Գլխավոր տեղեկություն
Համար
N 790-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2010-09.11.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2010 թվականի N 790-Ա

 

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հայագիտության զարգացմանը նպաստելու նպատակով`

1. Ստեղծել հայագիտության հարցերով խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի աշխատակարգը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 13-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 766-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 29
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2010 թ.

 սեպտեմբերի 29-ի N 790-Ա

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
   
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
   
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
   
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար
   
Հ. Թամրազյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության` «Մատենադարան» «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
   
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
   
Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն
   
Ա. Աղասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն
   
Ա. Իսահակյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն
   
Լ. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն
   
Ռ. Սաֆրաստյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն
   
Պ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն
   
Հ. Դեմոյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն
   
Հ. Գևորգյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ
   
Պ. Մուրադյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
   
Է. Մինասյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան
   
Ա. Ավագյան - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան
   
Մ. Գիլավյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի  և գրականության ֆակուլտետի դեկան
   
Լ. Եզեկյան - Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ
   
Բ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ
   
Մ. Կարապետյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ
   
Ս. Մուրադյան - Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ
   
Գ. Հարությունյան - «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն
   
Հ. Բարսեղյան - բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
   
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան