զարգացում ապահովելու միջոցով։ Այդ գործողություններն են՝
1) տարածքներում աղքատության կրճատումը,
2) գյուղական և քաղաքային համայնքներում ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների հասանելիության և որակի բարձրացումը,
3) տարածքային անհամաչափությունների նվազեցման գործիքների մշակումը,
4) սոցիալ‐տնտեսական հատուկ նշանակության համայնքներում տնտեսական զարգացում և ներդրումային ակտիվություն ապահովող տարբեր մոդելների իրագործմանն աջակցությունը,
5) առավել խոցելի համայնքներին աջակցելու նպատակով հատուկ զարգացման ծրագրերի իրականացումը։
17. Փաստաթղթում ընդգծվում է ենթակառուցվածքներում շարունակական ներդրումների կարևորությունը՝ տարածքային մակարդակում սոցիալ‐տնտեսական զարգացում ապահովելու նպատակով։ ՀՀ կառավարության նույն փաստաթղթում համայնքների համագործակցության գործընթացները, համայնքային միավորումների ստեղծումը և համայնքների խոշորացումը նշվում են որպես տեղական ինքնակառավարման մակարդակում ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթ ոլորտներ։
18. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մշակել է «Տարածքային զարգացման հայեցակարգը», ըստ որի մրցունակ և գրավիչ տարածքների ձևավորումը երկրի զարգացման առաջնահերթություններից է։ Հայեցակարգն ընդգծում է տարածքային ու համայնքային մակարդակում տնտեսական եթակառուցվածքների ստեղծման, վերականգնման և զարգացման կարևորությունը և հանրային սոցիալական ծառայությունների (կրթական, առողջապահական, մշակութային, բնապահպանական և այլն) որակի ու հասանելիության բարելավումը:
19. Միևնույն ժամանակ, ինստիտուցիոնալ զարգացումը, հզորացումը և կարողությունների զարգացումը՝ հատկապես տեղական մակարդակում, շեշտադրվում են երկու նշված փաստաթղթերում էլ։
3. ՀՍՆՀ-ի գործունեության շարունակման և ՀՍՆՀ-ի զարգացման ու վերակազմավորման անհրաժեշտությունը
20. Այսպիսով, տարածքային սոցիալ‐տնտեսական անհամաչափությունների կրճատումը Հայաստանի տարածքային զարգացման երկարաժամկետ գերակայություն է։ Այն որպես միջանկյալ արդյունք նպաստելու է երկրի ռազմավարական գերակա խնդրի՝ երկարաժամկետ կտրվածքով հասարակության բարեկեցության անընդհատ բարձրացման իրագործմանը։ Տարածքային զագացման անհամաչափությունների նվազեցմանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն հետևյալ հիմնական ուղղություններով՝
1) տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների բարելավում,
2) համայնքային/տարածքային մակարդակներում մատուցվող հանրային սոցիալական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացում,
3) տարածքներում զբաղվածության հնարավորությունների աճ և տնտեսական ու ներդրումային ակտիվության խթանում,
4) տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների հզորացում։
21. Միևնույն ժամանակ, վերջին շրջանի տնտեսական անկումը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում սահմանափակել է կառավարության ֆիսկալ հնարավորությունները՝ տարածքներում կապիտալ ներդրումներ կատարելու առումով։ Ըստ ՀԶՌԾ‐ի, միջին տարեկան տնտեսական աճը նույն ժամանակահատվածում կազմելու է 6-7 տոկոս։ Դա թույլ չի տալու ավելացնել տեղական ենթակառուցվածքներին ու հանրային ծառայություններին ուղղվող պետական հատկացումները այն չափով, որն անհրաժեշտ կլինի տարածքային սոցիալ‐տնտեսական անհամաչափությունների էական նվազեցման համար։
22. Դա հատկապես վերաբերում է սոցիալական ենթակառուցվածքներին։ Օրինակ՝ ըստ ՀԶՌԾ‐ի, կրթական և առողջապահական պետական հատկացումները 2017 թվականին կազմելու են ՀՆԱ‐ի համապատասխանաբար շուրջ 3.5 և 2 տոկոսը։ Ներկայումս այդ ոլորտներում պետական ծախսերի գերակշիռ մասը հատկացվում է ընթացիկ ծախսերին, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազագույնն են։ Ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում կրթության և առողջապահության ոլորտներում պահանջվող կապիտալ ծախսերի համար։ Մյուս կողմից, համայնքների ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունները թույլ են և նրանք ի վիճակի չեն նշանակալի կապիտալ ծախսեր կատարել իրենց ենթակառուցվածքներում և ծառայություններում՝ առանց լրացուցիչ ֆինանսավորման։
23. Միևնույն ժամանակ, ՀԶՌԾ-ում նախանշված տարածքային զարգացման համալիր քաղաքականությունը նախատեսում է տարածքային/համայնքային մակարդակներում տնտեսական զարգացումը խթանելու նպատակով նոր, ակտիվ տնտեսական զարգացման ծրագրերի իրագործում ՝ համայնքներում տնտեսական աճի արագացման, զբաղվածության հնարավորությունների մեծացման և ֆինանսական կարողությունների զարգացման ուղղություններով։ Այդ ծրագրերը, մասնավորապես, նպաստելու են տարածքային «աճի բևեռների» ստեղծմանը (ավելի բարձր աճի տեմպեր ունեցող համայնքներ կամ բնակավայրեր, որոնք կխթանեն հարակից բնակավայրերի և տարածքների զարգացումը)։ Դրանք, սակայն, կարիք ունեն նշանակալի լրացուցիչ կապիտալ ծախսերի, որոնք, առնվազն միջնաժամկետ հատվածում, չեն կարող լիարժեքորեն ֆինանսավորվել պետական բյուջեից։
24. Հետևաբար, առնվազն միջնաժամկետ հատվածում, կառավարությանն անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ՝ տարածքային սոցիալ‐տնտեսական անհամաչափությունները նվազեցնելու խնդիրն իրագործելու նպատակով։ Միևնույն ժամանակ, ՀԲ-ը պլանավորում է ակտիվորեն աջակցել երկրի զարգացման ռազմավարության՝ ՀԶՌԾ-ի իրականացմանը։ Այդ փաստն արտացոլված է Հայաստանի համար մշակված «Երկրի գործընկերության ռազմավարություն 2014-2017 թթ.» փաստաթղթում (նախնական տարբերակում)։ ԵԳՌ‐ն շեշտադրում է տնտեսական արագացված աճի և աշխատատեղերի ստեղծման միջոցով բարեկեցության բաշխման և աղքատության նվազեցման զարգացման նպատակները։ Այդ նպատակներին հասնելու համար, ԵԳՌ‐ն նախատեսում է աջակցել ՀՀ կառավարությանը, մասնավորապես՝ մրցունակության և աշխատատեղերի ստեղծման, գյուղական վայրերի տնտեսական զարգացման, հիմնական ենթակառուցվածքների հասանելիության, որակի և կայունության բարելավման և սոցիալական ծառայությունների արդյունավետության և հավասարության բարելավման ոլորտներում։ Համայնքներում սոցիալական բարեկեցության բարելավմանն ուղղված սոցիալական ենթակառուցվածքների վերականգնումը, աջակցությունը տեղերում աշխատատեղերի ստեղծմանը, համայնքային կառավարման արդյունավետության բարձրացումը ԵԳՌ-ում նշված են որպես նախատեսված արդյունքների ապահովման համար նախատեսված մոտեցումներ։ Վերջիններս կնպաստեն երկրում տարածքային սոցիալ-տնտեսական անհամաչափությունների կրճատմանը և կլրացնեն վերը նշված ֆինանսական բացը։ Դրանից բացի, տարբեր դոնորներ շարունակաբար աջակցում են տարածքային զարգացման տարբեր ասպեկտներին ուղղված ծրագրերի իրականացմանը և անհրաժեշտ է համակարգել այդ աջակցությունը՝ ոլորտում կատարվող աշխատանքերի առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար։ ՀՍՆՀ-ն կարող է դառնալ ՀԶՌԾ-ում նախանշված տարածքային համալիր քաղաքականության գործիքամիջոցներից մեկը՝ տարածքային զարգացման հիմնադրամ, քանի որ այս դաշտում ունի ակնհայտ համեմատական առավելություններ: Դրանք են՝
1) ՀՍՆՀ-ն ունի ավելի քան 15 տարվա հաջողված փորձ՝ տեղական մակարդակում ներդրումային ծրագրեր իրակացնելու գործում,
2) ՀՍՆՀ-ն ունի փորձառու և բարձրորակ վարչական ու մասնագիտական անձնակազմ,
3) ՀՍՆՀ-ն տպավորիչ գիտելիքներ է կուտակել երկրի համայնքների/տարածքների մեծ մասի զարգացման առանձնահատկությունների ու կարիքների վերաբերյալ,
4) ՀՍՆՀ-ի աշխատանքները հիմնված են թափանցիկության, հաշվետվականության և մասնակցության սկզբունքների վրա,
5) ՀՍՆՀ-ն մեծ փորձ ունի ֆինանսական տարբեր աղբյուրների միջոցների համակարգման վրա հիմնված ծրագրերի իրականացման գործում,
6) ՀՍՆՀ-ն ձեռք է բերել ՀՀ կառավարության, դոնոր հանրության և տեղական ինքնակառավարման մարմինների բարձր վստահությունը։
25. Նկատի ունենալով՝
1) ՀՀ տարածքային զարգացման անհամաչափությունների անընդհատ խորացումը և ներկայիս մարտահրավերները,
2) այս ոլորտում ՀՍՆՀ-ի ակնհայտ համեմատական առավելություններն ու կուտակված փորձը, ՀՍՆՀ-ի գործունեության շարունակությունը խիստ արդիական է:
26. Սակայն, տարածքային զարգացման նոր մարտահրավերները թելադրում են ՀՍՆՀ-ի զարգացում և վերակազմավորում՝ տարածքների զարգացման հիմնադրամի:
27. ՀՀ կառավարությունը կարևորում է ՀՍՆՀ‐ի դերը և համեմատական առավելությունները՝ երկրի տարածքային զարգացման ոլորտում, և համարում է, որ ՀՍՆՀ-ի գործունեության շարունակությունը՝ դրա հետագա զարգացման և տարածքային զարգացմանն ուղղված հիմնադրամի վերակազմավորման պայմանով, էական նշանակություն կունենան տարածքային զարգացման ներկայիս նպատակադրումներին ու մարտահրավերներին արձագանքելու համար։
4. ՀՍՆՀ-ի զարգացման հիմնադրույթները
28. ՀՍՆՀ-ի գործունեության հիմնական սկզբունքների զարգացումը.
Ներդիր՝ Որոշ սահմանումներ Համայնք, Վարչատարածքային միավորների առաջին մակարդակ։ Հիմնականում ներառում է մեկ բնակավայր։
Տարածք, համայնքների խումբ (կամ մեկ մեծ համայնք‐քաղաք), որոնք տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության մակարդակներով անթաքույց հայտարարել են ժամանակավոր կամ երկարաժամկետ հիմունքներով համատեղ զարգացման նպատակով համագործակցելու իրենց պատրաստակամությունն ու ցանկությունը։ Տարածքը վարչական միավոր չէ, այն ճկուն է և կարող է ձևավորվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով, մեկ կամ մեկից ավելի զարգացման խնդիրների շուրջ։
Տարածաշրջան, տարածքային միավոր (մարզ կամ ապագայում՝ նոր տարածքային միավոր), ավելի մեծ է քան տարածքը։
Ծրագիր, Մեկ ներդրումային ծրագիր, որի նպատակն է համայնքի կամ տարածքի խոցելիության կրճատումը կամ սոցիալ‐տնտեսական զարգացումը։
Համալիր ծրագիր, Շարունակական կամ մի քանի մասից բաղկացած ներդրումային ծրագիր, որի նպատակն է հասցեագրել համայնքի կամ տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման մեկ կամ ավելի կողմեր: |
29. Այսպիսով, երկրի տարածքային զարգացման վերը նշված մարտահրավերներն ու իրողությունները պահանջում են ՀՍՆՀ-ի գործունեության շարունակություն, որի նախադրյալը պետք է լինի ՀՍՆՀ-ի զարգացումն ու փոխակերպումը Տարածքային զարգացման հիմնադրամի։
30. ՀՍՆՀ-ի բովանդակային զարգացումը աստիճանական, 4-5 տարի պահանջող գործընթաց է, որը ենթադրում է ինչպես ՀՍՆՀ-ի նպատակադրումների ու գործունեության հիմնական սկզբունքների փոփոխություն, այնպես էլ ինքնին ՀՍՆՀ-ի նշանակալի ինստիտուցիոնալ զարգացում ու վերակառուցում՝ գործառույթների ու ընթացակարգերի համակարգերի, դրանց մեթոդաբանական հիմքերի զարգացում, կառուցվածքային փոփոխություններ, աշխատակազմի կարողությունների հզորացում:
31. ՀՍՆՀ-ի զարգացումը ենթադրում է դրա ներկայիս գործունեության հիմնական մոտեցումների ու սկզբունքների աստիճանական փոփոխություն հետևյալ հիմնական ուղղություններով՝
1) Համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարումից – օժանդակություն դրանց զարգացմանը: Ելնելով տարածքային զարգացման ներկա մարտահրավերներից, նախ, պետք է փոխվի ՀՍՆՀ-ի գործունեության հիմնական մոտեցումը։ Մինչ այժմ ՀՍՆՀ-ի գործունեության նպատակն էր բավարարել համայնքների կենսական, հիմնականում սոցիալական կարիքները՝ դրանց սոցիալական ենթակառուցվածքների «նեղ տեղերի» վերացման միջոցով: ՀՍՆՀ-ի զարգացումն ենթադրում է, որ դրա գործունեությունը պետք է աստիճանաբար անցնի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն օժանդակելու սկզբունքին, ինչը կհանգեցնի տարածքային զարգացման անհամաչափությունների կրճատման։
2) Առանձին, հիմնականում խոցելի համայնքներին օժանդակությունից – օժանդակություն գերակշռորեն համայնքների խմբերին/տարածքներին: Նպատակ ունենալով՝
ա. աջակցել համայնքների համագործակցությանն ու դրանց հետագա խոշորացմանն ուղղված կառավարության ծրագրերին,
բ. բարձրացնել ՀՍՆՀ-ի գործունեության արդյունավետությունը, ՀՍՆՀ-ի ծածկույթը պետք է աստիճանաբար ընդլայնվի՝ որպես ուղղակի շահառուներ համայնքների խմբերը/տարածքները ներգրավելու միջոցով։ ՀՍՆՀ‐ի զարգացումը ենթադրում է, որ այն կխրախուսի համայնքների համագործակցությունը՝ դրանց համատեղ սոցիալ‐տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործման համար: Տարածքային զարգացման տեսանկյունից ավելի մեծ արդյունավետություն ապահովելու նպատակով ՀՍՆՀ-ի շահառու համայնքները և համայնքների խմբերը/տարածքները պետք է ընտրվեն ելնելով ոչ միայն իրենց խոցելիությունից, այլ նաև զարգացման ներուժի և հարակից համայնքների զարգացման իրավիճակի վրա ազդեցություն գործելու հնարավորության տեսանկյունից (այսպես կոչված «աճի բևեռներ»):
3) Միանգամյա օժանդակությունից - գերակշռորեն շարունակական, համալիր օժանդակություն զարգացմանը՝ հիմնված համայնքների և/կամ դրանց խմբերի զարգացման համալիր ծրագրերի վրա: Երկրի տարածքային զարգացման պահանջները բավարարելու նպատակով, ՀՍՆՀ-ն կխրախուսի այն ծրագրերը, որոնց նպատակն է ապահովել համայնքի կամ տարածքի իրական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։ Այդ ծրագրերը կարող և բաղկացած լինել մի քանի միկրոծրագրերից և կարող են լինել շարունակական ու համալիր։ Միևնույն ժամանակ, դրանք պետք է լինեն.
ա. լավ հիմնավորված՝ համայնքի կամ տարածքի համալիր զարգացման իրական նպատակներին ծառայելու առումով,
բ. համահունչ լինեն տվյալ տարածքի կամ տարածաշրջանի միջնաժամկետ զարգացման ծրագրին։
4) Մեկ գերակշռող ֆինանսավորման աղբյուրից – ֆինանսավորման աղբյուրների ընդլայնում և դիվերսիֆիկացիա, ներգրավելով ու ընդլայնելով տարածքային զարգացմանն ուղղվող պետական, դոնոր կազմակերպությունների ու անհատ դոնորների, ինչպես նաև մասնավոր/գործարարական ու համայնքային միջոցները:
32. Ներկայումս ՀՍՆՀ-ի ֆինանսավորման գերակշռող աղբյուրը ՀԲ-ի կողմից կառավարությանը տրամադրվող վարկերն են։ Նախատեսվում է աստիճանաբար մեծացնել ՀՍՆՀ-ի գործունեության պետական ֆինանսավորումը և երկարաժամկետ հեռանկարում ունենալ պետական միջոցների գերակշռություն։ Միևնույն ժամանակ, էապես պետք է ավելացվեն դոնոր կազմակերպությունների, մասնավոր դոնորների և գործարարների ներդրումները: Այսպիսի զարգացումներ ապահովելու համար ՀՍՆՀ-ի կողմից պետք է մշակվեն և իրականացվեն գումարների հայթայթման նոր մոտեցումներ և մեթոդներ, այդ թվում մասնավոր հատվածի հետ գործընկերության ծրագրեր։ Երկարաժամկետ հեռանկարում ՀՍՆՀ-ի կողմից իրականացվող նոր մեխանիզմների շնորհիվ համայնքները/տարածքները ևս կմեծացնեն իրենց մասնակցությունը ներդրումային ծրագրերին։ ՀՍՆՀ-ի ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցումը կնպաստի հիմանդրամի ֆինանսական կայունությանը։
33. Այսպիսով, ՀՍՆՀ-ի գործունեությունը առավելապես կուղղվի տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, ապահովելով դրա ազդեցության կայունությունը շահառուների ավելի լայն շրջանում: Այսինքն՝ ՀՍՆՀ-ի զարգացումը կհանգեցնի դրա ազդեցության՝
1) տարածմանը/ընդլայնմանը,
2) խորացմանը,
3) շարունակականությանը/կայունությանը:
34. Նշված զարգացումն ապահովելու համար ՀՍՆՀ-ն ինքը կարիք կունենա հետևյալ փոփոխությունների՝
1) գործառույթների համակարգի, այդ թվում՝ մեթոդաբանական հիմքերի (օրինակ՝ շահառուների գնահատման, ընտրության մեթոդաբանությունները) զարգացում,
2) ընթացակարգերի համակարգի, այդ թվում մոնիտորինգի և գնահատման համակարգի զարգացում,
3) անձնակազմի կարողությունների զարգացում,
4) կառուցվածքային փոփոխություններ։
5. ՀՍՆՀ-ի նպատակադրումների զարգացումը
35. ՀՍՆՀ‐ի զարգացումը պահանջում է դրա նպատակադրումների համապատասխանեցում երկրի վերը նշված տարածքային զարգացման հիմնական մարտահրավերներին։
36. ՀՍՆՀ-ի բովանդակապես նոր փուլի ռազմավարական նպատակն է՝ օժանդակել տարածքային սոցիալ-տնտեսական համաչափ զարգացմանը, տարածքների մրցունակության և գրավչության բարձրացմանը:
37. ՀՍՆՀ-ի բովանդակապես նոր փուլի հիմնական նպատակներն են՝
1) Նպաստել տարածքներում բնակչության նյութական ու ոչ նյութական բարեկեցության աճին՝ սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների ու հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացման միջոցով,
2) Նպաստել տարածքներում բնակչության նյութական ու ոչ նյութական բարեկեցության աճին՝ զբաղվածության և տնտեսական ու ներդրումային ակտիվության խթանման միջոցով,
3) Օժանդակել տարածքների ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների հզորացմանը:
38. ՀՍՆՀ-ի նոր փուլի նպատակները սերտորեն կապված են երկրի ծրագրային գլխավոր փաստաթղթերում նշված զարգացման գերակայությունների հետ։
39. Վերը նշված նպատակներն իրագործելու համար, ՀՍՆՀ-ն իր գործունեությունը կազմակերպելու է հետևյալ հիմնական ուղղություններով՝
1) համայնքների և տարածքների ենթակառուցվածքների ու ծառայությունների վերականգնում և զարգացում (հանրային, սոցիալական, տնտեսական, բնապահպանական և այլն)՝ տեղական մակարդակում կենսամակարդակի և զբաղվածության մակարդակի բարելավման նպատակով,
2) համայնքների և տարածքների մակարդակում ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների զարգացում,
3) գործընկերներին խորհրդատվության և տեխնիկական աջակցության մատուցում։
40. Այսպիսով, նոր փուլում պահպանվում են ՀՍՆՀ-ի գործունեության ընդհանուր ուղղությունները, քանի որ դրանք՝
1) լիովին հապատասխանում են ՀՍՆՀ-ի գործունեության նոր նպատակներին և ապահովում են վերջիններիս իրագործումը,
2) ՀՍՆՀ-ն այս ուղղություններում ունի նշանակալի համեմատական առավելություններ։
41. Միևնույն ժամանակ, նոր որակ ձեռք բերելու համար, յուրաքանչյուր ուղղության ներսում կիրառվող մոտեցումները, մեթոդաբանությունը, մեխանիզմներն ու գործիքները պետք է զարգանան ու ընդլայնվեն։ Այդ նորարարություները պետք է մանրամասն արտացոլվեն ՀՍՆՀ-ի նոր ծրագրային փաստաղթղթում և ՀՍՆՀ-ի գործառնական ղեկավար ձեռնարկում։
42. ՀՍՆՀ-ի նոր փուլի հիմնական նպատակների իրականացման առաջընթացի գնահատման ու ՀՍՆՀ-ի գործունեության ձեռքբերումները չափելու համար, ներկայիս ազդեցության և արդյունքային (ինչպես նաև մուտքային ու ելքային) ցուցանիշների համակարգը պետք է բարելավվի ու զարգացվի և օգտագործվի պարբերական մոնիտորինգի համար։ Սա կձևավորի ՀՍՆՀ-ի նոր փուլի՝ արդյունքների վրա հիմնված մոնիտորինգի և գնահատման համակարգը։ Արդյունքների վրա հիմնված մոնիտորինգի համակարգը պետք է նկարագրվի ՀՍՆՀ-ի նոր ծրագրային փաստաթղթում և/կամ գործառնական/ղեկավար ձեռնարկում։
6. ՀՍՆՀ‐ի հիմնական մոտեցման զարգացումը՝ համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարումից – օժանդակություն գերակշռորեն դրանց զարգացմանը:
43. Համաչափ տարածքային սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քաղաքականություններին աջակցելու նպատակով ՀՍՆՀ-ի գործունեության հիմնական մոտեցումը պետք է աստիճանաբար փոխվի։
44. ՀՍՆՀ-ի գործունեության նպատակը մինչ այժմ եղել է համայնքների կենսական սոցիալական կարիքներին արձագանքելը։ ՀՍՆՀ-ի զարգացման ընթացքում դրա գործունեության հիմնական սկզբունքը, նոր մոտեցումը, ավելի խորն է քան նախկինը։ Այն ուղղված է ոչ միայն տեղական մակարդակում կենսական կարիքների բավարարմանը, որի արդյունքում կրճատվում է խոցելիութունը/աղքատությունը համայնքում, այլ նաև համայնքի կամ տարածքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։
45. ՀՍՆՀ նոր փուլի ռազմավարությունն ակնկալում է `
1) Միջնաժամկետ հեռանկարում (2-3 տարի) ՀՍՆՀ-ի գործունեության մեջ գերակշռությունը տալ առավելապես խոցելի համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարմանը, վերջինս զուգակցելով զարգացմանն ուղղված ծրագրերի հետ:
2) ՀՍՆՀ-ի զարգացման, շրջանի վերջում՝ 5-րդ տարում ապահովել ինչպես խոցելի, այնպես էլ զարգացման տեսանկյունից նպատակային համայնքների ու դրանց խմբերի (աճի բևեռների) սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի ծրագրերի մասնաբաժնի աստիճանական աճ այն հաշվով, որ դրանք կազմեն տարվա ընթացքում իրականացվող ծրագրերի շուրջ 40 տոկոսը:
3) Երկարաժամկետ հեռանկարում (7-8 տարի հետո) աստիճանաբար անցնել «զարգացման» ծրագրերի նշանակալի գերակշռությանը:
46. Այսպիսով, ՀՍՆՀ‐ի զարգացման ռազմավարությունը նախատեսում է աստիճանական անցում ծրագրերի և համալիր ծրագրերի, որոնք նպատակաուղղված են ոչ միայն խոցելի համայնքներին ու տարածքներին, այլ նաև նրանց, որոնք ունեն աճի պոտենցիալ և կարող են միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով դրականորեն ազդել հարակից համայնքներում սոցիալ‐տնտեսական զարգացման իրավիճակի վրա:
47. ՀՍՆՀ‐ի գործունեության հիմնական սկզբունքի աստիճանական վերափոխումը հնարավոր է ներկայացնել հետևյալ սխեմայով՝
Ներկայումս |
Առավել խոցելի համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարում | ||
Միջնաժամկետ հեռանկարում (2-3 տարի) |
Առավել խոցելի համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարում |
Համայնքների/տարածքների սոցիալ-տնտեսական զարգացում | |
Զարգացման փուլի վերջում (4-5 տարի) |
Համայնքների/տարածքների սոցիալ-տնտեսական զարգացում |
Առավել խոցելի համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարում | |
Երկարաժամկետ հեռանկարում (7-8 տարի) |
Համայնքների/տարածքների սոցիալ-տնտեսական զարգացում |
Առավել խոցելի համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարում |
48. ՀՍՆՀ-ի զարգացման սկզբնական փուլն այսպիսով ուղղված կլինի հիմնականում տարածքային զարգացման սոցիալական կողմին, միաժամանակ ներդնելով վերը նշված նոր մոտեցումները: Սակայն, զարգացման ընթացքում «սոցիալական» ու «զարգացման» ծրագրերի մասնաբաժինները կփոխվեն այնպես, որ միջնաժամկետ հեռանկարում (նոր փուլի միջնամասում՝ 3-րդ տարում) «զարգացման» ծրագրերը կազմեն տարեկան կտրվածքով իրականացվող ծրագրերի առնվազն 25, անցման/զարգացման շրջանի վերջում՝ 5-րդ տարում՝ 40 տոկոսը, իսկ դրանից հետո, երկարաժամկետ հեռանկարում՝ 2021թ-ին՝ 70-75 տոկոսը:
49. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է բարելավել ՀՍՆՀ‐ի կողմից ներկայումս օգտագործվող շահառուների ընտրության մեթոդաբանությունը՝ նոր նպատակներին համապատասխանեցնելու նպատակով։ Պետք է զարգացնել համայնքների և տարածքների խոցելիության որոշման մեթոդաբանությունը՝ համայնքների զարգացման նոր իրողություններն արտացոլելու և տարածքների խոցելիության չափումը հնարավոր դարձնելու նպատակով։ Դրանից բացի, պետք է մշակվի հետագայում «աճի բևեռներ» դառնալու հեռանկար ունեցող շահառու համայնքների կամ տարածքների թիրախավորման և ընտրության մեթոդաբանությունը։
50. Դրանք կնպաստեն լավ մտածված նպատակային ցուցանիշների/չափանորոշիչների հիման վրա ծրագրերի ընտրության մեթոդաբանության զարգացմանը։
7. Շահառուների/ծածկույթի ընդլայնումը՝ առանձին, հիմնականում խոցելի համայնքներին օժանդակությունից – օժանդակություն գերակշռորեն համայնքների խմբերին/տարածքներին:
51. Նպատակ ունենալով՝
1) աջակցել համայնքների համագործակցությանը և դրանց հետագա խոշորացմանն ուղղված կառավարության ծրագրերին,
2) բարձրացնել ՀՍՆՀ-ի գործունեության արդյունավետությունը, ՀՍՆՀ‐ի ծածկույթը պետք է աստիճանաբար ընդլայնվի՝ համայնքների խմբերին/տարածքներին որպես ուղղակի շահառուներ ներգրավելու միջոցով։
52. Այսպիսով, ՀՍՆՀ‐ի գործունեության/միջամտության ծածկույթը կընդլայնվի։
53. ՀՍՆՀ‐ն նոր փուլում կխրախուսի համայնքների խմբերի/տարածքների սոցիալ‐տնտեսական համատեղ զարգացմանը ուղղված ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով համայնքների համագործակցությունը։ Ըստ որում, շահառուների տիպաբանությունը ևս կընդլայնվի: Մի կողմից՝ ՀՍՆՀ-ի շահառուներ կհանդիսանան ոչ միայն առանձին համայքները, այլև դրանց խմբերը, իսկ մյուս կողմից՝ ոչ միայն առավել խոցելի համայնքները, այլև զարգացման ներուժ և հարակից համայնքների զարգացման իրավիճակի վրա ազդեցություն գործելու հնարավորություն ունեցող համայնքները: ՀՍՆՀ նոր փուլի ռազմավարությունն ակնկալում է `
1) Միջնաժամկետ հեռանկարում (2-3 տարի) ՀՍՆՀ-ի շահառուների կազմում գերակշռությունը տալ առանձին, խոցելի համայնքներին, զուգակցելով դրանք համայնքների խմբերի/տարածքների հետ:
2) ՀՍՆՀ-ի զարգացման, շրջանի վերջում՝ 5-րդ տարում ապահովել համայնքների խմբերի/տարածքների մասնաբաժնի աստիճանական աճ այն հաշվով, որ դրանք կազմեն շահառուների շուրջ 20-25 տոկոսը:
3) Երկարաժամկետ հեռանկարում (7-8 տարի հետո) աստիճանաբար անցնել համայնքների խմբերի/տարածքների նշանակալի գերակշռությանը:
54.ՀՍՆՀ‐ի շահառուների/ծածկույթի ընդլայնումը հնարավոր է ներկայացնել հետևյալ սխեմայով՝
Ներկայումս |
Խոցելի համայնքներ | ||
Միջնաժամկետ հեռանկարում (2-3 տարի) |
Խոցելի համայնքներ |
Համայնքների խմբեր/տարածքներ | |
Նոր փուլի վերջում (4-5 տարի) |
Խոցելի համայնքներ |
Համայնքների խմբեր/տարածքներ | |
Երկարաժամկետ հեռանկարում (7-8 տարի) |
Համայնքների խմբեր/տարածքներ |
Խոցելի համայնքներ |
55. Այս զարգացումն ապահովելու համար, այսինքն՝ մի քանի համայնքների զարգացման համատեղ ծրագրերի մշակման համար, ՀՍՆՀ‐ն պետք է.
1) զարգացնի շահառուների ներգրավման, գնահատման և ընտրության իր ներկայիս սխեմաները, մեխանիզմները և գործիքները՝ համատեղ սոցիալ‐տնտեսական զարգացման առաջնահերթությունների ու ծրագրերի շուրջ համախմբվելու ուղղությամբ համայնքներին մոտիվացնելու/շահագրգռելու համար,
2) համապատասխան միջոցառումների համակարգ կմշակի՝ համագործակցելու համար ինքնակառավարման մարմինների կարողությունները զարգացնելու նպատակով:
8. ՀՍՆՀ-ի ներդրումային ծրագրերի տիպի զարգացումը՝ միանգամյա օժանդակությունից - գերակշռորեն շարունակական, համալիր օժանդակություն զարգացմանը
56. Նպատակ ունենալով՝
1) աջակցել երկրի տարածքային զարգացման մարտահրավերների լուծմանը,
2) ապահովել կայուն ազդեցություն համայնքների կամ տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ՀՍՆՀ-ն կքաջալերի համայնքի և/կամ տարածքի իրական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը:
57. ՀՍՆՀ-ի անցյալ փորձառությունը կապված է առավել խոցելի համայնքներում միանգամյա, փոքրամասշտաբ ներդրումային ծրագրերի իրականացման հետ, որոնք միտված էին նրանց կենսական կարիքների բավարարմանը: Հաշվի առնելով.
1) ՀՍՆՀ-ի զարգացումն ակնկալում է աստիճանական անցում դեպի զարգացման ծրագրերը,
2) այդ զարգացման ծրագրերի ծածկույթը հիմնականում ավելի լայն կլինի, ընդգրկելով համայնքների խմբեր, սույն զարգացման ռազմավարությամբ երկարաժամկետ հեռանկարում նախատեվում է աստիճանական անցում առավելապես լայն, շարունակական և համալիր ներդրումային ծրագրերի:
58. Այսպիսով, համայնքի և/կամ համայնքների խմբերի իրական, կայուն զարգացմանն ուղղված ծրագրերը՝
1) կարող են լինել բազմամաս՝ բաղկացած լինել մի քանի ենթածրագրերից, և/կամ լինել շարունակական, համալիր` ուղղված համայնքի կամ դրանց խմբի համատեղ զարգացման մեկ կամ մի քանի ասպեկներին:
2) պետք է լինեն՝
ա. հիմնավորված՝ համայնքի կամ համայնքների խմբի զարգացման վրա դրանց ունենալիք ազդեցության տեսանկյունից,
բ. խարսխված լինեն համապատասխան մարզի/տարածաշրջանի միջնաժամկետ զարգացման ծրագրի նպատակադրումների հետ և նպաստեն դրանց իրագործմանը:
59. Վերջինը կապահովի ընդհանուր ծրագրային մոտեցումը իրականացվելիք ներդրումների նկատմամբ:
60. ՀՍՆՀ-ի զարգացման ռազմավարությունը ակնկալում է՝
1) Միջնաժամկետ հեռանկարում գերակշռությունը տալ միանգամյա ներդրումային ծրագրերին, զուգակցելով դրանք բազմամաս, շարունակական, համալիր ծրագրերի հետ:
2) ՀՍՆՀ-ի զարգացման, շրջանի վերջում՝ 5-րդ տարում ապահովել համալիր ծրագրերի աստիճանական աճ:
3) Երկարաժամկետ հեռանկարում աստիճանաբար անցնել բազմամաս, շարունակական, համալիր ծրագրերի նշանակալի գերակշռությանը:
61. Այս մոտեցումը կաջակցի կառավարության՝ տարածքներում «աճի բևեռներ» ձևավորելու նախաձեռնությունը, որը միտված է տարածքային զարգացման անհամաչափությունների նվազեցմանը:
62. Ներդրումային ծրագրերի ձևաչափի/տեսակի զարգացումը սխեմատիկորեն կարելի ներկայացնել հետևյալ կերպ.
Ներկայումս |
Միանգամյա, մեկ ենթածրագիր՝ առանձին համայնքում | ||
Միջնաժամկետ հեռանկարում (2-3 տարի) |
Միանգամյա, մեկ ենթածրագիր՝ առանձին համայնքում |
Համալիր զարգացման ծրագրեր | |
Նոր փուլի վերջում (4-5 տարի) |
Միանգամյա, մեկ ենթածրագիր՝ առանձին համայնքում |
Համալիր զարգացման ծրագրեր | |
Երկարաժամկետ հեռանկարում (7-8 տարի) |
Համալիր զարգացման ծրագրեր համայնքներում և, համայնքների խմբերում/տարածքներում |
Միանգամյա, մեկ ենթածրագիր՝ առանձին համայնքում |
63. Համալիր զարգացման ծրագրերի առաջարկների ներկայացումը խթանելու համար, տեղական և տարածքային մակարդակներում ՀՍՆՀ-ն պետք է անցկացնի կարողությունների զարգացման և ուսուցողական դասընթացներ: Դրանք պետք է ուղղված լինեն ընդհանուր ստանդարտներին համապատասխանող համալիր զարգացման ծրագրերի պատրաստմանը:
64. Մյուս կողմից, ՀՍՆՀ-ի կարողությունները պետք է զարգացվեն՝ զարգացման ծրագրերի հիմնական սկզբունքներին ներկայացված ծրագրերի համապատասխանությունը գնահատելու համար, ինչպես նաև տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա ներկայացված ծրագրի հնարավոր ազդեցությունը գնահատելու համար:
65. Սրա համար ՀՍՆՀ կարիք ունի՝
1) կարողությունների զարգացման, որպեսզի որոշվեն/սահմանվեն համալիր զարգացման ծրագրերի նախագծերին ներկայացվող հիմնական պահանջները,
2) ներկայացվող ծրագրերի որակի գնահատման (տեխնիկական և հայեցակարգային) համակարգի նորացման, այն հաշվով, որ դրանք ընդգրկեն ծրագրի ազդեցությունը համայնքի կամ տարածքի իրական զարգացման վրա և կապակցվածությունը՝ համապատասխան տարածքի միջնաժամկետ զարգացման ծրագրի հետ:
9. ՀՍՆՀ-ի ֆինանսական աղբյուրների զարգացումը՝ մի գերակշռող աղբյուրից դեպի ֆինանսական աղբյուրների ընդլայնում և բազմազանեցում
66. ՀՍՆՀ-ի ֆինանսական կայունությունը բարելավելու համար նրա ֆինանսավորման աղբյուրները պետք է բազմազանեցվեն և ընդլայնվեն: Ինչպես արդեն հիշատակվել է, ՀՍՆՀ-ի գործունեությունը ներկայումս ֆինանսավորվում է հիմնականում ՀԲ-ի վարկերի հաշվին: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը շարունակական ներդրումներ է կատարում տեղական ենթակառուցվածքներում և հասարակական ծառայություններում, մասնակիորեն ներդրումներ կատարելով նաև ՀՍՆՀ-ի ֆինանսավորման մեջ: ՀՀ կառավարությունը հակված է ՀՍՆՀ-ի նոր փուլում զգալիորեն մեծացնել իր ներդրումների մասնաբաժինը ՀՍՆՀ-ի ֆինանսավորման մեջ: Միաժամանակ, անհրաժեշտ է բազմազանեցնել ՀՍՆՀ-ի ֆինանսավորման աղբյուրները՝ ներգրավելով տարածքային զարգացմանը միտված դոնորական ներդրումներ:
67. Զարգացման ռազմավարությունը նախատեսում է ՀՍՆՀ-ի նոր փուլում պետական ներդրումների մասնաբաժնի աստիճանական աճ այն հաշվով, որ երկարաժամկետ հեռանկարում դրանք գերակշռեն: Մյուս կողմից, նույն ոլորտում ներդրումներ են կատարում տարբեր դոնորական կազմակերպություններ, մասնավոր դոնորներ և ծրագրեր: Այսպիսով, երկարաժամկետ հեռանկարում ՀՍՆՀ-ն պետք է զգալի ջանքեր գործադրի (հիմնված լավ նպատակադրված միջոցների հայթայթման գործունեության վրա) այլ մասնավոր և ոչ մասնավոր դոնորների ներդրումների աճն ապահովելու համար: ՀՀ ֆինանսների և տարածքային կառավարման նախարարությունները պետք է ակտիվորեն ներգրավվեն ՀՍՆՀ-ի ներքո տարածքային զարգացման ոլորտներին նպատակաուղղված դոնորական ֆոնդերի հետ համագործակցելու մեջ:
68. Միաժամանակ, գործարար ոլորտից ներդրումները նույնպես պետք է մեծացվեն՝ հիմնված ՀՍՆՀ-ի կողմից միջոցների հայթայթման լավ նպատակադրված գործունեության վրա: Այս առումով, պետք է մշակվեն և կիրառվեն միջոցների հայթայթման նոր մոտեցումներ և մեթոդներ, ներառյալ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը:
69. ՀՍՆՀ-ի ֆինանսավորման աղբյուրների զարգացումը ներկայացվում է ստորև.
Ներկայումս |
ՀԲ-ի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող վարկային միջոցներ |
Պետական ներդրումներ |
Դոնոր կազ-ներ և մասնավոր նեդրողներ |
Համայնքներ | ||||||||
Միջնաժամկետ հեռանկարում |
ՀԲ-ի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող վարկային միջոցներ |
Պետական ներդրումներ |
Դոնորներ |
Գործարար հատված |
Համայնքներ | |||||||
Երկարաժամկետ հեռանկարում |
Պետական ներդրումներ |
Դոնորներ |
Գործարար հատված |
Համայնքներ |
70. Երկարաժամկետ հեռանկարում համայնքները/տարածքները կմեծացնեն իրենց մասնակցությունը ներդրումային ծրագրերում: Տարբեր մեխանիզմներ կկիրառվեն ներդրումային ծրագրերի ֆինանսավորման մեջ տեղական մակարդակի մասնակցությունը մեծացնելու նպատակով: Օրինակ, նման մեխանիզմներից մեկը կարող է լինել համայնքներին/տարածքներին ներդրումային ծրագրերի համար գրանտների ու վարկերի տրամադրումը: Այս պրակտիկան ներկայումս կիրառվում է Վրաստանի ՍՆՀ-ում, որը ներկայումս ընդլայնվել ու վերածվել է Մունիցիպալ Զարգացման Հիմնադրամի: Այս դեպքում պետք է մշակվեն համայնքներին/տարածքներին գրանտների ու վարկերի տրամադրման սկզբունքները (մեթոդաբանությունը)՝ մասնավորապես, համայնքների/տարածքների վարկունակության (ֆինանսական կայունության) գնահատման և ներդրումային ծրագրերի հնարավոր եկամտաբերության գնահատման հիման վրա: ՀՀ ֆինանսների և տարածքային կառավարման նախարարությունները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն այս պրակտիկայի մշակման և իրականացման մեջ:
71. ՀՍՆՀ-ում կարող է ստեղծվել շրջանառու միջոցների ֆոնդ՝ ՀՍՆՀ-ի ֆինանսական կայունությունը ապահովելու և համայնքներին/տարածքներին ֆինանսական միջոցների տրամադրումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Այս դեպքում պետք է սահմանվեն շրջանառու ֆոնդի գործառնության հիմնական սկզբունքները: Ակնհայտ է, որ ՀՍՆՀ-ի կարողությունների զարգացման կարիք կա՝ միջոցների հայթայթման, հասարակական հարաբերությունների, մասնավոր հատվածի հետ համագործակցության, ինչպես նաև միգուցե համայնքային վարկերի և շրջանառու ֆոնդի հետ կապված ֆինանսական գործառնությունների ոլորտում:
10. Ներդրումային ծրագրերի ընտրության մեխանիզմների զարգացումը
72. Այս փոփոխությունները կատարելու համար պետք է անցկացվի ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ընտրության մեթոդաբանության և մեխանիզմների վերանայում: Ներկայումս ՀՍՆՀ-ի միկրոծրագրերի ընտրության մեթոդաբանությունը հիմնված է.
1) համայնքների` ըստ խոցելիության դասակարգման
2) ներկայացված առաջարկի/ ծրագրերի տեխնիկական որակի վրա:
73. Նպատակ ունենալով շահագրգռել համայնքներին/տարածքներին՝ դրանց իրական և կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի ներկայացման մեջ, ՀՍՆՀ-ի գոյություն ունեցող ընտրության մեթոդաբանությանը որոշ նոր բաղադրիչներ պետք է ավելացվեն: Այսպես, միջին և երկարաժամկետ հեռանկարում առաջնահերթությունը պետք է տրվի այն նախագծերին, որոնք շատ կարևոր են նաև տարածքային զարգացման տեսանկյունից, և որոնք կաջակցեն համայնքների խմբերի / տարածքների ձևավորմանը:
74. ՀՍՆՀ-ն մրցակցային հիմունքներով կընտրի ծրագիր ներկայացրած համայնքները և/կամ տարածքները՝ իրենց ծրագրերի հետ միասին, և կֆինանսավորի դրանցից լավագունները, գնահատելով դրանք ըստ որոշակի չափորոշիչների համակարգի: Արդյունքում, ծրագրերի գնահատման, ընտրության և հաստատման գործընթացները հիմնված կլինեն գնահատման այնպիսի չափանիշների վրա, որոնք հաշվի կառնեն՝ համայնքների կամ տարածքների խոցելիությունը/կարիքավորությունը, դրանց՝ աճի և հարակից սոցիալ-տնտեսական զարգացման իրադրության վրա դրականորեն ազդելու պոտենցիալը, համաֆինանսավորման մակարդակը (ներառյալ համայնքների, բնակչության և մասնավոր գործարարների կողմից կատարվելիք ներդրումները), ծրագրի իրականացման ակնկալվող միջնաժամկետ և երկարաժամկետ սոցիալական և տնտեսական ազդեցությունը, տվյալ տարածքում այլ ծրագրերի հետ կոորդինացման մակարդակը, և զարգացման այլ հիմնական գործոններ:
75. Ծրագրի ընտրության մոտեցման գնահատումը կարելի է ներկայացնել հետևյալ սխեմայով.
Ներկայումս |
Հիմնված է՝ համայնքների խոցելիության և ներկայացված առաջարկի/ծրագրի որակի վրա |
Միջնաժակետ և երկարաժամկետ հեռանկարում |
Հիմնված է լինելու՝ 1. համայնքների կամ տարածքների խոցելիության/ կարիքավորության 2. դրանց՝ աճի և հարակից սոցիալ-տնտեսական զարգացման իրադրության վրա դրականորեն ազդելու պոտենցյալի 3. ներկայացված առաջարկի/ծրագրի տեխնիկական պահանջների/ որակի 4. ծրագրի ակնկալվող ազդեցության գնահատման 5. համայնների համագործակցությանն աջակցելու մակարդակի 6. այլ գործոնների վրա |
76. Այս մոտեցումը ենթադրում է, որ ՀՍՆՀ-ին ներկայացված ծրագրերի կգնահատվեն հետևյալ տեսանկյունից՝
1) դրանց համապատասխանությունը տվյալ մարզի զարգացման ծրագրերին (որ շարունակաբար մշակվում է)
2) դրանց ազդեցությունը համայնքի և/կամ հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Այս մոտեցմամբ ներդրումները կներդաշնակվեն կառավարության՝ տարածքային զարգացման ռազմավարական տեսլականի հետ:
77. Միևնույն ժամանակ, առաջնահերթությունը կտրվի տարածքների համալիր զարգացման ծրագրերին:
11. ՀՍՆՀ-ի ինստիտուցիոնալ զարգացումը
78. Վերը նշված զարգացումն իրականացնելու համար ՀՍՆՀ պետք է.
1) Իրականացնի որոշակի կառուցվածքային փոփոխութուններ,
2) Զարգացնի աշխատակազմի կարողությունները,
3) Զարգացնի իր գործունեության սկզբունքները,
4) Բարելավի իր ներկայիս գործառույթների ու ընթացակարգերի համակարգը:
79. Հաշվի առնելով, որ ՀՍՆՀ-ի միջամտության նպատակները և հիմնական գաղափարը փոխվելու են, նրա գործառույթները (օրինակ՝ ՀՍՆՀ-ի ՝ զարգացման միջամտության կազմակերպման սկզբունքները՝ բաղադրիչները, ժամկետները, շահառուների և ծրագրի տեսակների զարգացումը, ծրագրերի/շահառուների գնահատման, խթանման և ընտրության և այլն) պետք է բարելավվեն և հարմարեցվեն նոր իրավիճակի պահանջներին:
80. Հետևաբար, ՀՍՆՀի գործընթացների համակարգը պետք է կատարելագործվի և համապատասխանեցվի նրա գործունեության նոր մոտեցումներին: Նոր իրավիճակին համապատասխանող ՀՍՆՀ-ի գործողությունների և գործընթացների մշակման պրոցեսում հարկ կլինի ստանալ տեխնիկական աջակցություն ազգային/միջազգային մասնագետների կողմից և խորհրդատվություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ֆինանսների նախարարություններից: ՀՍՆՀ-ի գործողությունների և գործընթացների նոր մոտեցումները ամբողջությամբ կսահմանվեն նոր փուլի ՀՍՆՀ-ի Ղեկավար ձեռնարկում:
81. Որպեսզի ՀՍՆՀ-ի գործողությունների և գործընթացների համակարգում կիրառվեն բոլոր վերը նշված բարելավումները, ինչպես նաև հզորացվի ՀՍՆՀ-ի կառավարման համակարգը, աշխատակազմի կարողությունները պետք է հզորացվեն՝ նոր պահանջներին բավարարելու համար: Վերը նշված զարգացումն իրականացնելու համար ՀՍՆՀ-ում որոշ կառուցվածքային փոփոխությունների իրականացման հարկ կա՝ պահպանելով հիմնադրամի կազմակերպչական կառուցվածքի հիմնական սկզբունքները: Մասնավորապես,
1) ֆինանսական միջոցների հայթայթման բաժին պետք է ստեղծվի (ներառյալ հասարակական հարաբերությունները) տարբեր դոնորներին և գործարար կազմակերպություններին գրավելու և հիմնադրամի ֆինանսական աղբյուրների բազմազանեցմանն օժանդակելու նպատակով,
2) ֆինանսական և մոնիթորիգի և գնահատման բաժինները պետք է հզորացվեն տարատեսակ ֆինանսական աղբյուրներ վարելու և ծրագրերի ընտրության և իրականացման արդյունավետությունը ապահովելու համար,
3) մշտական և/կամ ժամանակավոր (խորհրդատուներ) հիմունքներով վերլուծական բաժին պետք է ստեղծվի՝ ներդրումային ծրագրերի իրականացման և դրանց հնարավոր ազդեցության գնահատման համար: Խումբը պետք է սերտորեն համագործակցի մարզային զարգացման հանձնաժոովների հետ, որոնք մշակում են տվյալ տարածքի տարածքային զարգացման ծրագրերը, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ: Նախատեսվում է, որ խումբը մոնիթորինգի և գնահատման բաժնի մի մասն է կազմելու: Այս ամենի հիման վրա ՀՍՆՀ-ի գործունեությունը բարելավելու է հետևյալ ուղղություններով՝
ա. իրականացվելու է մշտական մոնիթորինգ՝ ներկայացված ծրագրի բոլոր փուլերում - պլանավորումից մինչև ավարտը: Այն իրականացվելու է ՀՍՆՀ-ի պատասխանատուների կանոնավոր հաշվետվությունների և ներգրավված տարածքներում կատարվող վերահսկիչ այցերի հիման վրա:
բ. ծրագրի ազդեցության/արդյունքների կանոնավոր մոնիթորինգ և գնահատում՝ ռեսուրսների առավել ճիշտ ուղղորդման և ծրագրի արդյունքների բարելավման համար,
գ. տարածքում այլ ծրագրերի իրականացմանը հետևելով, անհրաժեշտ սիներգիա /համատեղ գործունեություն ապահովելու և այլ միջամտությունների և նախաձեռնումների կրկնօրինակումը կանխելու համար:
12. ՀՍՆՀ-ի գործընկերները
82. ՀՍՆՀ-ի զարգացման վերը հիշատակված բոլոր ասպեկտները կնպաստեն ՀՍՆՀ-ի նոր նպատակադրումների իրականացման ուղղությամբ առաջընթացին: Հարկ է նշել, որ ՀՍՆՀ-ի զարգացումը պետք իրականացվի տարբեր մակարդակների դերակատարների/գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Տեղական մակարդակում ՀՍՆՀ-ն համագործակցելոււ է տեղական իշխանությունների, ավագանու անդամների, համայնքի բնակիչների, տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործարարների հետ և այլն:
83. Տարածքային մակարդակում ՀՍՆՀ համագործակցելու է ՀՀ տարածքային կառավարության, մարզային զարգացման հանձնաժողովների, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, գործարար կազմակերպությունների հետ և այլն:
84. Ազգային մակարդակում ՀՍՆՀ-ի գործընկերներն են լինելու ՀՀ տարածքային կառավարման, ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի և այլ նախարարությունները, դոնոր կազմակերպությունները, մասնավոր բարերարները, գործարարները:
85. Նշված նախարարությունների հետ հիմնադրամը պետք է աշխատի բաց և թափանցիկ ընթացակարգով՝ ապահովելով պարբերական իրազեկում իր հեռանկարային պլանների, առաջնահերթությունների ու գերակայությունների մասին, ինչպես նաև տրամադրելով տեղեկատվություն իր մյուս գործընկերներին: Գործընկերների հետ աշխատանքի կազմակերպման ընթացակարգերը մանրամասնորեն կմշակվեն և նկարագրվեն ՀՍՆՀ-ի նոր փուլի ղեկավար ձեռնարկում:
13. ՀՍՆՀ-ի նպատակների ու ակընկալվող արդյունքների հիերարխիան
86. ՀՍՆՀ-ի նոր փուլի ռազմավարական նպատակ՝ օժանդակել տարածքային սոցիալ-տնտեսական համաչափ զարգացմանը, տարածքների մրցունակության և գրավչության բարձրացմանը:
87. Ակնկալվող ազդեցություն՝ ՀՀ տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունները միջնաժամկետ հեռանկարում (3-4 տարի) կկրճատվեն 10-15%-ով:
88. Այս ազդեցությունն ակընկալվում է ՀԶՌԾ-ում նախատեսված տարածքային անհամաչափությունների մեղմանն ուղղված համալիր քաղաքականության արդյունքում: Նկատի ունենալով, որ ՀՍՆՀ-ի նոր փուլն այս քաղաքականության գործիքամիջոցներից մեկը պետք է լինի, այն կնպաստի այս արդյունքի ձեռքբերմանը: Սակայն, ՀՍՆՀ-ի մաքուր ազդեցությունը նշված արդյունքից առանձնացնել ու գնահատել հնարավոր չէ:
89. Ցուցանիշներ՝ տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունները կարող են չափվել մարզային մակարդակում շնչային արդյունաբերական ու գյուղատնտեսական թողարկման ծավալների, ծառայությունների մատուցման, աղքատության ցուցանիշների վարիացիայի թափի և/կամ միջին բացարձակ ու քառակուսային շեղումների միջոցով:
14. ՀՍՆՀ-ի նոր փուլի հիմնական նպատակներ՝
90. Նպատակ 1. Նպաստել տարածքներում բնակչության նյութական ու ոչ նյութական բարեկեցության աճին՝ սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների ու հանրային ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացման միջոցով:
91. Ակնկալվող արդյունքներ՝
1) ՀՍՆՀ-ի շահառու համայնքներում/տարածքներում ենթակառուցվածքների ու համայնքային ու հանրային ծառայությունների մատուցման որակն ու հասանելիությունն աճել է:
2) ՀՍՆՀ-ի շահառու համայնքների/տարածքների բնակչության մասնաբաժինը, որն օգտվում է որակյալ ենթակառուցվածքներից ու համայնքային ու հանրային ծառայություններից՝ աճել է:
3) ՀՍՆՀ-ի շահառու համայնքների/տարածքների բնակչության բավարարվածությունը՝ ենթակառուցվածքների ու համայնքային ու հանրային ծառայությունների մատուցման որակից ու հասանելիությունից՝ աճել է:
92. Նպատակ 2. Նպաստել տարածքներում բնակչության նյութական ու ոչ նյութական բարեկեցության աճին՝ զբաղվածության և տնտեսական ու ներդրումային ակտիվության խթանման միջոցով:
93. Ակնկալվող արդյունքներ՝
1) ՀՍՆՀ-ի շահառու համայնքներում/տարածքներում ստեղծված ու պահպանված աշխատատեղերի (ժամանակավոր և երկարատև) քանակն աճել է:
2) ՀՍՆՀ-ի շահառու համայնքներում/տարածքներում ստեղծված և ընդլայնված բիզնեսների քանակն աճել է:
3) ՀՍՆՀ-ի շահառու համայնքներում/տարածքներում ՀՍՆՀ-ի իրականացրած ծրագրի շրջանակում ստացված եկամուտն աճել է տնային տնտեսությունների ու համայնքի մակարդակով:
94. Նպատակ 3. Օժանդակել տարածքների ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների հզորացմանը:
95. Ակնկալվող արդյունքներ՝
1) Համայնքների/տարածքների կարողությունները՝ ներդրումների արդյունավետ պլանավորման ու կայուն կառավարման գործում՝ աճել են:
2) Համայնքների/տարածքների կարողությունները՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր ու համալիր ծրագրեր կազմելու ու իրականացնելու գործում՝ աճել են:
3) Համայնքների/տարածքների կարողությունները՝ զարգացման ծրագրերի իրականացման համար տարբեր աղբյուրներից ֆինանսական ռեսուրսների ներգրավման, մասնավոր հատվածի հետ համագործակցության ուղղությամբ՝ աճել են:
96. ՀՍՆՀ-ի գործունեության հիմնական սկզբունքների զարգացման ուղղությունները:
1) Համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարումից – օժանդակություն գերակշռորեն դրանց զարգացմանը,
Ակնկալվող արդյունք՝ Զարգացման ծրագրերի մասնաբաժինը ՀՍՆՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի թվում աճել է:
2) Առանձին համայնքներին օժանդակությունից – օժանդակություն գերակշռորեն համայնքների խմբերին/տարածքներին:
Ակնկալվող արդյունք՝ Համայնքների խմբերի/տարածքների մասնաբաժինը՝ ՀՍՆՀ-ի շահառուների թվում աճել է:
3) Միանգամյա օժանդակությունից - գերակշռորեն շարունակական, համալիր օժանդակություն.
Ակնկալվող արդյունք՝ Համալիր զարգացման ծրագրերի մասնաբաժինը՝ ՀՍՆՀ-ի ծրագրերի առաջարկների մեջ աճել է:
4) Մեկ գերակշռող ֆինանսավորման աղբյուրից – ֆինանսավորման աղբյուրների ընդլայնում և դիվերսիֆիկացիա:
Ակնկալվող արդյունք՝
ա. Համայնքների/տարածքների կողմից ՀՍՆՀ-ին ներկայացվող ծրագրերի մեջ աճել է այլ դոնորների ու մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ ծրագրերի մասնաբաժինը,
բ. Ոչ ՀԲ-ի կողմից տրամադրվող ֆինանսավորման մասնաբաժինը ՀՍՆՀ-ի ընդնահուր ֆինանսավորման մեջ աճել է:
15. Ծրագրային նպատակադրումներ և նախնական ֆինանսական գնահատականներ
97. ՀՍՆՀ-ի զարգացման ռազմավարության շրջանակում, զարգացման ամբողջ ընթացքում (4-5 տարի) նպատակադրվում է իրականացնել 120-125 միանգամյա «սոցիալական» ներդրումային ծրագրեր (ՀՍՆՀ-ի ներկա պրակտիկայում դրանք կոչվում են ենթածրագերեր)՝ ուղղված առավել խոցելի համայնքների կենսական սոցիալական կարիքների բավարարմանը և համայնքների խմբերի/տարածքների 25-30 զարգացման համալիր ծրագրեր (որոնք էապես ավելի մեծ են և կարող են պարունակել մի քանի «ենթածրագրեր»): Այսպիսով, նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ իրականացվելիք ներդրումային ծրագրերի շուրջ 80 տոկոսը կունենա «սոցիալական» ուղղվածություն և կնպաստի առավել խոցելի համայնքների հիմնահարցերի լուծմանը, իսկ դրանց մնացած 20 տոկոսը կունենա «զարգացման» ուղղվածություն: Սակայն, զարգացման ընթացքում «սոցիալական» ու «զարգացման» ծրագրերի մասնաբաժինները կփոխվեն այնպես, որ միջնաժամկետ հեռանկարում (նոր փուլի միջնամասում՝ 3-րդ տարում) «զարգացման» ծրագրերը կազմեն տարեկան կտրվածքով իրականացվող ծրագրերի շուրջ 25, իսկ անցման/զարգացման շրջանի վերջում՝ 5-րդ տարում՝ շուրջ 40 տոկոսը:
98. Գծապատկեր 1. ՀՍՆՀ-ի նոր փուլում իրականացվելիք «սոցիալական» ու «զարգացման» ծրագրերի մասնաբաժինների փոփոխությունը՝ տարեկան կտրվածքով
99. Սակայն, նկատի ունենալով, որ «զարգացման» ծրագրերի իրականացումը պահանջելու է էապես ավելի մեծ ներդրումներ, ներդրումների ծավալի տեսանկյունից նպատակադրումներն այլ են: Ըստ նախնական գնահատականների, ընդհանուր առմամբ ՀՍՆՀ-ի զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների շուրջ 54 տոկոսը կուղղվի «սոցիալական» ծրագրերին, իսկ 31 տոկոսը՝ «զարգացման» ծրագրերին: Սակայն, զարգացման ընթացքում «սոցիալական» ու «զարգացման» ծրագրերին ուղղվող միջոցների մասնաբաժինները կփոխվեն այնպես, որ միջնաժամկետ հեռանկարում (անցման/զարգացման փուլի միջնամասում՝ 3-րդ տարում) «զարգացման» ծրագրերի իրականացման համար կհատկացվի տարեկան կտրվածքով իրականացվող ծախսերի շուրջ մեկ երրորդը՝ 30 տոկոսը, իսկ անցման/զարգացման շրջանի վերջում՝ 5-րդ տարում՝ շուրջ 60 տոկոսը: Միևնույն ժամանակ, «սոցիալական» ծրագրերին ուղղվող միջոցների մասնաբաժինը կկրճատվի և անցման փուլի սկզբնական շրջանի շուրջ 85 տոկոսից միջնաժամկետ հեռանկարում կհասնի շուրջ 55, իսկ անցման/զարգացման շրջանի վերջում, 5-րդ տարում՝ շուրջ 30 տոկոսի:
100. Գծապատկեր 2. ՀՍՆՀ-ի նոր փուլում իրականացվելիք «սոցիալական» ու «զարգացման» ծրագրերին ուղղվելիք միջոցների մասնաբաժինների փոփոխությունը՝ տարեկան կտրվածքով.
101. Ելնելով ՀՍՆՀ-ի նախորդ փորձից, մեկ միջին «սոցիալական» ներդրումային միանգամյա ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 250,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: 120 այդպիսի ծրագիր իրականացնելու համար կպահանջվի շուրջ 30 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Նկատի ունենալով, որ մեկ միջին համալիր զարգացման ծրագրի իրականացումը պետք է որ պահանջի շուրջ երկու անգամ մեծ ներդրումներ, կարելի է ենթադրել, որ այդպիսի մեկ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի միջին հաշվով շուրջ 500,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այսինքն, 30 համալիր զարգացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 15 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
102. Միևնույն ժամանակ, ռազմավարությունը ենթադրում է զարգացմանն ուղղված ծրագրերի շահառու համայնքների ու դրանց խմբերի ներգրավումն ապահովելու, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերում դրանց ներդրումների չափն ընդլայնելու համար նորարական մեխանիզմների ու մեթոդների կիրառում: Դրանք մասնավորապես վերաբերում են համայնքներին գրանտների ու վարկերի տրամադրմանը: Նպատակադրվում է այս նպատակների համար հատկացնել շուրջ 2 մլն. ԱՄՆ դոլարի չափ գումար:
103. ՀՍՆՀ-ի ինստիտուցիոնալ զարգացումը և տեղական մակարդակում կարողությունների հզորացումը կպահանջի ընդհանուր առմամբ մոտավորապես 1.5 մլն. ԱՄՆ դոլարի չափ գումար: ՀՍՆՀ-ի գործառնական ծախսերը կկազմեն շուրջ 4 մլն., իսկ մնացած ծրագրերը՝ ևս 3 մլն. ԱՄՆ դոլարի չափ գումար:
104. Այսպիսով, ՀՍՆՀ-ի զարգացման ռազմավարության իրականացումն ըստ նախնական գնահատականների կպահանջի ընդհանուր առմամբ մոտավորապես 55.5 մլն. ԱՄՆ դոլարի չափ գումար:
105. ՀՍՆՀ-ի զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար տարեկան կտրվածքով և ընդհանուր առմամբ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ու դրանց մոտավոր բաշխումը կլինի այսպիսին՝
ՀՍՆՀ-ի նոր փուլ, տարիներ |
I |
II |
III |
IV |
V |
Ընդամենը | |
1. Սոցիալական ուղղվածության ծրագրեր |
Առավել խոցելի համայնքների սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված միանգամյա ծրագրերի քանակը |
35 |
25 |
22 |
22 |
16 |
120 |
Միավորի մոտավոր արժեքը, 1000 ԱՄՆ դոլար |
250 |
250 |
250 |
250 |
250 |
… | |
Ընդամենը անհրաժեշտ միջոցներ, 1000 ԱՄՆ դոլար |
8,750 |
6,250 |
5,500 |
5,500 |
4,000 |
30,000 | |
Սոցիալական ուղղվածության ծրագրերին հատկացվելիք միջոցների մասնաբաժինը՝ ընդամենը անհրաժեշտ միջոցների թվում, տոկոս |
83.7 |
66.1 |
55.3 |
43.3 |
30.9 |
54.1 | |
2. Զարգացմանն ուղղված ծրագրեր |
Համայնքների խմբերի/տարածքների զարգացմանն ուղղված ծրագրերի քանակը |
0 |
3 |
5 |
10 |
12 |
30 |
Միավորի մոտավոր արժեքը, 1000 ԱՄՆ դոլար |
500 |
500 |
500 |
500 |
500 |
… | |
Ընդամենը անհրաժեշտ միջոցներ, 1000 ԱՄՆ դոլար |
1,500 |
2,500 |
5,000 |
6,000 |
15,000 | ||
Զարգացմանն ուղղված նորարարական ծրագրեր (համայնքներին գրանտների ու վարկերի տրամադրում), ընդամենը անհրաժեշտ միջոցներ, 1000 ԱՄՆ դոլար |
250 |
500 |
1,250 |
2,000 | |||
Զարգացմանն ուղղված ծրագրերին հատկացվելիք ընդհանուր միջոցների մասնաբաժինը՝ ընդամենը անհրաժեշտ միջոցների թվում, տոկոս |
0.0 |
15.9 |
27.6 |
43.3 |
56.0 |
30.6 | |
3. Այլ ծրագրեր ու ծախսային հոդվածներ |
Ընդամենը, 1000 ԱՄՆ դոլար |
1,700 |
1,700 |
1,700 |
1,700 |
1,700 |
8,500 |
Այլ ծրագրերին ու ծախսային հոդվածներին հատկացվելիք միջոցների մասնաբաժինը՝ ընդամենը անհրաժեշտ միջոցների թվում, տոկոս |
16.3 |
18.0 |
17.1 |
13.4 |
13.1 |
15.3 | |
Այդ թվում՝ | |||||||
3.1.Տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացում և ՀՍՆՀ-ի ինստիտուցիոնալ զարգացում,1000 ԱՄՆ դոլար |
500 |
400 |
300 |
200 |
100 |
1,500 | |
3.2.ՀՍՆՀ-ի գործառնական ծախսեր, 1000 ԱՄՆ դոլար |
600 |
700 |
800 |
900 |
1,000 |
4,000 | |
3.3.Այլ ծրագրեր |
600 |
600 |
600 |
600 |
600 |
3,000 | |
Ընդամենը անհրաժեշտ միջոցներ, 1000 ԱՄՆ դոլար |
10,450 |
9,450 |
9,950 |
12,700 |
12,950 |
55,500 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|